|
Վիրահայոց թեմում օծվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցինԱպրիլի 22-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կումբուրդո հայաբնակ գյուղում օծվեց հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցին: Նորակառույց եկեղեցին օծեցին Վիրահայոց թեմ իառաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վարդապետ Սալբիյանը: |
|
ՀՀ վարչապետի այցը վիրահայոց համայնքՎրաստան կատարած պաշտոնական այցի օրերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատվիրակության անդամների հետ այցելեց Թբիլիսիի հայոց եկեղեցիներ: |
|
Լև Բայախչևի ցուցահանդեսը բացվեց Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնումՎիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ Թբիլիսիում բացվեց վրաց վաստակավոր նկարիչ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ, հայազգի Լև Բայախչևի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: |
|
Սրբոց Վարդանանց տոնը ԹբիլիսիումՎարդանանց տոնի նախօրեին Թբիլիսիի հայոց առաջնորդարանում վրաց-հայկական դպրոցի սաները կազմակերպել էին գրական միջոցառում նվիրված՝ Վարդանանց սուրբ զորավարների ու հոգևորականների սխրանքին: Բուն տոնի օրը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Վիրապ քահանա Ղազարյանը մատուցեց տոնական պատարագ: |
|
Տյառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմումՏյառնընդառաջի խարույկը վառվեց նաև Վիրահայոց թեմում: Փետրվարի 13-ի երեկոյան Վրաստանի հայ առաքելական եկեղեցիներում կատարվեց նախատոնակի ժամերգություն: Թբիլիսիում տոնական խարույկ վառվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակերում: Կատարվեց նորապսակների օրհնություն: |
|
Սուրբ Սարգիս զորավարի տոնը ԹբիլիսիումՎիրահայոց թեմում Ժողովրդական մեծ տոնախմբությամբ նշվեց Սուրբ Սարգսի տոնը: Վրացահայերի բազմամարդ թափորը տոնի նախօրեին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց հոգևոր սպասավորների առաջնորդությամբ, ուղղվեց դեպի Խարփուխ թաղամաս: Հոգևորականները շարականների երգեցողությամբ մարդկանց առաջնորդեցին սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռը: |
|
Փլուզման վտանգի տակ է Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին ԹբիլիսիումԹբիլիսիում վերջնական փլուզման վտանգի տակ է Շամխորեցոց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր Ավետարան եկեղեցին: Խնդիրը բարձրաձայնում է Վրաստանի հայոց թեմի առաջնորդը: |
|
Սուրբ Հարության տոնը հայոց թեմերումԶատկական արարողություններ Մոսկվայի Ս. Պայծառակերպություն եկեղեցում, Վիրահայոց և Ռումինահայոց թեմերում: |
|
Բողոքի ցույց Ռումինահայոց և Վիրահայոց թեմերումՍիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքի վրա ահաբեկչական հարձակման դեմ ուղղված բողոքի ակցիաները տարբեր երկրներում շարունակվում են: Ռումինահայոց և Վիրահայոց թեմերում ցույցի մասնակիցները պահանջել են դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները և դատապարտել ահաբեկիչներին աջակցող երկրների գործողությունները: |
|
Էկումենիկ աղոթք Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցումՀայ եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունների առաջնորդների խորհրդի նախագահությունը: Թեմի նախաձեռնությամբ օրերս Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հնչել է էկումենիկ աղոթք հանուն քրիստոնյաների միասնության: |