«Նորայր Քարտաշյան և Վան նագագիծ» երաժիշտների խմբի համերգը՝ Գաֆէսճեան արվետսի կենտրոնում


Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Նորայր Քարտաշյան և Վան նագագիծ» երաժիշտների խումբը հանդես եկավ «Հայրենյաց կանչ» խորագիրը կրող համերգով:

Երիտասարդները մաքրում են Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքը


Ս. Աստվածածնի վերափոխման տոնն այս տարի օգոստոսի 14-ին է: Այդ օրը Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցի հազարավոր ուխտավորներ են գալիս: Տոնից շաբաթներ առաջ Երևանի տարբեր եկեղեցիների երիտասարդաց միության անդամներ, Մամբրե քահանա Պատուրյանի հրավերով, անցնող կիրակին վանքում անցկացրին, եկեղեցին ազատեցին խոտերից, մաքրեցին տարածքը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռք է բերել 1625 թվականի ձեռագիր մատյան


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն օրեր առաջ է ձեռք բերել 1625 թվականի ձեռագիր Տոնացույց: Արծաթյա կրկնակազմով մատյանը հայ արծաթագործության լավագույն նմուշներից է և ներկայացնում է Կեսարիայի դպրոցը: 

Հովհաննես Շիրազի թանգարան


Որտե՞ղ է գտնվում հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի թանգարանը, ինչպե՞ս է այն կազմավորվել, ցուցանմուշներն ի՞նչ հետաքրքիր փաստեր են պատմում Շիրազի կյանքի ու ստեղծագործությունների մասին: 

Մհեր Մկրտչյանի թանգարան


Մհեր Մկրտչյանի անձնական իրերով, նկարներով, թատրոնում և կինոյում խաղացած հագուտներով, բեմական պարագաներով և շատ այլ յուրօրինակ ցուցանմուշներով հարուստ է հայտնի դերասանի թանգարանը: Ցուցանմուշների միջոցով բացահայտվում է մեծ վարպետի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը: 

Մայր Աթոռի հոգևոր կրթարանների մանկավարժական ժողովը շարունակվում է


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր կրթարանների գործունեությանն առնչվող մանկավարժական երկրորդ ժողովը նվիրված էր Քահանայից լսարանին և Հառիճի Թրբանջյան ընծայարանին: Տեսուչները ներկայացրին 2015-2016 ուս. տարվա երկրորդ կիսամյակի հաշվետվությունը:

Մայր Աթոռի հոգևոր կրթարանների մանկավարժական ժողով՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ


Ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ, Մայր Աթռի հոգևոր կրթարանների դասախոսները մեկտեղվում են, քննարկում ուսումնական գործի մանրամասները, ուսանողների առաջադիմության հարցերը: 

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, Ս. Պայծառակերպության տոնի հաջորդ օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ ննջեցյալների:
Մայր տաճարում պատարագիչ հոգևորականը Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանն էր:
 

Պատրիկ Մալաքյանի «Հավերժություն» պլաստիկ դրաման՝ Երևանում


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նախագիծը՝ «Հավերժություն» պարային ներկայացումը, հայազգի ռեժիսոր Պատրիկ Մալաքյանն իրականացրել է Նոր Նորքի հայորդյաց տան հետ համագործակցությամբ: Պլաստիկ դրաման Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում էր: 

Ֆրանսահայ բարեգործները՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայր Աթոռում նշվեց «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության հիմնադրած «Էջմիածին 13» դիսպանսերի տասնամյակը: 

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի ժամանակացույցը


Հայ առաքելական եկեղեցու գահակալի և ՀՀ նախագահի հրավերով հունիսի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Առաջինը: Տեսանյութը ներկայացնում է Պապի՝ Հայաստան այցելության ժամանակացույցը:

Արարատյան թեմի «Նշխարք» վոկալ անսամբլի համերգը


Կամերային երաժշտության տան բեմում առաջին անգամ մենահամերգ էր ունենում «Նշխարք» վոկալ անսամբլը: