Alt

«Ծաղկազարդ» երգչախումբը դարձավ 7 տարեկան


Հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արարատյան հայրապետական թեմի Ծաղկազարդ» երգչախումբը պարգևատրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրով:

Alt

Ցեղասպանության զոհերին նվիրված տասներկու խաչքար՝ Գուգարաց թեմի համայնքներում


Այս տարի Գուգարաց թեմի Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Շահումյանի և Ալավերդու համայնքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տասներկու խաչքար է տեղադրվել: Բոլոր խաչքարերը, թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջարկով, Ջուղայի ոչնչացված հուշակոթողների կրկնօրինակներն են: 

Alt

Մացեյ Սվիշևսկու աշխատանքների ցուցադրությունը` Հայաստանի ազգային պատկերասրահում


Ահա և մարդը» ցուցահանդեսով առաջին անգամ Հայաստան է եկել հայկական արմատներ ունեցող լեհ նկարիչ Մացեյ Սվիշևսկին:

Alt

Գուգարաց թեմի Մեծավան համայնքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել


Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Խաչքարագործ վարպետը Սայաթ Կոծենյանն է: 

Alt

Օվսաննան


Օվսաննան երազում է ներկել Երևանը: Երազում է ստեղծել իր օպերան, թռչել իր օդապարիկով: Ուզում է նաև ձկան նման լողալ և տեսնել ջրի հատակը: 
Վեց տարեկանում, երբ Օվսաննան առաջին անգամ եկավ Արաբկիրի հայորդյաց տուն, ընտրեց նկարչության, պարի դասարանները, հետո ընդունվեց Կանթեղ» երգչախումբ ու դեռ մտածում է նոր դասարանների մասին... 

 

Կյանքը հեքիաթ է...


Երբ հիշում եմ մանկությունս, հիշում եմ լույսի խաղը, մորս դեմքը... Շատերը, երբ արթնանում ու տեսնում են առավոռյան լույսը, չգիտեն՝ ինչ երջանկություն է դա»: 
Հակոբը տեսողությունը կորցրել է տասը տարեկանում: Այսօր նա 33 տարեկան է: Ծանր փորձությունների միջով է անցել, հատկապես հոգեբանական: Հանդիպել է հոգևորականների, որոնք փոխել են նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Այսօր Հակոբն ապրում է լիարժեք կյանքով՝ գնում է ձիավարժությունների, հեծանիվ է քշում, սեղանի թենիս է խաղում: Աշխատում է Կույրերի միավորման մշակութային տանը՝ որպես համակարգչային դասընթացների ուսուցիչ: Նրա կողքին են կինը՝ Հենրիետտան և աղջիկը՝ Արփին: Պապա, ձեռք տուր, տես՝ ինչ սիրուն շոր եմ հագել. այսպես Արփին սովորել է շփվել ինձ հետ, ես էլ՝ աշխարհի»: 

 

Alt

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հայ եկեղեցում տաղավար տոներին հաջորդում են մեռելոց հիշատակության օրեր: Երեկ մեր եկեղեցին նշեց Քրիստոսի Հարության տոնը: Այսօր բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում` հանգուցյալների հոգու խաղաղության համար: Մայր Տաճարում պատարագիչը Աղան աբեղա Երնջակյանն էր: 

Alt

Ճրագալույցի պատարագ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Պատարագիչ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ Սուրբ Հարությունը ուրախության տոն է, որովհետև Քրիստոս հարությամբ հաղթեց մարդու համար անհաղթահարելի թվացող իրողությունը՝ մահը: 
Պատարագից հետո Տիրոջ Հարության լույսը մարդիկ շտապում էին տուն տանել և տոնակատարությունը շարունակել զատկական սեղանի շուրջ: 

 

Alt

Ծաղկազարդը Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում


Ծաղկազարդի տոնական պատարագի ավարտին Սրբոց Նահատակաց եկեղեցում Տ. Խորեն քահանա Մարությանը կատարեց մանուկների օրհնության կարգ: Եկեղեցու բակում կազմակերպվել էին կավճանկարչության մրցույթ, ազագագրական խաղեր, կիրակնօրյա դասարանների սաների ձեռագործ աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք:  

Էջմիածնի հայորդյաց տան ձյուդոյի դասարան


Հինգ տարի առաջ Սևակը իր ընկեր Հակոբին համոզեց գալ ձյուդոյի դասարան՝ ասելով, որ այստեղ ֆուտբոլ են պարապում: Իսկ Ռուբենը համոզված է, որ ձյուդոյում և ֆուտբոլում ընդհանուր մի բան կա՝ պետք է լինել արագաշարժ և ճկուն: Այդպես անցնելով պարտությունների փորձությունը՝ կարող ես ուժեղանալ և հասնել կարևորագույն նպատակին՝ դառնալ չեմպիոն: 

Alt

Էջմիածնի հայորդյաց տան քանոնի դասարան


Այստեղ նոտաները սովորում են գույնզգույն լարերով, իսկ առաջին լուրջ մեղեդին Ծափիկ- ծիրանիկն է»: Հետո արդեն կազմում են տրիոներ ու համույթներ և դառնում պրոֆեսիոնալ քանոնահարներ: Քանոնի դասարանի ուսուցիչ Մարինե Միրզոյանի կարծիքով Թագուհին, Սրանուշն ու Անահիտն արդեն պրոֆեսիոնալ երաժիշտներ են, մասնակցում են հյուրախաղերի ու մրցույթների: Երեք ընկերուհի, երեք քանոն՝ տրիո կյանքում և բեմում:

Alt

Արաբկիրի հայորդյաց տան սաների ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում


Վերածնված սերունդ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացված է 4-15 տարեկան երեխաների 50 աշխատանք: