Սիրելով երեխաներինԱրմեն Արմոս Մարտիրոսյանն ու Սոնա Ազարյանը՝ յուրաքանչյուրն իր ոլորտում, հաջողված մասնագետներ են: Բայց, հիմնական աշխատանքից առավել, իրենց ժամանակը, եռանդն ու նվիրումը նրանք ուղղում են մեկ այլ գործի՝ բարեգործական նախաձեռնությունների բարդ հիվանդություններով տառապող երեխաների համար: Արմենի, Սոնայի և նրանց շուրջ հավաքված մի խումբ մարդկանց շնորհիվ բազում երեխաներ կարողացել են հաղթել կյանքի ու մահվան անհավասար պայքարում: |
|
Սիրելով մարդունԲժիշկներ Արմինե Բարխուդարյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Գևորգ Ոսկանյանը 2017թ. մայիսին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով մեկնել էին Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ՝ փոխարինելով բժիշկ Թոմ Քաթինային և հնարավոր դարձնելով նրա այցը Հայաստան։ |
|
Սիրելով հայրենիքըԾնունդով Ներքին Կարմիրաղբյուրից լրագրող Նարինէ Վարդանյանը 2016թ.-ի ապրիլին որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ և 14 օր անցկացրել առաջնագծում։ Երևանում ծնված, բայց արդեն ավելի քան 10 տարի Արցախում բնակություն հաստատած լուսանկարիչ Արեգ Բալայանն ապրիլյան այդ օրերին նույնպես սահմանին էր՝ մի ձեռքում՝ զենքը, մյուսում՝ լուսանկարչական ապարատը։ Նրանց երկուսին էլ դժվարին ու վտանգավոր այդ օրերին ուժ տվողը սերն էր, հայրենիքի հանդեպ մեծ սերը: |
|
Անի ՀովակԵթե չես սիրում աշխատանքի տանող ամենօրյա ճանապարհը, պետք է փոխել այն»: Մասնագիտությամբ երաժիշտ Անին մի քանի տարի առաջ սկսել է նկարել՝ միանգամից, և դա շնորհ է համարում Աստծո կողմից: Աշխատում է ոչ ավանդական նյութերով, նկարներ ու կոլաժներ ստեղծում առաջին հայացքից անպետք թվացող իրերից: Երաժշտությունից նկարչություն և հակառակը տանող ճանապարհն անխախտ է Անի Հովակի համար, չի պատկերացնում մեկն առանց մյուսի, հասցնում է երգել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում, Հովեր» կամերային երգչախմբում, նվագում Զանգակներ» խմբում: |
|
Սիրելով պոեզիանԻ՞նչ է պոեզիան: Ի՞նչ պոեզիա է ստեղծվում այսօր: Ի՞նչ են փորձում փոխանցել պոետն ու թարգմանիչը՝ տողատված տեքստի միջոցով: Այս հարցերի պատասխաններն են տալիս բանաստեղծ Տաթև Չախեանը և նկարիչ, թարգմանիչ Էդիկ Պողօսեանը: |
|
Սիրելով քաղաքըԻ՞նչ է քաղաքը: Ո՞րն է Երևանի ֆենոմենը: Ինչու և ինչպես են սիրում Երևանը մեր հաղորդման հերոսները՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը և նկարիչ, վավերագիր Պետո Պողոսյանը: |
|
Սիրելով…Ի՞նչ է սերը… մարդկությունն այս հարցի պատասխանը փնտրել է դարեր շարունակ: Այսօր էլ մտածողները, արվեստագետները, գիտնականներն ու փիլիսոփաները շարունակում են խոսել սիրո առեղծվածի մասին, և ամեն մի բնորոշում նոր հարցադրումներ է առաջ բերում:
|
|
Սիրելով կյանքըՄեկ տարի առաջ նույն խնդիրը ծանոթացրեց ու միավորեց Մարինա Պարազյանին ու Լիլյա Կարապետյանին: Նրանք ստեղծեցին Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցման հիմնադրամը: Հիմնական նպատակը ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար ցերեկային խնամքի կենտրոններ գտնելն ու նրանց ծնողներին աջակցելն է: Այս կանանց և նրանց շուրջը համախմբված մարդկանց առաջնորդողը մեծ սերն ու հավատն է: |
|
Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանԱվելի քան 13 դար է միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը` Հառիճավանքը դեպի իրեն է ձգում բազմաթիվ հավատացյալների: Հառիճավանքը նաև գիտության ու լուսավորության կենտրոն է եղել: Այստեղ ժամանակին գործել է Հառիճավանքի համանուն դպրոցը: Դարերի ընթացքում, սակայն, պատմական տարբեր իրադարձությունների պատճառով, ուսումնական կյանքն այստեղ մի քանի անգամ ընդհատվել է: Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ 2012թ-ի սեպտեմբերից Հառիճավանքի ընծայարանը կրկին բացել է իր դռները, գործում է ավագ դպրոցի կարգավիճակով: Ընծայարանի վերականգնումն իրականացվում է Թրբանճյան ընտանիքի աջակցությամբ: Ի երախտագիտություն` դպրոցը բարերարների անունով կոչվում է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: |
|
Մարմարե քաղաքի հայկական օրերըԱպրիլի 7-ից 12-ը Թուրքմենստանում հայ մշակույթի օրեր էին: Դրանք անցկացվեցին ՀՀ մշակույթի նախարարության և Թուրքմեսնտանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» ստորագրված hամաձայնագրի և ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի Թուրք¬մենստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: Հայ մշակույթը Թուրքմենստանում ներկայացավ բազմաժանր ծրագրով: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
|
|
Սիրելով նկարչությունըՄեր հերոսները նկարիչ Արթուր Հովհաննիսյանն ու մանրանկարիչ Լուսինե Մաթևոսյանն են: Ռեալիստական ոճը նախընտրող ու հիմնականում մեծածավալ կտավներ ստեղծող Արթուրի հերոսը մարդն է, նրա ապրումները, հույզերն ու կենսակերպը:
|
|
Սիրելով պարըՄեր հերոսները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Աննա Կոստանյանն ու Mad force crew բրեյքդանս խմբի ղեկավար Սարգիս Անդրեասյանն են: Լիովին տարբեր ոճերում հանդես եկող երիտասարդներին միավորողը մեծ սերն է դեպի պարը: Երկուսի ստեղծագործական ճանապարհն էլ բավական հետաքրքիր է: Աննան 4 տարի եղել է Իսրայելի ազգային բալետի թատրոնի մենապարուհի, կերտել բազմաթիվ դերեր: Իսկ Սարգիսն առաջիններից էր, ով Հայաստանում սկսեց զբաղվել բրեյքդանսով: Նրա ստեղծած խումբն արդեն հասցրել է հաջողություններ ունենալ միջազգային հարթակներում: |