Փետրվարի 16-18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Քննության առնվեցին կանոնական, կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական հարցեր:
Ժողովի նիստերն ատենապետեցին Կ. Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ու ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ 2017թվ.-ին կգումարվի Ազգային եկեղեցական ժողով:
2016-02-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ