Պատասխանում է Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը


Ինչու՞ հոգևորականներ չեն կարող զբաղվել քաղաքականությամբ: Ինչպե՞ս ընդգրկվել եկեղեցու երգչախմբում: Գերեզմաններ գնալիս ինչու՞ են զույգ թվով ծաղիկ տանում: Պարտադի՞ր է արդյոք, որ հոգեւորականը չունենա մարմնական արատ: Ինչպե՞ս է որոշվում նորակառույց եկեղեցու անունը: Ազատազրկման մեջ գտնվող հոգևորականը կարո՞ղ է շարունակել իր հոգևոր ծառայությունը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Թբիլիսի. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ


Վիրահայոց թեմում ջահերով երթը մեկնարկեց ապրիլի 23-ին: Ապրիլի 24-ին մարդկանց հոսքը Թբիլիսիի հայոց եկեղեցիներ սկսվեց վաղ առավոտից:

 

Մոսկվա. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի արարողություններ


Ապրիլի 24-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում կատարվեց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողության ավարտին թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով:

 

Արցախ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության արարողություն


Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց էլ շարունակում ենք պայքարել սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Տեսանյութ Արցախից:

 

Պատասխանում է Տ. Հեթում քահանա Թարվերդյանը


Ֆիզիկական տկարության պատճառով պատարագի չմասնակցած անձը կարո՞ղ է Տիրոջ ներմանն արժանանալ։ Նույն անձը կարո՞ղ է ընտանիքի բոլոր անդամների կնքահայրությունը ստանձնել: Մատաղի արարողության ժամանակ ինչո՞ւ է հենց աղը օրհնվում: Հոգեհանգստյան կարգը կարո՞ղ է խաղաղություն բերել հանգուցյալներին: Ինչպե՞ս սփոփվել, երբ բարեկամդ նեղացած է հեռացել երկրային կյանքից: Կա՞ն հստակ տոներ, որոնց նվիրված պատարագները Ամենայն հայոց կաթողիկոսն է մատուցում: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հեթում քահանա Թարվերդյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Պատասխանում է Տ. Երեմիա քահանա Սարգսյանը


Ինչու՞ է Քրիստոս ասում՝ ով իր կնոջն արձակման թերթիկ է տալիս, նա պատճառ է դառնում շնության: Ի՞նչ անել, երբ քեզ ծաղրում են: Այլազգին կարո՞ղ է հայ երեխայի մկրտության կնքահայրը լինել: Ի՞նչ կարելի է անել մահացածի մկրտության խաչի հետ: Ինչու՞ էր անհրաժեշտ Հիսուսի զոհաբերվելը: Կյանքն ընդունել որպես պարգե՞ւ, թե՞ փորձություն։ Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Երեմիա քահանա Սարգսյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռում


Ավագ հինշաբթի է, ժամը 16։00-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի արարողություն: Հոգևորականներից, զինվորականներից ու մանուկներից կազմված թափորը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին Սուրբ Տրդատ բաց խորան է ուղեկցում: Նորին սրբությունը նախ օրհնեց խորանի վրա դրված ջուրը, յուղը, ծնրադրեց ու սկսեց լվալ և օծել առաքյալներին խորհրդանշող տասներկու անձանց ոտքերը:

 

Ապաշխարություն. մեկնում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը


Ապաշխարությամբ ինչպե՞ս է տեղի ունենում հոգու և մարմնի բժշկություն, ինչպե՞ս են կառուցվում մարդկանց հոգու տաճարները, ինչու՞ է անհրաժեշտ այդ ընթացքն անցնել Աստծո ձեռքը բռնած: Ապաշխարության խորհուրդը մեկնում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Պատասխանում է Տ. Արամ քահանա Ղազարյանը


Ի՞նչ առնչություն ունի թուրինյան պատանը Քրիստոսի հետ: Հնարավո՞ր է արդյոք Սուրբ Հոգու զորությամբ խոսել ու աղոթել տարբեր լեզուներով: Ինչպե՞ս է մեր եկեղեցին վերաբերում հորոսկոպի նշաններին: Ո՞րն է Քրիստոսի եւ մյուս կրոնների հիմնադիրների տարբերությունը: Ովքե՞ր կարող են հուղարկավորվել եկեղեցիների բակերում: Ինչպե՞ս անընդհատ ու անխախտ կապ հաստատել Աստծո հետ: Վավերակա՞ն է արդյոք Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականի կատարած մկրտությունը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Արամ քահանա Ղազարյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ապաշխարություն. մեկնում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը


Ի՞նչ պայմաններ ու հատկանիշներ են պետք՝ ապաշխարության ճանապարհը հաղթահարելու համար, բարի գործեր կատարելն ինչու՞ է անհրաժեշտ այդ շրջանում, ի վերջ, ինչպե՞ս է մարդն ապաշխարությամբ երջանիկ փոփոխության հասնում, հաշտվում ինքն իր և Աստծո հետ: Ապաշխարության խորհրդի մասին խոսում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Պատասխանում է Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը


Ի՞նչ անել, երբ չկա պահք պահելու ցանկություն: Պահքի շրջանում եկեղեցին լրացուցիչ ի՞նչ մեթոդներ է կիրառում մարդկանց սրտերը մեղմելու համար: Հաճախակի ներելը արդյոք չի՞ խանգարում, որ անձը շարունակի մեղքեր գործել: Ինչպե՞ս հասկանալ «Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերն են» միտքը: Ծածուկ ողորմություն անե՞լն է ճիշտ, թե՞ բացահայտ նվերներ տալը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը


Ի՞նչ է համազգային ապաշխարությունը, ե՞րբ է առաջանում դրա կարիքը: Ինչպե՞ս է ապաշխարությունը փոխում քրիստոնյայի կյանքը: Որտեղի՞ց է ծագել ապաշխարություն բառը: Ապաշխարության խորհրդի մասին խոսում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: