Մարդիկ միշտ փնտրում են համախոհներ, ովքեր երբեմն դառնում են ընկերներ: Մտերիմ ընկերներ Մայիս Մխիթարյանը և Գրիգոր Մովսիսյանը հանդիպել են մի գրքի շնորհանդեսին: Երգահան Վահան Արծրունու և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերության շնորհիվ ծնվել են մի շարք ստեղծագործություններ ...
Մեծ ընկերության մի պատմություն «Երկու ընկեր» հաղորդաշարում:
Պարբերականությունը՝ ուրբաթ օրը, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 12:40-ին
![]() |
Կարեն Բալայան, Հովհաննես Հակոբյան«Իսկական ընկերությունը փորձություններով անցած պիտի լինի. մեր ընկերությունը երեք տասնամյակից ավելի ճանապարհ է անցել՝ ցամաքով, օդով, օվկիանոսով»: Թե ինչպես՝ պատմում են ռեժիսոր Հովհաննես Հակոբյանը և «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը: |
|
Ռուբեն Բաբայան, Գրիգոր ԽաչատրյանԻնչպե՞ս են ընկերություն անում ռեժիսորն ու բժիշկը: Ի՞նչն են գնահատում միմյանց մեջ, ինչպե՞ս են լսում իրար, զրուցում ու բանավիճում միմյանց հետ: Թողարկման հերոսները ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն ու դիմածնոտային վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանն են: |
![]() |
Նարեկ Ավետիսյան, Գևորգ ԳևորգյանՆրանց ընկերությունը երկու տասնամյակից ավելի պատմություն ունի: Թե ինչպես ծանոթացան ու ընկերացան նկարիչն ու ազատամարտիկը, պատմում են իրենք՝ Նարեկ Ավետիսյանն ու Գևորգ Գևորգյանը: |
|
Լիլիթ Բլեյան, Տիգրան Տեր-Ստեփանյան«Տարբեր քաղաքներում ենք ապրում. զրուցում ենք հեռավորության վրա, ստեղծագործում ենք հեռավորության վրա... Ընկերության առանձնահատկությունը հենց դա է՝ այն որևէ պայմանականություն չի ենթադրում»: |
|
Սեդրակ Երկանյան, Զավեն Սիմոնյան, Գրիգոր ԿուզիկյանՍեդրակ Երկանյանին, Գրիգոր Կուզիկյանին ու Զավեն Սիմոնյանին միավորել է երաժշտությունը՝ նման են եղել հետաքրքրությունները: Հետո դա վերածվել է ընկերության, որովհետև... տարբեր են եղել նրանց բնավորությունները: |
|
Կարեն Աղամյան, Զոհրաբ Միրզոյան«Եթե ասեն՝ գույն ասա, առանց մտածելու կասեմ՝ կարմիր, ասեն միրգ, կասեմ՝ խնձոր, ամենալավ ընկեր՝ Զոզո»,-կատակում է Կարեն Աղամյանը: Նկարիչներ Կարեն Աղամյանի և Զոհրաբ Միրզոյանի ընկերությունը կեսդարյա վաղեմություն ունի: Ընկերներ են եղել դեռ նրանց ծնողները: «Երևանն այն ժամանակ շատ փոքր էր, մարդիկ բոլորն իրար ճանաչում էին...»: |
![]() |
Դավիթ Մինասյան, Աշոտ Հարությունյան«Աշոտն իմ պապենական ընկերն է, ժառանգություն եմ ստացել հորիցս՝ Յուրա Մինասյանից: Նա Աշոտին դասավանդել է Թերլեմեզյանում»: «Երկու ընկեր» հաղորդաշարում նկարիչ Դավիթ Մինասյանն ու քանդակագործ Աշոտ Հարությունյանն են: |
|
Արմինե Հայրապետյան, Վախթանգ ՀարությունյանԵթե ճակատագրով ընկերներ եք, անպայման կհանդիպեք կյանքի որևէ խաչմերուկում: Արմինե Հայրապետյանի և Վախթանգ Հարությունյանի հանդիպումը սկսվել է երգով և այդպես էլ շարունակվում է երկու տասնամյակից ավելի: Հեղինակային երգի հաճելի ու ջերմ երեկոները միախմբում են շատ ընկերների, նոր ընկերների... |
|
Հասմիկ Հարությունյան, Արմինե ՊետրոսյանԸնկեր գտնել կարող ես, դժվարը և կարևորը ընկերությունը պահելն է:
|
|
Վաչագան Սարգսյան, Խորեն ՀակոբյանԹե ինչպես ծնվեց Վաչագան Սարգսյանի Այբբենարանը»՝ նկարիչ Խորեն Հակոբյանի նկարազարդումով, տարիների հեռվից ժպիտով հիշում ու պատմում են ընկերները: Իհարկե, պատմողն ավելի շատ Վաչագան Սարգսյանն է: Խորեն Հակոբյանը խոսքաշատ մարդ չէ: Ընկերությունը նաև իրար հետ լռելն է, կարծում են նրանք: |
|
Վահե Բեգոյան, Աշոտ ՉտչյանՉհանդիպած ընկերը կիսատ է թողնում մարդուն»,- ասում է ռեժիսոր Աշոտ Չտչյանը: Երաժիշտ Վահե Բեգոյանի հետ նրանք ստեղծագործական երկար ճանապարհ են անցել: Սաղմոսերգու» արական հոգևոր երգչախումբը նույնպես ստեղծական մեծ ջանքերի ու իրենց ընկերության արդյունք են համարում: |
|
Մոնի Հովսեփյան, Ռուբեն ԳինեյԻմ ու մորաքրոջս՝ Մոնիի ընկերությունը սկսվեց հենց այն պահին, երբ ծնվեցի...» Ռեժիսոր Ռուբեն Գինեյի մանկության հուշերը շատ գունեղ են: Նկարչուհի Մոնի Հովսեփյանը հիշում է, որ Ռուբենը դեռ մանկուց շատ լուրջ էր ու հետաքրքրքսեր: Միշտ Ռուբենից սովորելու բան ունեմ: Մեր գերդաստանի արխիվահյուսն է Ռուբենը»,-ասում է Մոնին: |