Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգը Երևանում


Հայ-ֆրանսիական երաժշտախումբ ստեղծելու գաղափարը մեկ տարի առաջ իրականություն է դարձել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ու Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի համագործակցությամբ: Նվագախմբի առաջին բեմելը մեկ տարի առաջ է տեղի ունեցել՝ Ֆրանսիայում: Այս անգամ էլ հյուր են եկել խմբի ֆրանսիացի երաժիշտ-կատարողները:

Համո Սահյանի ծննդավայրում նշվել է գրողի ծննդյան 102-ամյակը


Ապրիլի 14-ին, Համո Սահյանի ծննդյան 102-ամյակի առիթով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ բանաստեղծի ծննդավայր` Սյունիքի մարզի Լոր գյուղ այցելեցին մի խումբ մտավորականներ, եղան Համո Սահյանի տուն-թանգարանում:

«Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ և դրամահավաք


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Կասկադի հարևանությամբ տեղի ունեցավ բացօթյա համերգ և դրամահավա: Հանգանակված ողջ գումարը  տրամադրվելու է Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողություններից տուժած բնակիչների և նահատակված զինվորների ընտանիքներին: Համերգի կայացմանը աջակցել են «Ֆորտե» և «Օվացիա» ընկերությունները:

Գևորգյան ճեմարանում ամփոփվեց «Սա արեք իմ հիշատակի համար» թեմայով շարադրությունների մրցույթը


«Սա արեք իմ հիշատակի համար» թեմայով շարադրությունների մրցույթին մասնակցել էին ճեմարանի բոլոր լսարանների սաները, ներկայացվել էր շուրջ հարյուր աշխատանք: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին, հաղթողները պարգևատրվեցին: 

Բյուրականի արվեստի ակադեմիան տոնեց հիմնադրման մեկամյակը


2015թ.-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Բյուրականում բացեց երաժշտական ակադեմիա: Երաժշտական փառատոնին կից ակադեմիաների հիմնումը աշխարհում ընդունված երևույթ է. հայտնի են Վերբիեում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում և այլուր գործող ակադեմիաները, որոնց բոլորին միավորում է մասնագիտական հմտությունները երիտասարդ կատարողներին փոխանցելու գաղափարը` հատուկ միջավայրում:

Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը


Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնն այս տարի ևս իր շուրջ համախմբեց բրիտանական կինոյի սիրահարներին` նրանց հնարավորություն ընձեռելով դիտելու վերջին տարիներին արտադրված և հեղինակավոր մրցանակների արժանացած բրիտանական ֆիլմեր: Բրիտանական խորհուրդը և Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ամփոփեցին փառատոնի արդյունքները:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված կանանց տոնին


Կամերային երգչախմբի այս տարվա անդրանիկ համերգը նվիրված էր կանանց տոնին: Հնչեցին դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարման պրեմիերան


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է հոբելյանական համերգաշարը` նվիրված կոլեկտիվի հիմնադրման 90-ամյակին: Մարտի 29-ին ազգային ֆիլհարմոնիկը  ներկայացավ իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի  «Բոհեմ» օպերայի  թատերականացված համերգային կատարման պրեմիերայով: 

Ռետրոսպեկտիվ ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունում


Հայաստանի նկարիչների միության ֆոնդերից դուրս են բերվել և ցուցադրության ներկայացվել անցած դարի 60- 80-ական թվականներին ստեղծագործող նկարիչների աշխատանքները` շուրջ 80 գեղանկար ու քանդակ: Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 2-ը: 

Հուշ-երեկո` կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի հիշատակին


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հուշ-երեկո`նվիրված կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի  ծննդյան 60-ամյակին: Հնչեցին կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները: Ապրելով ընդամենը 45 տարի`Ստեփան Լուսիկյանը հայ երաժշտարվեստին կտակեց ստեղծագործություններ, որոնք մինչ օրս տարբեր երգիչների ու երաժիշտների  երկացանկում են:  

Սուրբ Հարության տոնի առաջին տնօրհնեքը` Վեհարանում


ճրագալույցի պատարագից հետո Վեհարանում տեղի է ունենում Սուրբ Հարության տոնի առաջին տնօրհնեքը: Դա քրիստոնեական եկեղեցիերին հատուկ արարողություն է, որի ընթացքում հոգևորականն օրհնում է տան հացը, ջուրն ու աղը: Վեհարանում այդ կարգը Ամենայն Հայոց հայրապետը, Եզնիկ և Նաթան սրբազանները կատարեցին: Դեռևս առաքելական ժամանակներում Քրիստոսի աշակերտները տնից տուն էին շրջում` մարդկանց փոխանցելով Տիրոջ Հարության ավետիսն ու օրհնում  նրանց օջախները:

Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան է


Շուրջ մեկդարյա կենսագրության ընթացքում Երևանի պարարվեստի պետական քոլեջը կերտել է ազգային բալետի պատմությունը: Վաստակաշատ պարուսույցներն ու մանկավարժներն իրենց փորձն են փոխանցում բալետի նոր սերնդին: Մեկ օր արվեստի կրօջախում: