Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը ծնվել է Գյումրիում` սսեցի Արտաշեսի և հաճնեցի Իսկուհու ընտանիքում: Նրանց տունը Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցու հարևանությամբ է գտնվել: Հոգևոր կրթությունը սրբազանը ստացել է Գևորգյան ճեմարանում: 25 տարի առաջ ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական ու համալրել գերդաստանի եկեղեցականների շարքը: Աջապահյանների տոհմը տվել է կաթողիկոսներ, եպիսկոպոսներ ու վարդապետներ: Միքայել Սրբազանն իր ուղին այլ կերպ չի պատկերացրել:
2013-12-30
Telecast type: Լուր Ռեպորտաժ