Կարպետագործության վարպետաց դաս Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում


Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնի կարպետագործության խմբակի սաները Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում ներկայացրին Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված բնական գունանյութերը, ցուցադրեցին՝ ինչպես է ներկվում թելը և փայտե հենքի վրա ծնվում կարպետը:

 

Գուգարաց թեմ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ


Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների:

Զատկական ցուցահանդես-տոնավաճառ Վանաձորում


Գուգարաց թեմը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» հասարակական կազմակերպութոյւնը Վանաձորի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից տարածքում կազմակերպել էին զատկական փառատոն:

 

Գուգարաց թեմում նշել են առաջնորդի ծննդյան տարեդարձը


Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հանդիսությունների սրահում Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ծննդյան 45-ամյակի առթիվ հավաքվել էին Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի պաշտոնեությունը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ:

 

Բուն բարեկենդանը Գուգարաց թեմում


Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Բուն Բարեկաենդանի պատարագին պատարագիչ քահանայի հետ հավատացյալները խնդրեցին Տիրոջից արժանի դարձնել իրենց Քրիստոսի Հարության բարի ավետիսին:

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ


Գուգարաց թեմի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում հավատացյալները մասնակցեցին տոնական պատարագին: Ամենքը միասնաբար աղոթեցին և սրբի բարեխոսությունը խնդրեցին մեր երկրի սահմանները պահպանող զինվորների ոգու արիության համար:

 

Գուգարաց թեմի սոցիալ կրթական կենտրոնն ամփոփում է տարին


Մեկ տարի «Տուն» սոցկենտրոն հաճախող երեխաները մանկավարժների օգնությամբ ծանոթացել են տեքստիլի և գեղանկարչության, ասեղնագործության և կարպետագործության առանձնահատկություններին:

 

Վանաձորի Խնձորուտ համայնքի Սուրբ Կիրակի եկեղեցին վերաօծվեց


Տանձուտ գետի հարևանությամբ է գտնվում Սուրբ Կիրակի եկեղեցին: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը վերաօծեց նորերս վերականգնված ուխտավայրը:

 

Առջևում ձմեռ է, քնապարկերի կարիքը բանակում մշտապես առկա է


Գուգարաց թեմի «Տուն» սոցիալ-կրթական կենտրոնում անջրաթափանց, հարմարավետ և տաք քնապարկեր են արտադրվում։ Դերձակները Գուգարաց թեմի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի օգնությամբ կարուձևի և մոդելավորման դասընթացների են մասնակցել:

 

Օծվեցին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու սրբապատկերները


Հոկտեմբերի 23֊-ին՝ Խաչի գյուտի տոնին, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը պատարագ մատուցեց Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Պատարագի ավարտին օրհնվեցին և օծվեցին եկեղեցու նոր զանգերն ու սրբապատկերները։ Նվիրատուները եկեղեցու հավատավոր զավակներն են, որոնք չեն կամեցել հրապարակել իրենց անունները:

 

Վանաձորի տարեցների տանը ՀՕՖ-ի բարերարների պատվին հուշաքար է բացվել


Վանաձորի տարեցների տան բնակիչները ստանում են սոցիալական, բժշկական, առողջապահական աջակցություն: ՀՕՖ-ի Երևանի գրասենյակը ուսումնասիրում է կարիքներն ու հոգ տանում, որ տարեցները արժանապատիվ ծերություն ունենան:

 

Թարգամանչաց տոնը և Նարեկացու ուխտի օրը Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում


Թարգմնչաց տոնին ուխտի պատարագ մատուցվեց Վանաձորի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցում։