Դեկտեմբերի 25-ից «Վարդապետի լռությունը» ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում


«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Վարդապետի լռությունը» ֆիլմի փակ ցուցադրությունը: Դրան հաջորդեց ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը: Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Վիգեն Չալդրանյանը սա բացառիկ կինոնախագիծ է համարում, քանի որ Կոմիտասին նվիրված խաղարկային լիամետրաժ կինոնկար մինչ օրս չի ստեղծվել: Դեկտեմբերի 25-ից ֆիլմը սպասում է հանդիստաեսին:

Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունների հետահայաց բացահայտումները


Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Սեդրակ Առաքելյանի ցուցահանդեսի քննարկումը: 1942 թվականից ի վեր նկարչի աշխատանքների մեծածավալ ցուցադրություն չէր եղել: Վարպետի թոռներ Անուշ եւ Սեդրակ Առաքելյանների օգնությամբ մասնավոր հավաքածուներից, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության և Երևան քաղաքի պատմության թանգարանների պահոցներից գտնվել, վերականգնվել և ցուցադրության է հանվել է շուրջ 170 ստեղծագործություն:

Alt

Դաշնակահար Լուսինե Խաչատրյանը և դիրիժոր Ջեյմս Լիուն` Հայաստանում


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին Չինաստանի Վուհան քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Ջեյմս Լիուն և գերմանաբնակ մեր հայրենակցուհի, «Դաշնամուրի պոետ» Լուսինե Խաչատրյանը:

Alt

Եկեղեցական լրահոս սփյուռքից 18.12.2015


Մոնրեալի հայ համայնքը նշել է Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու օծման 45-րդ տարեդարձը:
Կանադայի Քվեբեկ նահանգի Ներգաղթի նախարարն այցելել է «Հայ տուն»:
Լիբանանի Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզեքյան» թանգարան են այցելել Լիբանանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններ:
Փարիզում տեղի ունեցած Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի հոգևորականների առաջին ժողովին քննարկվել է Ֆրանսիայում Հայ եկեղեցու առաքելությունը:
Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար:

Alt

«Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը Հայաստանում


Դեկտեմբերի 4-ին մեկնարկել է Հայաստանում Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը:

Alt

Բլոգեր հոգևորականները և հոգևոր կայքերի գործունեությունը համացանցում


Հայ առաքելական եկեղեցու շատ թեմեր, անգամ առանձին եկեղեցիներ և հոգևորականներ ունեն կայքէջեր, կան հոգևորական բլոգերներ, որոնք ակտիվ քարոզչական գործունեություն են ծավալում սոցիալական ցանցերում:

Alt

Աղասի Այվազյանի «Դեկորներ» ներկայացումը՝ «Գոյ» թատրոնի բեմում


Բեմադրիչ Սամսոն Ստեփանյանի խոսքով՝ այս ներկայացումը մարդու մասին է, որն իր ներսի դատարկությունն ամեն կերպ փորձում է լցնել տարբեր իրերով: Պահանջների անվերջ շարքը մարդուն զրկում է չափի զգացողությունից:

Alt

Ստեղծվել է Ազգային երգարան գրպանի ժողովածու՝ 21 հատորով


Ժողովածուն ընդգրկում է հայ ազգային երգարվեստի բոլոր ժանրերը` հոգևոր, ժողովրդական` գեղջկական, աշուղական, քաղաքային, էստրադային, հեղինակային, մանկական և այլն: Ժողովածուի հեղինակ ու երգարանի խմբագիր Սամվել Հարոյանը տարիներ առաջ է ստանձնել այս գործը՝ հանուն հայկական երաժշտական ժառանգության պահպանության:

Alt

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնի փակումն ու մրցանակաբաշխությունը


Նոյեմբերի 11-ին Մոսկվա» կինոթատրոնում Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնի մրցանակաբաշխությունն էր: Լավագույն ֆիլմերն ընտրել են Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Գավառի մանկատան, մի քանի համայնքների երեխաներն ու ուսանողները:

Alt

Վահան Արծրունու «5 համերգ՝ 5 գեղագիտություն» համերգաշարի 3-րդ համերգը


Վահան Արծրունու 5 համերգ, 5 գեղագիտություն» հոբելյանական համերգաշարի երրորդ համերգը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Այս անգամ հնչեցին հեղինակի պրոգրեսիվ ռոք ոճի ստեղծագործությունները: 

Alt

Երևանում մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը


Նոյեմբերի 7-ին Երևանում մեկնարկեց Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը տրվել էր Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիայով: Երեխաներն իրենց հետ կինոդահլիճներ էին բերել խաղալիքներ, մանկական գրքեր,  օգտակար այլ իրեր՝ սահմանամերձ գյուղերի անապահով երեխաներին ուղարկելու համար: Բարեգործական ակցիան շարունակվելու է մինչև նոյեմբերի 27-ը: 

Alt

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանի պետական կամերային երգչախմբի ամփոփիչ համերգը


Նոյեմբերի 4-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյանը ղեկավարում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ամփոփիչ համերգը: Հնչում էին Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգեր, Շնիտկեի, Բարբերի, Դավիթ Հալաջյանի ստեղծագործություններ: