Պրոբացիայի ծառայության շահառուներին և նախկին դատապարտյալների ընտանիքներին օգնություն է տրամադրվել


Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը պարենային սննդի փաթեթներ է տրամադրել ՀՀ ողջ տարածքում գործող պրոբացիոն ծառայության կենտրոնների շահառուներին և նախկին դատապարտյալների 114 ընտանիքների։

Մայր Աթոռն իրականացրել է 288 միլիոն դրամի աջակցության ծրագրեր համավարակի օրերին


Մայիսի 5- ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։ Ներկայացվեց ի նպաստ կարիքավոր ընտանիքների Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։ Մարտի 13-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքի թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288.000.000 դրամ։

 

Հայկ և Էլզա Տիտիզյանները 100 000 դոլար են նվիրել կարիքավոր ընտանիքներին օգնելու համար


Կարիքավոր ընտանքիներին օգնելու նպատակով Ազգային բարերաներ Հայկ և Էլզա Տիտիզյանները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին են փոխանցել հարյուր հազար ԱՄՆ դոլար:

 

Մայր Աթոռը բժշկական պարագաներ է նվիրել Առողջապահության նախարարությանը


Կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաներ հանձնվեցին Առողջապահության նախարարությանը։

Հավատ և վախ. մաս 2-րդ


Հատկապես համավարակի այս օրերին ինչպե՞ս հաղթահարել տագնապներն ու վախերը։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Նոր կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձեռք բերել հնարավոր է․հարցազրույց Արմեն Չարչյանի հետ


Ինչպես է հնարավոր ձեռք բերել ազգային իմունիտետ նոր կորոնավիրուսի դեմ։ Ինչպե՞ս պիտի առաողջապահական համակարգը արձագանքի համավարակի ներկա ալիքին։ Մեզ հետ զրուցել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։

Տիեզերքի թանգարան


Երևանում Տիեզերքի թանագարանը վերաբացվել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին, մինչ այդ՝ 2001 թվականից սկսած, գործում էր Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում: Ո՞վ է հիմնադրել եզակի այս թանգարանը, ի՞նչ ցուցանմուշներ կան, ինչպե՞ս են դրանք զարմացնում ու հիացնում թանագարանի այսօրվա այցելուներին:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները հյուրընկալվել էին Հայոց հայրապետին


Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց «արև-երեխաներին»։

Կամերային երաժշտության տունը կունենա երաժշտական նոր գործիքներ


Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այս տարի կհամալրվի «Յամահա» ապրանքանիշի նոր գործիքներով։

 

Մայր Աթոռ է ժամանել Պոլսի հայոց նորընտիր պատրիարքը


Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածին ժամանեց Կ. Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Պատրիարքին ընդունել են միաբանությունը և Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առաջիկա օրերին Սահակ սրբազանը կմասնակցի նաև Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցին վերաօծվել է


Փետրվարի 22-ին Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ վերաօծվեց Աշտարակի Ս. Մարիանե հիմնանորոգված եկեղեցին։

Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ուխտավորները Մայր Աթոռում


Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի քրիստոենական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, համայքնում գործող 15 պետական մանկապարտեզների տնօրեններին ուղեկցեց «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն, ապա դիվանատուն՝ հանդիպելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: