Alt

Սբ. Խաչ մատուռի օծումը Մարց գյուղում


Գուգարաց թեմի սրբավայրերին օրերս ավելացավ ևս մեկ մատուռ-եկեղեցի` սպասված աղոթատեղի Թումանյանի տարածաշրջանի Մարց գյուղի բնակիչների համար: Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն օծեց Սբ. Խաչ Նորավանք մատուռը:

Alt

Նոր գտածո Օձունի վանական համալիրում


Օձունի 1600-ամյա եկեղեցին 2011 թվականից նորոգվում է: Շինարարական աշխատանքների ընթացքում Օձունի վանական համալիրում բազմաթիվ արժեքավոր իրեր են հայտնաբերվում: Օրերս թևավոր խաչքար է գտնվել, որի աջ թևի մի հատվածը վաղուց պատմության թանգարանում է:

Alt

Լանջախաչեր վարդապետներին


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, կիրակնօրյա պատարագից առաջ նորընծա 4 վարդապետ ստացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրնությունը: Վարդապետները տարբեր թեմերում են սպասավորում: Հայր Տիրանը Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատարն է, Հայր Բաբկենը` Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը, Հայր Մաղաքիան Բուենոս Այրեսի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն է, իսկ Հայր Նարեկն էլ շուտով կմեկնի Իրաքի հայոց թեմ:
Հայոց հովվապետը վարդապետներին լանջախաչ նվիրեց:

Alt

Վարդապետական գավազանի տվչություն


Օրերս վարդապետական թեզեր պաշտպանած 4 աբեղաների Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում վարդապետական աստիճան և գավազաններ են տրվել: Ծիսակատար հոգևորականը Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էր:

Alt

Վարագա Ս. Խաչի տոնը Նոր Վարագավանքում


Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա է Նոր Վարագավանքը:
2004 թ.-ից Վարագա Ս. Խաչի տոնը հռչակվել է Նոր Վարագավանքի ուխտի օր: Արդեն 10-րդ տարին է՝ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռից Վարագավանք է բերվում Փրկչի խաչափայտի մասունքը:
Այս տարի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Նոր Վարագավանքին ի պահ տվեց Արևմտյան Հայաստանի Վարագավանքից բերված երկու խաչքար-մասունք, որոնք գնվել են տեղի քրդերից:

Alt

«Սիրիան իմ հիշողություններում». Վահե Շահինյանի ցուցահանդեսը


Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 30-ին բացվեց Վահե Շահինյանի Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որին աջակցել է ՀԲԸՄ-ը: Բացմանը ներկա էր Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը:
Աշխատանքների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի օգնության ծրագրերին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 11-ը: Մուտքն ազատ է:

Alt

Խաղաղության աղոթք Սիրիայի համար և հոգեհանգիստ զոհերի հիշատակին


Սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կիրակնօրյա պատարագը մատուցեց Պոսլո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիոսկոպոս Աթեշյանը: Մայր Տաճարում հայ եկեղեցու թեմակալ առաջնորդները, Կիլիկիո կաթողիկոսության միաբանները պատարագի ավարտին Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեցին Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության վերահաստատման համար: Կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայ եկեղեցու բոլոր թեմերը պարբերաբար ֆինանսական ու պարենային օգնություն են կազմակերպում սիրիահայ համայնքի, ինչպես նաև Հայաստանում ապաստանած ընտանիքների համար:
Սիրիան այն մարդասեր երկիրն է, որ հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան տվեց մեր զավակներին և հնարավորություն` որպեսզի կարողանան կազմակերպել իրենց հոգևոր-մշակութային կյանքը»,- նշեց Հայոց հայրապետը և կոչ արեց մշտապես աղոթել հայ և սիրիացի զոհերի համար, որպեսզի Տերը երկնային լուսեղեն հարկերում ընդունի նրանց հոգիները` մխիթարություն պարգևելով նրանց հարազատներին ու մերձավորներին:

Alt

Գյումրիի «Օկտետ» երաժշտական դպրոցի բացումը


25 տարի տնակային պայմաններում գործելուց հետո Գյումրիի երաժշտական դպրոցը նորակառույց շենք է տեղափոխվում: ՀՀ անկախության տոնի նախօրեին Գյումրիում վերաբացվեց Ազատ Շիշյանի անվան Օկտետ» երաժշտական դպրոցը: Ուսումնական հաստատությունը նախատեսված է շուրջ 250 աշակերտի համար, այս պահին 220 աշակերտ ունեն: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Deep Purple խմբի երգիչ Իեն Գիլանը: Դպրոցին երաժշտական գործիքներ նվիրել են Գիլանն ու Millbank music» երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը:
Նորաբաց դպրոցն օրհնեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Alt

Ավետարան, Շարակնոց և Մաշտոց Մայր Աթոռին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատունը համալրվեց ևս 3 ձեռագրով: Կալիֆորնիայի Օկլանդ քաղաքի Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովել քահանա Օհանյանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Մուշի Սուրբ Կարապետ վանքի 17-րդ դարի Ավետարան, 13-րդ դարի Շարակնոց ու 15-րդ դարի Մաշտոց:

Alt

ՍԻՄԱ 2013-ը Գեղադիր գյուղում


3 շաբաթ Հայաստանում էին Կանադայի հայոց թեմի Քրիստոնեական առաքելություն դեպի Հայաստան»` ՍԻՄԱ 2013 ծրագրի մասնակիցները: Կոտայքի մարզի Գեղադիր համայնքում նրանք նորոգման աշխատանքներ են իրականացրել միջնակարգ դպրոցում: Ս. Հռիփսիմե վանքի վանահայ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը տնօրհնյաց կարգ է կատարել:

Alt

ԱՄՆ դեսպանատան «Հելփինգ Հենդսը» և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» Ուջանում


Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչներ Գագիկ և Մելանյա Ալեքսանյանները Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ շուտով իրենց բնակարանը կունենան: Կենտրոնի աշխատակիցների հետ Ալեքսանյանները հյուընկալել էին նաև Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, տիկնոջը` Լիբի Հեֆերնին և դեսպանատան ներկայացուցիչներին:

Alt

«Քրիստոնեական արժեքների ամրապնդումը հայոց բանակում» թեմայով կոնֆերանս Ծաղկաձորում


ՀՀ ԶՈւ-ում սպասավորող հոգևորականների ու հոգեբան-սպաների մասնակցությամբ գիտաժողովը նախաձեռնել էր ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը` Պաշտպանության նախարարության աջակցությամբ ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:
Կոնֆերանսի հիմնական նպատակն էր կանխարգելել ԶՈՒ-ում տեղի ունեցող հանցագործություններն ու արատավոր երևույթները, փորձել գտնել դրանց հասարակական պատճառները: