|
|
Բյուրավանում ստեղծվել է «Զանգակ» տղամարդկանց միությունըԲյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքում «Բամբակ» տիկնանց միության կողքին ստեղծվել է «Զանգակ» տղամարդկանց միությունը: Նորաստեղծ միությանն անդամագրվել են նաև հարակից գյուղերի` Բարձրաշենի, Ջրաշենի, Նշավանի բնակիչները: Պարտադիր պայման է ամուսնացած լինելը: |
|
|
Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Ս. Էջմիածնում մասնակցեցին տոնական պատարագիՄուտն ի Վիրապն այն հազվագյուտ տոներից է, որի առիթով Մեծ Պահքի շրջանում եկեղեցիներում բացվում են խորանների վարագույրները: Մեծ թվով հավատացյալներ, որոնց թվում և՝ Արթիկ ՔՀ աշխատակիցներն, իրենց ընտանիքներով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին տոնական պատարագի: |
|
|
Միջինքը Էջմիածնի հայորդյաց տանըԷջմիածնի հայորդյաց տան երեխաները անակնկալ էին պատրաստել. հավաքել էին խորհրդանշական գումար, գաթա գնել ու Միջինքի օրը բաժանել հայորդյաց տանը կից գործող բարեգործական ճաշարանից օգտվող տարեցներին: |
|
|
«Ջերմիկ անկյուն» տան բնակիչերը հյուրընկալվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Ջերմիկ անկյուն» խմբային տան սաները՝ ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող, ծնողազուրկ երեխաներ, ամեն ամսվա վերջին օրը Մայր Աթոռում են, հանդիպում են Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի հետ, որն իր հերթին նրանց այցելում է յուրաքանչյուր երկուշաբթի:
|
|
|
Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայ համայնքներն այսօրՀայկազուն եպիսկոպոս Նաջարյանը Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակն է: Օրերս Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ժամանակ նա հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց մասնավորապես Սինգապուրի, Բանգկոկի, Բանգլադեշի Դաքքա քաղաքի հայկական համայնքների մասին: |
|
Վերջին տասը տարում Ս. Էջմիածնում առաջին անգամ ծայրագույն վարդապետության գավազան է տրվելՇուրջ տասը տարի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ծայրագույն վարդապետության գավազանի տվչություն չէր եղել: Տ. Շահե վարդապետ Անանյանն օրերս պաշտպանեց ծայրագույն վարդապետական թեզն ու Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում արժանացավ գավազանի տվչության: |
|
|
Մայր Աթոռում ժողով է գումարել Գերագույն հոգևոր խորհուրդը
Փետրվարի 16-18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Քննության առնվեցին կանոնական, կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական հարցեր:
Ժողովի նիստերն ատենապետեցին Կ. Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ու ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ 2017թվ.-ին կգումարվի Ազգային եկեղեցական ժողով:
|
|
|
Տեառնընդառաջը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումՏեառնընդառաջի նախատոնակին` փետրվարի 13-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ բակում էին նաև «Մասունք», «Վան» ազգագրական համույթները, եկեղեցասեր երիտասարդներ և ուսանողներ: Երևանի մայր եկեղեցի էր գնացել նաև մեր նկարահանող խումբը: |
|
|
Նորակոչիկների երդման արարողությունն այս անգամ եկեղեցու բակում էրԵրևանի Ս. Երրորդություն եկեղեցու բակում 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկներն էին: Առաջին անգամ նորակոչիկների երդման արարողություն էր կատարվում եկեղեցու բակում: |
|
|
Բուն Բարեկենդանի մարզական միջոցառումները
Այս տարի Արարատյան հայրապետական թեմն առաջին անգամ Սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ անցկացնում է մարզական միջոցառումներ նվիրված Բուբ Բարեկենդանի տոնին: Փետրվարի 7-ին կմեկնարկի դիմակներով շքերթը, կլինեն ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, խաղեր ու մրցույթներ:
|
|
|
Բուհերի ուսանողները Վարդանանց տոնի առթիվ հանդիպել են Գևորգյան ճեմարանում
Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ճեմարանի սաները, ԵՊՀ և տարբեր բուհերի ուսանողներ միասին նշում են սուրբ Վարդանանց տոնը և շնորհավորում Ամենայն հայոց հայրապետին՝ անվանակոչության տոնի առթիվ:
|
|
|
Մի ընտանիքի ստեղծման պատմությունՍիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ԱՀԹ տեղեկատվական բաժնի աշխատակից, երիտասարդաց միության անդամ Հասմիկ Միրզոյանը պատմում է իր և Սեյրանի սիրո պատմության մասին: |
