Գարեգին Առաքելյան, «Լույս երկիր»


«Գաթա բենդում» Գարեգին Առաքելյանը հիմնականում գործիքավորումներ և մշակումներ է անում, հեղինակային գործերի համար ժամանակ գրեթե չի մնում: Երաժիշտը մեր տաղավարում իր հեղինակային` «Լույս երկիր» ստեղծագործության մասին հետաքրքիր մանրամասներ է պատմում:

Արման Պեշտմալջյան, «Կրքի տևողություն» (Duration of passion)


Կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Արման Պեշտմալջյանը մեր տաղավարում ներկայացնում է նոր հեղինակային գործ՝ Duration of passion:

Արման Պեշտմալջյան, «Նստիր իմ գյամին»


Արման Պեշտմալջյանի գործիքավորմամբ առաջին անգամ ներկայացվել է «Նստիր իմ գյամին» ժողովրդական սիրերգը: Հեղինակը հետաքրքիր մանարամասներ է ներկայացնում աշխատանքային ընթացքի մասին:

Լյոկա, «Հասցեն իմ նույնն ա»


«Ե՛ս եմ հիմա շրջափակման մեջ, ոչ թե Արցախում մնացած ծանոթներս»,-ասում է Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Երևանում մնացած արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան): Նրա բոլոր երգերը հայրենիքի ու իր մասին են:

Լյոկա, «Տուն տարեք»


Արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան) «Տուն տարեք» երգը գրել է 2019-ին: Արցախյան պատերազմների ընթացքում նա կորցրել է հայրենի տունը, հարազատներին: Երգը, ցավոք, արդիական է նաև հիմա:

«Ռոզեն Թալ» խումբ, «Հավերժի բաղեր»


Ի՞նչ է երգում «Ռոզեն Թալ»-ը «Հավերժի բաղեր»-ում: 

Արցախի պետական ջազ նվագախումբ, «Վոկալիզ»


Վերակազմավորված և երիտասարդ երաժիշտներով համալրված Արցախի պետական ջազ նվագախումբը առաջին տեսահոլովակն է հրապարակել։ Գեղարվեստական ղեկավար, անվանի շեփորահար Տիգրան Սուչյանը մեր տաղավարում պատմում է նվագախմբի և «Վոկալիզ»-ի իրենց տարբերակի մասին։

Հասմիկ Բաղդասարյան, «Ջանոյ»


Վան-Վասպուրականի տարածաշրջանից մեզ հասած «Ջանոյ» երգի մշակման և երիտասարդ աղջկա սիրային պատմության մասին մեր տաղավարում պատմում է սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը։

Հասմիկ Բաղդասարյան, «Ախ, տնավեր»


«Ես էղնիմ թուփ, դու էղի շաղ, ես էղնիմ ջուր, դու էղի գյոլ»: Սասնա երգերից «Ախ, տնավեր»-ի մասին մեր տաղավարում հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը։

«Նաիրյան» վոկալ անսամբլ, «Նուբար»


«Նաիրյան» վոկալ անսամբլը միակն է տարածաշրջանում, որ երգում է նաև ժեստերի լեզվով։ «Նուբարը» այդ կարևոր գործի առաջին հաջողված փորձն է:

«Տիեզերք» բենդ, «Ուզում եմ պարել»


Երբ այնքան տխուր ես ու հուսահատ, որ անզորությունից ուզում ես պարել: «Ուզում եմ պարել» երգի մասին պատմում են «Տիեզերք»-ի աղջիկները:

«Ռոզեն Թալ» խումբ, «Արևի մարդիկ»


«Արևի մարդիկ» ստեղծագործությունը համախմբման և արթնության կոչ է: Այն «Ռոզեն Թալ» խմբի նոր ալբոմի առաջին երգն է լինելու: