Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ Մանկավարժական համալսարանում


Փետրվարի 12-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի մասնաշենքում բացվեց Արարատյան թեմի հայտարարած՝ ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը «Սուրբ Սարգիսը կերպարվեստում» թեմայով:

Փետրվարի 8-ից սկսվում է Մեծ Պահքը


Բուն Բարեկենդանին անմիջապես հաջորդում է Մեծ պահքը: Փետրվարի 8-ից 40 օր փակ կլինեն եկեղեցիների խորանների վարագույրները: Պահոց շրջանը Քրիստոսի ` անապատում անցկացրած քառասնօրյա աղոթքի ու ծոմապահության խորհուրդն ունի:

Երևանը տոնախմբում է Բուն Բարեկենդանը


Այս տարի մեր եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց փետրվարի 7-ին: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները տոնական երթ էին նախաձեռնել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ: Տոնի խորհրդանշական դիմակներով ու ազգային տարազով նրանց էին միացել ազգագրական երգ ու պարի համույթներ, բուհերի ուսանողներ:

Օրորոցային երգեր և հայկական ռոմանսներ` Հասմիկ Բաղդասարյանի և Մարինա Վարդանյանի կատարմամբ


Փետրվարի 2-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը և դաշնակահար Մարինա Վարդանյանը հնչեցրին հոգևոր երգեր, օրորոցայիններ ու հայկական ռոմանսներ:

Վարդանանց տոնը բարի գործի և ազգային տուրքի օր է


Փետրվարի 4-ին մեր եկեղեցին նշեց Վարդանանց տոնը, որը հռչակվել է նաև  բարի գործի և ազգային տուրքի օր: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: 
Վարդանանց պատերազմում հանուն հավատքի նահատակված ու սրբացված քաջերից էր նաև Գարեգին Սրվանձտյան իշխանը, ուստի այս օրը նաև Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության օրն է: Այդ առիթով Մայր Տաճարում կատարվեց նաև հայրապետական մաղթանք: 
 

Երիտասարդական նվագախումբը տոնում է հիմնադրման տասնամյակը


Հոբելյանական համերգին մասնակցել  են բազմաթիվ հայտնի երաժիշտներ: Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին և Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հունվարի 25-ին  Երևանում հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Դրան հաջորդել է նվագախմբի տասնամյակին նվիրված «Նվագախմբի ձայնը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը նկարահանել է ֆրանսիական 7Art Film Media ընկերությունը: 

Տնօրհնեքի արարողություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեկ ամսվա ընթացքում  տնօրհնեքի արարողություններ են կատարվում ոչ միայն բնակարաններում, այլև աշխատավայրերում, ուսումնական և  բժշկական հաստատություններում: Մայր Աթոռի  հովանու ներքո գործող «Իզմիրլյան»  բժշկական կենտրոնում Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը կատարեց այս տարվա առաջին տնօրհնյաց կարգը: 

Հունվարի 22-ին Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակն է


Հունվարի 22-ին լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը: Մտավորականները, երաժշտասերները, ընկերներն ու հարազատները հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին՝ ծաղիկներ դնելով և խնկարկելով նրա շիրմի մոտ:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենն ամփոփել է 2015 թվականի աշխատանքների արդյունքները


Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Պատկերասրահի տնօրենը խոսել է նաև այս տարի սպասվող ծրագրերի մասին:

Ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը Երևանում


«Հայաստանի փոքրիկ երգիչները» ճապոնական ազգային երգերի կատարումերով ազդարարեցին, որ հունվարի 14-ից Երևանում մեկնարկում է ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը: Փառատոնը մեկնարկեց ճապոնացի ռեժիսոր Տաշիյուկի Մարիոկայի «Տոկիոյի անհաջողակները» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:  

Լույս է տեսել Կարեն Բալյանի` Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մասին պատմող գիրքը


«Գլուխգործոց» վերնագրով գիրքը ներկայացնում է հուշահամալիրի նախագծման մրցույթին մասնակցած ճարտարապետների էսքիզներ, 1960-80-ական թվականների մոդեռնիստական ճարտարապետության պատմությունն ու անցած ուղին: Ընթերցողը կարող է ծանոթանալ այդ տարիների ճարտարապետական մոդեռնիզմի ներկայացուցիչներ Ջիմ Թորոսյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Ստեփան Քյուրքչյանի, Սարգիս Գյուրզադյանի, Մարտին Միքայելյանի և այլոց աշխատանքների հետ:

Երևանի գլխավոր տոնածառի «կենսագրությունը»


Երևանի Հանրապետության հրապարակում առաջին անգամ տոնածառ տեղադրվել է անցած դարի 30-40-ական թվականններին: Դա մեծ իրադարձություն է եղել մեր հանրապետության համար: Մեր նկարահանող խումբը Հայաստանի ազգային արխիվում ուսումնասիրել է Երևանի գլխավոր տոնածառի մասին պատմող վավերագրերը: