«Սիրո վարդապետ էր մեր հայր սուրբը». Հայր Մաղաքիայի հուղարկավորությունը Ս. Գայանե վանքում


Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի մարմինն ամփոփվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը: Մայր Աթոռի երիտասարդ միաբանը ի Տեր ննջեց օգոստոսի 31-ին, կորոնավիրուսի հետևանքով։

Վաչագան Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակի հուշ-երեկոն Սբ․ Էջմիածնում


Բանաստեղծ, մանկավարժ Վաչագան Հովհաննիսյանի ընտանիքն ու ընկներները նրա ծննդյան 90-րդ հոբելյանը նշելու համար Սուրբ Էջմիածինն էին ընտրել, այն վայրը, որտեղ գրողն ապրել ու աշխատել է երկար տարիներ:

Խաղողաբեր Սբ. Աստվածածին. ցուցահանդես և համերգ Մայր Աթոռում


Սուրբ էջմիածնի թանգարաններում պահվող՝ Տիրամորը նվիրված տասնյակ կտավներ, ինչպես նաև ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններ 10 օր կցուցադրվեն Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում:

Վերափոխման տոնը և խաղողօրհնեքի արարողությունը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Տիրամոր վերափոխման տոնն այսօր բազմաթիվ հավատացյալների էր համախմբել նաև Երևանի մայր եկեղեցում։ Տոնական այս օրվան համայնքի անդամները վաղօրոք էին պատրաստվել, կանայք, քահանայի հետ, շաբաթ երեկոյից տեսակավորել էին խաղողը, պատրաստել խաղողօրհնեքի արարողության համար:

 

Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի երեխաների հանդիպումը Հայոց հայրապետի հետ


Մեկշաբաթյա այցով Հայաստանում են Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի ու մանկապարտեզի սաները: Ս. Էջմիածնում նրանց ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ղուկասավանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում պեղումներ են սկսվել


Մասյացոտնի թեմի Ղուկասավան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին կիսավեր եկեղեցին վերականգնելու նպատակով մայիսի19-ից պեղումներ են սկսվել, աշխատանքներն իրականացնում են հնագետներ Արտակ Գնունին և Լևոն Մկրտչյանը:

 

Խորհրդային Հայաստան-100. ցուցահանդես և գիտաժողով Մայր Աթոռում


«Խորհրդային Հայաստան-100. եկեղեցի և պետություն» նախագիծը՝ Մայր Աթոռի մատենադարանում:

ՀԲԸՄ նախագահի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն


Հունիսի 2-ին «Եռաբլուր» զինորական պանթեոնում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը՝ գործընկերների, սկաուտների և Նորքի հայորդյաց տան սաների ուղեկցությամբ: Հոգեհանգստյան կարգը Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կատարեց, ներկաները միացան աղոթքին՝ Տիրոջից հերոսների հոգիների համար խաղաղություն, ընտանիքներին՝ վիշտը հաղթահարելու ուժ հայցելով:

Վահրամ Վարդանյան, «Ոգեղեն ճիչեր լռության մեջ»


Տեխնիկական գիտությունների թեկնածու Վահրամ Վարդանյանի առաջին պատմագրական-գեղարվեստական աշխատանքն է «Ոգեղեն ճիչեր լռության մեջ» գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատանը:

Հավատ և սեր


Ի՞նչ է հավատը, ինչպե՞ս տեսնել և ընդունել հավատի գոյությունը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Բեյրութահայ ընտանիքը Մայր Աթոռի գանձատանը նվիրաբերեց ձեռաց խաչ


1947թ.-ին Տոնապետյանների ընտանիքը Բեյրութից Հայաստան տեղափոխվելիս 18-19-րդ դարերի մի ձեռաց խաչ է բերել: Խաչատուր Տոնապետյանի պապը եկեղեցում ժամկոչ է եղել: Ընտանիքը խաչը նվիրեց Մայր Աթոռի գանձատանը:

Գերմանիայի թեմի օժանդակությունն Արցախին


Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը Ստեփանակերտում էր: Թեմի նվիրաբերած «Շտապ օգնության» երկու մեքենաները հասել էին Արցախ: