|
|
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր երրորդ երեխանՀունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ի՞նչն ենք կարևորում երեխայի զարգացման ու բարեկեցության հարցում: Մանրամասները՝ տեսանյութում: |
|
|
Բացվել է «Միաբան» մշակութային հիմնադրամըՄայիսի 25-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ «Միաբան» մշակութային հիմնադրամի բացման պաշտոնական արարողությունը: «Միաբանի» հիմնադիրներն են ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իրավաբան Ռոման Կոզմոյանը, անհատձեռներեց Մարտիրոս Մինասյանը: |
|
|
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը ԵրևանումԳյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 27-ին ելույթ ունեցավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Նվագախումբը համերգներով պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում: |
|
|
Սարդարապատի հուշահամալիրում տոնել են Մայիսի 28-ըՄայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր այցելեցին ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը՝ ծաղկեպսակ դնելու Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Տեղի ունեցավ տոնական զորահանդես: |
|
|
Թանգարանային գիշեր՝ համաեվրոպական ակցիան ՀայաստանումՄայիսի 21-ին «Թանգարանային գիշեր» միջոցառմանն այս տարի Հայաստանի և Արցախի 112 թանգարան է միացել: |
|
|
Թանգարանային գիշեր՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում1977 թվականից ի վեր մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, աշխարհի ավելի քան 30 հազար թանգարաններ համախմբվում են, կազմակերպում հատուկ միջոցառումներ ու հանդես գալիս նոր նախաձեռնություններով: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ևս մշտական ցուցադրությանը զուգահեռ այցելուներին ներկայացավ մշակութային ծրագրերով: |
|
|
Սովորում ենք Անանիա Շիրակացու շարականները
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Միջնադարյան հեղինակ» գիտակրթական ծրագրի չորրորդ հանդիպումը նվիրված էր 7-րդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացու ստեղծագործությանը:
Դասախոսություն կարդաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, մասնակիցները փորձեցին շարականներ սովորել:
|
|
|
«Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» ցուցահանդեսն Ազգային պատկերասրահումՄայիսի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված է Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ Պետրոս Մեծի անվան գիտությունների և արվեստների ակադեմիայի ակադեմիկոս Բորիս Կլեմենտևի ստեղծագործական 25 տարիների հավաքածուն՝ ավելի քան 60 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք: |
|
|
Մեկնարկել է «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնըԱպրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում անցկացվում է մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը: Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: |
|
|
Ամփոփվել է «Պատասխան 100 տարի անց» համալիր ծրագիրըԵրկլեզու պատկերագրքի և ֆիլմի շնորհանդես` «Պատասխան 100 տարիանց» համալիր ծրագրի շրջանակում: |
|
|
Արցախցի երեխաների մկրտությունը Երևան Ս. Աստվածածին եկեղեցումԱպրիլի 22-ին Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում մկրտվեցին Երևանում հյուրընկալված արցախցի երեխաներ և «Մանկան տան» 11 սաներ: |
|
|
Ցեղասպանության 101-րդ տարելիցին բարեխոսության կարգ կատարվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումԱպրիլի 24-ին Ամենայն հայոց հայրապետը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, պետական ավագանու, Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելեցին Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման հուշահամալիր: 2015թ. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարվում է սրբերի բարեխոսությաան կարգ: Բարեխոսության կարգն այսօր Ծիծեռնակաբերդում կատարեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: |