|
|
Հոբելյանական երեկո` նվիրված Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակինԴեկտեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հովիկ Հովեյանը երկու տասնամյակից ավելի աշխատել է հեռուստառադիոյի համակարգում: Եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար, Մշակույթի և երիտատասարդության հարցերի նախարար: 2009 թվականից Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանի տնօրենն է: |
|
|
Եվգենի Պլյուշչենկոյի և Ադելինա Սոտնիկովայի մասնակցությամբ «Սառույցի արքաները» շոուն՝ ԵրևանումՆոյեմբերի 27-ին «Սառույցի արքաները» շոուն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էր մեկտեղել գեղասահքի սիրահարներին: Պարային համար, նորաձևության ցուցադրություն, կրկեսային ներկայացում, որոնք ուղեկցվեցին գործիքային և վոկալ կատարումներով: Ծավալուն շոու-ծրագրին մասնակցեց մոտ 200 արտիստ՝ Եվգենի Պլյուշչենկոյի և Ադելինա Սոտնիկովայի գլխավորությամբ: |
|
|
Ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 18-ից 20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
|
|
|
Բացվել է Ծովինար Թադևոսյանի գրաֆիկական ախատանքների ցուցահանդեսըՀովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում բացվել է Ծովինար Թադևոսյանի գրաֆիկական ախատանքների ցուցահանդեսը՝ «Ծովի լռությունը» խորագրով: |
|
|
Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերան` Հայկ Մելիքյանի կատարմամբՆոյեմբերի 15-ին դաշնակահար Հայկ Մելիքյանն իր այս տարվա վերջին մենահամերգով ներկայացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում հնչեցին 20-րդ դարի և մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Երեկոյի կենտրոնում խորհրդային շրջանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերան էր: |
|
|
Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Թովմա քահանա Անդրեասյանի ծննդյան 60-ամյակինԳրողների միությունում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր Թովմա քահանա Անդրեասյանի ծննդյան 60-ամյակին: Երաժշտության նկատմամբ տեր հոր հետաքրքրությունը սկսվել է 1984 թվականից: Առաջին երաժշտական համագործակցությունը կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ է եղել, գրելէ «Ձյուն» երգի բառերը: Դրանից հետո նրա գործերը կատարել են Տաթևիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Զարուհի Տոնիկյանը և այլք: |
|
|
Նորոգվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնըՀՀ մշակույթի նախարարության, ավստրիական «Վագներ» և մի շարք այլ ընկերությունների միջև 2014 թվականին 23 տարի մարման ժամկետով կնքվել էր 7 մլն եվրո արժողության պայմանագիր: Կառավորության ստանձնած վարկային այս պարտավորության շնորհիվ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը պատրաստ է շահագործման: |
|
|
Ավարտվեց «Ռեանիմանիա» 8-րդ միջազգային անիմացիոն փառատոնը8-րդ «Ռեանիմանիան» այս տարի 2200 մասնակցության հայտ էր ստացել 95 երկրից: Փառատոնային մեկ շաբաթվա ընթացքում մրցութային և արտամրցութային ծրագրերում ցուցադրվեց 450 ֆիլմ: Հայկական անիմացիոն 12 ֆիլմ էր մասնակցում մրցույթին: Փառատոնի ընթացքում կայացան ֆիլմերի պրեմիերաներ, Հայաստան ժամանեցին համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ, անցկացվեցին վարպետության դասեր: |
|
|
Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես Ազգային պատկերասրահումՀայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես: |
|
|
Միքայել Թարիվերդիևն այս տարի կդառնար 85 տարեկանՄիքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված համերգ էր կազմակերպվել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը վարում էր կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան: |
|
|
«Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան` նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակինԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: Ներկայացումը նվիրվեց Գեղամ Գրիգորյանի հիշատակին: |
|
|
Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը Երևան քաղաքի պատմության թանգարանումՀոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց չեխ նկարիչ, դիզայներ Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը: Զեմանն իր աշխատանքները Հայաստանում ցուցադրում է առաջին անգամ: |