Ավագ ուրբաթը


Այսօր ավագ ուրբաթ է՝ մեր Տիրոջ չարչարվելու, խաչվելու, մահանալու և թաղվելու հիշատակության օրը:

Պատասխանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը


Ինչու՞ է Ս. Հարության տոնը շարժական, ինչպե՞ս վերաբերել հավկիթների՝ զանազան ձևերով զարդարելուն, պահք չպահած անձը կարո՞ղ է տոնական պատարագին հաղորդություն ստանալ: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: Շարունակեք գրել ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

 

«Նարեկացի» արվեստի միությունում «Նոր սրբապատկեր» խորագրով ցուցահանդես է գործում


Լեհաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից, Բելառուսից, Ռումինիայից, Վրաստանից ու Սերբիայից արդեն շուրջ 180 նկարիչ է մասնակցել Նովիցայի աշխատարաններին: Ցուցահանդեսին 2009-2021 թվականներին արված 20 գործ է ներկայացված:

Դուրս կբերվի Ս. Լուսավորչի մասունքը


Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Լուսավորչի մուտն ի վիրապ հիշատակության տոնը կնշի ապրիլի 2-ին: Կմատուցվի բաց պատարագ: Մայր Աթոռի գանձատնից դուրս կբերվի Ս. Լուսավորչի մասունքն ու Խոր Վիրապի վանքում կմնա մինչև երեկոյան ժամերգություն:

Մաշտոցի ու Շնորհալու շարականները արև-երեխաների կատարմամբ


Դաունի համախտանիշ ունեցող արև-երեխաները զանգակներ են նվագում: «Արևային զանգակներ»-ը նրանց խմբի անունն է:

Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը կարդում են Մայր Աթոռի աշխատակիցները


Մարտի 25-ին Սուրբ Գայանե վանքում Հայոց հայրապետի ու հոգևոր դասի հետ միասին բազմաթիվ հավատացյալներ Տիրոջից անխռով, խաղաղ կյանք հայցեցին: Եկեղեցում Հանգստյան ժամերգություն էր:

Տեսազրույց Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդի հետ


Ուկրաինայում տիրող իրավիճակի ու հայ համայնքի մասին տեսակապով զրուցել ենք թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ:

Օծվել են Ոսկետափի նորակառույց եկեղեցու խաչերը


Ութ տարի առաջ Վեդի համայնքի Ոսկետափ գյուղում Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցու հիմքերը դրվեցին։ Օրերս Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը կատարեց եկեղեցու խաչերի օծման արարողությունը:

Բուն Բարեկենդանի տոնը Մասյացոտնի թեմում


Բարեկենդանը սիրված ազգային տոներից է, համախմբող ու ջերմ տոներից: Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում ևս տոնական տրամադրություն էր:

Մոտենում է քահանաների տոնը


Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի նշում է Բուն բարեկենդանին նախորդող երեքաշաբթիօրը, այս տարի այն փետրվարի 22-ին է:

Մայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանում նշվեց գրողի տարեդարձը


Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի երեխաները արվեստի դպրոցի նկարչության բաժնի սաներ են, Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանագարում առաջին անգամ են, այցելության առիթը գրողի 137-րդ տարեդարձն էր:

Անակնալ զանգեր «Բուկինիստ» գրախանութից. «Ձեր սիրելին Ձեզ գիրք է նվիրել»


Ում նախընտրել էին սիրո խոստովանություն անել գրքով, այսօր ժամը 15:00-ից, Մաշտոց 20 հասեցում գտնվող «Բուկինիստ» գրախանութում էին, մոտենում էին, ստանում նվերներն ու բացահայտում նվիրատուին: