|
|
Հայկական լավաշը համալրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկըՆոյեմբերի 24-28-ը Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի իններորդ նիստը: Մեր երկիրը ևս հայտ էր ներկայացրել: Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի քննարկումը: |
|
|
«Սերունդներ». ցուցահանդես Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնումԸնտանիքի տարվա շրջանակներում Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Սերունդներ» խորագրով ցուցահանդես: Ներկայացված են փայտագործ վարպետ Ռոբերտ Տեր-Թադևոսյանի, դարբին Գրիգոր Գրիգորյանի աշխատանքները: |
|
|
«Ավետարանական առակները դպրոցում» հանրապետական մրցույթի մարզային փուլը` Լոռու մարզումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, իրականացնում են Ավետարանական առակները դպրոցում» հանրապետական մրցույթ: Գուգարաց թեմում մրցույթի մարզային փուլի հաղթող է ճանաչվել Օձունի թիվ 2 դպրոցը: |
|
|
Պրեմիերա «Ոսկե հատիկ» մանկապատանեկան թատրոնումԷրեբունի համայնքի թատրոնը Արարատյան հայրապետական թեմում օրերս ներկայացրեց Վերնատուն» օպերետը: |
|
|
Գրաբարի ուսուցումը դպրոցներումՀոկտեմբերի 11-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ մեկնարկեց Գրաբարի օրեր» ծրագիրը Երևանի ավագ դպրոցների տասներորդ և տասնմեկերորդ դասարանների աշակերտների համար: Մեր նկարահանող խումբն այցելել է Երևանի մի քանի դպրոց, ծանոթացել գրաբարի ուսուցման՝ տարբեր կրթօջախների ընտրած ձևերին: |
|
|
Երիտասարդ արվեստաբանների գիտական նստաշրջանը ԳԱԱ-ումՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Երիտասարդ արվեստաբանների գիտական իններորդ նստաշրջանը: |
|
|
Հովհաննես Հովհաննիսյանը` «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային բարեգործական փառատոնի մրցանակակիրԴեռ մեկ տարի առաջ տեսողության խնդիրներ ունեցող պատանին չէր էլ մտածում, որ երբևէ բեմ կբարձրանա և կերգի պրոֆեսիոնալ երգիչների հետ: Այս տարի Մոսկվվայում նա մասնակցել է Դիանա Գուրցկայայի կազմակերպած Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնին և վերադարձել հաղթանակով: |
|
|
«Հայաստանի նոր անուններ» ծրագրի մասնակիցների ելույթը Էջմիածնի հայորդյաց տանըՀայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի անդամները, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի գլխավորությամբ, այցելեցին Էջմիածնի հայորդյաց տուն: Հյուրերին դիմավորեցին Հայաստանի նոր անուններ» ծրագրի մասնակիցները: |
|
|
«Տարբեր նվագներ»՝ ներառական ներկայացում պրոֆեսիոնալ բեմումԵրևանի պետական կամերային երաժշտության թատրոնում բեմադրվել է Հույսի կամուրջ» հասարկական կազմակերպության ներառական թատերախմբի՝ Տարբեր նվագներ» ներկայացումը: |
|
|
Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրու բացման արարողությունըԱմիսներ առաջ Արաբկիր համայնքում՝ Գյուլբենկյան-Խաչատրյան փողոցների հատման մասում տեղադրվեց հայ եկեղեցու և մշակույթի խոշոր բարերար Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին, բարեկարգվեց տարածքը, կառուցվեց փոքրիկ զբոսայգի: Օրերս տեղի ունեցավ արձանի բացման արարողությունը: |
|
|
Բարեգործական ցուցահանդես-վաճառք «Մայրի» ՀԿ-ումՄտավոր, ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց սոցիալական ինտեգրման Մայրի» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 6 ամիս առաջ: Ցերեկային խնամքի կենտրոն հաճախողների աշխատանքները ներկայացվել են ցուցահանդես-վաճառքում: |
|
|
Նոր Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցի հաշվետու համերգըԿրկեսային դպրոցի սաները հաշվետու համերգին ներկայացրին 11 համար: Միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ այս տարի կրկեսի դպրոցի սաները Մալթայում կմասնակցեն մանկական Եվրատեսիլին: |