Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայով


Հուլիսի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմից Վերդիի «Օթելլո» օպերան կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախմբերի կատարմամբ:
 

Պայծառակերպոթյան տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հուլիսի 28-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական ղողանջների ներքո հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Ավանդույթի համաձայն, Վեհափառ հայրապետը հավատացյալների վրա ցողում էր մաքրություն և հույս խորհրդանշող վարդաջուրը: 
 

Հուլիսի 28-ին Պայծառակերպության տոնն է


Այս կիրակի՝ հուլիսի 28-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի հինգ տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի Պայծառակերպությունը: 
 

Լևոն Շանթի 150-ամյակին նվիրված ցուցադրություն Ազգային գրադարանում


Հայաստանի ազգային գրադարանում հայ անվանի գրող, դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթի 150-ամյակի առթիվ կազմակերպվել էր ցուցադրություն:
 

Ֆրանսիայի ազգային տոնը համերգով նշվեց նաև Հայաստանում


Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է ազգային տոնը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ տոնական համերգ տեղի ունեցավ նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ ունեցավ Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի լարային քառյակը: Խմբի հետ հանդես եկավ ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերը:  
 

Պրեսս կոկտեյլ` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 5-րդ օրը


Հուլիսի 11-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ավանդական «Պրեսս կոկտեյլը», որի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան զրուցել հյուրերի հետ: Ներկա էին նաև փառատոնի աջակիցներ, հովանավորներ ու գործընկերները: Նրանցից մի քանիսին, արդյունավետ համագործակցության համար փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը մեդալներ հանձնեց: 
 

Հ. Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով է կազմակերպել ՀՀ Գիտությունների ակադեմիան


Հուլիսի 12-ին և 13-ին  ՀՀ ԳԱԱ  նախագահության նիստերի դահլիճում  անցկացվեց «Հայաստանի ազգային հերոս», ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր,  Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակին նվիրված  գիտական նստաշրջան: 
 

Քանդակագործ Լորենցո Քուինը այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Իտալացի հայտնի քանդակագործ Լորենցո Քուինը «Նարեկացի» արտ-նախագծի պրոդյուսեր Յուլիաննա Պարակշիեւայի հրավերով երկօրյա այցով Հայաստանում էր: Քանդակագործը որոշել էր այցելել այն վայրերը, որտեղ եղել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Լորենցո Քուինն առաջինն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ բացահայտելու հայոց հոգևոր կենտրոնի գեղեցկությունն ու ուժը: 
 

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 12 սարկավագ ձեռնադրվեց քահանա


Հուլիսի 7-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում 12 սարկավագների քահանայական ձեռնադրությունն ու օծումն էր: Պատարագը հանդիսապետում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
 

«Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» քայլերթի կազմակերպիչները Մայր Աթոռում էին


Հոկտեմբերի 2-ին լրանում է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը։ Այդ օրը կմեկնարկի «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն» խորագրով քայլարշավը:  Հուլիսի 2-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց քայլերթի կազմապերպիչներին՝ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանի ուղեկցությամբ: 
 

Ռաֆայել Ջրբաշյանին նվիրված հուշ-երեկո՝ «Գոյ» թատրոնում


ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի ու կինոյի բազմաթիվ սերունդներ կրթած Ռաֆայել Ջրբաշյանի հիշատակին նրա ուսանողները հուշ-երեկո էին կազմակերպել:
 

Սոպրանո Վերոնիկա Ջիոևան՝ երևանյան բեմում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ


Սոպրանո Վերոնիկա Ջիոևան և բաս Սերգեյ Ստեփանյանը ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: