Արա Զարյանի և Քրիստին Լամուրեի՝ հայկական եկեղեցիների որմնանկարների մասին գրքի շնորհանդեսը


Ինչպե՞ս են վերականգնվել Լբատավանքի Ս․ Ստեփանոս, Աշտարակի Կարմրավոր, Մաստարայի Ս․ Հովհաննես, Թալինի Սուրբ Աստվածածին և 9 հայկական եկեղեցիների որմնանկարները։ Շատ այլ հարցերի պատասխան է տալիս Արա Զարյանի և Քրիստին Լամուրեի «Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում» գիրքը:

Դավիթ Սարապյանի հիշատակին նվիրված միջոցառմանը նրա «300 վայրկյան» գրքի շնորհանդեսն էր


Դեկտեմբերի 10-ը Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի մահվան օրն էր: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էին հավավքել Դավիթի մարտական ընկերներն ու մտերիմները: Տեղի ունեցավ նաև Էվելինա Մելքումյանի «Մեր օրերի Դավիթը» և Սարապյանի «300 վարկյան» գրքերի շնորհանդեսը:

«Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի սաները Ս․ Պետերբուրգից վերադարձել են հաղթանակով


Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի, «Սոս մանկական գյուղեր» հիմնադրամի և տարբեր ընտանիքների 10 երեխաներ մեկնել են Սանկտ Պետերբուրգ և մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են առաջին տեղը։ Դեկտեմբերի 14-ին նրանք Ամենայն հայոց հայրապետի հյուրերն էին:

«Կոմիտաս» քառյակի համերգը Ս․ Էջմիածնի վեհարանում


Դեկտեմբերի 13-ին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների սրահում հյուրընկալվել էր Կոմիտասի անվան քառյակը։ Այս տարի լրացավ քառյակի 95-ամյակը։

Մասիսի շրջանից Մայր Աթոռ ուխտի եկած 50 ընտանիքի հետ հանդիպեց Ամենայն հայոց հայրապետը


2019թ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն Ընտանիքի տարի է հռչակել։ Տարվա ընթացքում տարբեր մարզերից ու համայնքներից բազմաթիվ ուխտավորներ են ընտանիքով եկել Ս. Էջմիածին, հանդիպել Վեհափառ հայրապետին։ Օրերս Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց նաև Մասիսի տարածաշրջանի 50-ից ավելի ընտանիքների հետ։

Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը Եվրոպա մեկնելուց առաջ ստացավ Հայոց հայրապետի օրհնությունը


Մայր Աթոռի սարկավագաց երգչախմբին, Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով Եվրոպա համերգային շրջագայության մեկնելուց առաջ, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը:

Ռումինիայի նորանշանակ դեսպանը հանդիպել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին


Դեկտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրն էր մեր երկրում Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուն:

Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակի 1988 թվականի երկրաշարժի զոհերի


Դեկտեմբերի 8-ին կիրակնօրյա պատարագի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի զոհերի:

Դասական Ջեքսոն` նոր գործիքավորմամբ


Եզակի համերգային երեկո Երևանի մարզահամերգային համալիրում. առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ, DJ- ի ու երգիչների հետ համատեղ հնչեցրեց փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված եւ սիրված երգերը։

«Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման առաջնախաղը՝ Սունդուկյանի անվան թատրոնում


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման առաջնախաղը:
 

Օծվեց Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու խորանը


Նոյեմբերի 30-ին Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Շենգավիթ համայնքի Սրբոց Առաքելոց նորակառուց եկեղեցու խորանը: 
 

Վերաօծվեց Ջրառատի 7-րդ դարի Սուրբ Մինաս եկեղեցին


Ջրառատի միակ եկեղեցին՝ 7-րդ դարի Սուրբ Մինասը, վերաօծվեց: Օծումը կատարեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: