Վարդավառի նախատոնակը Երևանի մանկական զբոսայգում


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Վարդավառի նախորդ օրվան նվիրված նախաձեռնություններով են հանդես գալիս` փորձելով վերականգնել տոնի ազգային սովորույթները: «Ոստան», «Վարք հայոց», «Տավրոս» ազգագրական երգի-պարի համույթները Վարդավառին նվիրված երգերի ուղեկցությամբ Սուրբ Սարգիս եկեղեցուց քայլեցին դեպի Մանկական զբոսայգի:  

Կիթառի միջազգային 2-րդ փառատոնը՝ Երևանում


Կիթառի երևանյան միջազգային 2-րդ փառատոնի փակմանը հանդես եկավ Բուլղարիայի լավագույն կիթառահարներից մեկը՝ Դավիթ Դյակովը:

Խաչքարի օրհնություն Ավան գյուղում


Ավան գյուղի Անմահների պուրակը կառուցվել է համայնքի բնակիչ Պետրոս Պետրոսյանի բարերարությամբ:  Ցեղասպանության 100-ամյա  տարելիցին նվիրված խաչի կողքին նույն բարերարի  նախաձեռնությամբ  հունիսի 29-ին խաչքար տեղադրվեց, որի օրհնությունը կատարեց Մկրտիչ քահանա Երանյանը: 

«Շունն ու կատուն» բալլադը 130 տարեկան է


Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադը 130 տարեկան է: Այդ առիթով հունիսի 25-ին բանաստեղծի թանգարանում կազմակերպվել էր մանկապատանեկան թատերախմբերի փառատոն, որին մասնակցում էին մարզերի ու մայրաքաղաքի 13 թատերախմբեր:

Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման ուխտագնացությունը՝ Հայրավանք


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման անդամները, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սիփան աբեղա Գևորգյանի առաջնորդությամբ, ուխտագնացություն էին մեկնել Գեղարքունիքի թեմ: 

Բուլղարական ազգային երգեր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


Հունիսի 22-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգն էր: Երգչախմբերն առաջին անգամ էին Հայաստանում: Հնչեցին բուլղարական ազգային երգեր: 

Արմեն Խոջոյանի անհատական ցուցահանդեսը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում


Հունիսի 18-ին նոր ցուցահանդես է բացվել «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում: Ներկայացվել նկարիչ Արմեն Խոջոյանի ավելի քան 50 աշխատանք` գեղանկար, գրաֆիկա, պղնձե փորագրություն, կոլաժ:

Ազգադրոշմի արարողություն՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Մկրտիչ Խրիմյանի անվան կրթօջախը հիմնադրվել է 2007 թվականին ամերիկահայ բարերարներ Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյանների կողմից: Սովորում են Օշականի հանրակրթական դպրոցի 9-12 տարեկան երեխաներ: Առաջին տարին նրանք համարվում են «կարմիր» դասարանի սաներ, հաջորդաբար փոխադրվում «կապույտ», «նարնջագույն»,  «Արարատ», «Հայաստան» և «Երևան» դասարաններ։ Կարմիր, Կապույտ, Նարնջագույն դասարաններն ավարտելուց հետո կատարվում է արարողություն, որը հայտնի է  ազգադրոշմ անունով:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի օրեր են


Արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվում են Չինաստանի մշակույթի օրեր: Մինչև հունիսի  14-ը մայրաքաղաքում արվեստասերները կարող են ծանոթանալ չինական մշակույթի տարբեր ոլորտներին:

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը


ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան արդեն 12-րդ անգամ են անցկացնում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Ձևավորված ավանդույթի համաձայն բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին:

Ֆրանսահայ ծովանկարիչ Վարդան Մախոխյանի աշխատանքները ցուցադրվում են «Շեդևր» պատկերաասրահում


Մայիսի 31-ին` ֆրանսահայ անվանի ծովանկարիչ Վարդան Մախոխյանի ծննդյան օրը, «Շեդևր» պատկերասրահում ներկայացվել են նկարչի լավագույն գործերը, ցուցադրվել է նաև նրա մասին պատմող տեսանյութ:

Մեկնարկել է «Արտ-Ֆեստ 2016» երիտասարդական միջազգային 4-րդ բաց փառատոնը


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և Ուսանողական թատրոնը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, արդեն 4-րդ տարին  է՝ անցկացնում են «Արտ-Ֆեստ» երիտասարդական բաց փառատոն: