|
Վազգեն ԱՃեմարանի բարգավաճման գործում Վազգեն Առաջին Կաթողիկոսի ազդեցությունը մեծ է եղել։ 1945-51 թվականներին Ճեմարանն ուներ 35 սան, որոնցից միայն 6-ն են կարողանում հաստատությունն ավարտել։ Վազգեն Առաջինի կաթողիկոսական գործունեության առաջին տարիներին միայն սփյուռքից 60 ուսանող է ժամանում։ Վազգեն Առաջինն ամեն ինչ անում է, որ Եկեղեցին դառնա Հայաստանն ու սփյուռքը միավորող ամենագործուն կամուրջներից մեկը։ |
|
Քանդակագործ Արա ՍարգսյանԱրձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է քանդակագործ, նկարիչ Արա Սարգսյանի գործունեության մասին։ Նա երիտասարդ տարիքում ընդգրկվում է ՆԵՄԵՍԻՍ գործողության մեջ և Իտալիայում հայտնաբերում Թուրքիայի նախկին վարչապետին, որին ծրագրի մասնակիցների կողմից ոչնչացնելուց հետո, Արա Սարգսյանը մեկնում է Վիեննա սովորելու։ Իրականում դա գործուղում էր Երիտթուրքերի պարագլուխներին Գերմանիայում հայտնաբերելու համար։ |
|
ՀասմիկԱրձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է դերասանուհի Հասմիկ Պապյանի անցած ուղու մասին։ Նա առաջին դերասանուհին էր, որ արժանացավ ժողովրդական արտիստի կոչման։ Նա նաև Գերագույն խորհրդի առաջին կին պատգամավորն էր։ Նրա գործունեության երեսունամյակի առիթով բանաստեղծություն է ձոնել Եղիշե Չարենցը։ |
|
Երվանդ ՔոչարՏաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Երվանդ Քոչարի հալածանքների, արվեստի, ձեռքբերումների ու նվաճումների մասին: |
|
Պեպո«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգության նշանակության մասին, որպես հայ նոր թատրոնի և հայ կինոյի հիմքերից մեկը։ |
|
Արմեն ԳուլակյանՌեժիսորԱրմեն Գուլակյանը երկար տարիներ ղեկավարել է առաջին հայկական պետական թատրոնը, որը հենց նրա առաջարկով կոչվել է Գաբրիել Սունդուկյանի անունով։ Գուլակյանը ղեկավարել է նաև Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը։ Երկու տեղում էլ նրա իրականացրած՝ բեմադրությունները դասվում են այդ երկու թատրոնների պատմության գլուխգործոցների թվում։ |
|
Եղիշե Չարենց. Գիրք ճանապարհի«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Եղիշե Չարենցի ճակատագրի վրա նրա Գիրք ճանապարհին ժողովածուի ազդեցության մասին, բանաստեղծի հալածանքների ու մահվան մասին: |
|
Սուրեն ՔոչարյանՏաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է հայ և խորհրդային բեմարվեստի ամենաինքնատիպ ու տաղանդավոր արտիստներից մեկի՝ Սուրեն Քոչարյանի մասին: |
|
Գրիգոր ԱրծրունիՏաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է իր ժամանակին հսկայական ազդեցություն ունեցող, բայց հակասական մի գործչի՝ Գրիգոր Արծրունու մասին: |
|
Գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և կինոռեժիսոր Աղասի ԱյվազյանՏաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը ներկայացնում է գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և կինոռեժիսոր Աղասի Այվազյանի «Սովորական մարդու գինը» պատմվածքի գրական ու գեղարվեստական բարձր արժանիքները։ |
|
Ակսել ԲակունցԻ՞նչ դեր է ունեցել «Զանգեզուր» ֆիլմը սցենարի հեղինակ Ակսել Բակունցի կյանում և ինչ ազդեցություն է ունեցել նրա ճակատագրի վրա։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է «Զանգեզուր» ֆիլմի և Ակսել Բակունցի մասին։ |
|
Հրաչյա ՔոչարՀրաչյա Քոչարը անցած դարի 50–60 ական թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի ամենազդեցիկ դեմքերից մեկը։ Ժողովուրդը Լուսակերտի նրա ամառանոցը կոչում էր Գերագույն խորհրդի նախագահության շենք։ Այստեղ գրողի հետ երկրի համար կարևոր խնդիրներ էին քննարկում հանրապետության ղեկավարները։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Հրաչյա Քոչար գրողի ու հակասական մարդու կյանքի ուղու և թողած ժառանգության մասին։ |











