Մարդիկ միշտ փնտրում են համախոհներ, ովքեր երբեմն դառնում են ընկերներ: Մտերիմ ընկերներ Մայիս Մխիթարյանը և Գրիգոր Մովսիսյանը հանդիպել են մի գրքի շնորհանդեսին: Երգահան Վահան Արծրունու և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերության շնորհիվ ծնվել են մի շարք ստեղծագործություններ ...
Մեծ ընկերության մի պատմություն «Երկու ընկեր» հաղորդաշարում:
Պարբերականությունը՝ ուրբաթ օրը, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 12:40-ին
|
Ժիրայր Ալթունյան, Գագիկ ՀամբարձումյանՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի և վիրաբույժ Գագիկ Համբարձումյանի ընկերության մեջ մեծ դեր ունի երաժշտության նկատմամբ սերը: Ընկերները վստահ են նաև, որ իրենց հանդիպումը կանխորոշված էր. այդպես էր նախախնամության կամքը... |
|
Արմինե Գրիգորյան, Սեմյոն ԲարսեղյանԴաշնակահար Արմինե Գրիգորյանի և ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանի ընկերությանը նպաստեց երաժշտությունը: Իսկ ամուսնությունը ավելի ամրապնդեց այն և հնարավորություն տվեց ընկերներին ճանաչել միմյանց նոր լույսի տակ...
|
|
Լիլիթ Պիպոյան, Անուշ Տեր-ՄինասյանԵրաժիշտ, երգահան Լիլիթ Պիպոյանը նաև ճարտարապետության տեսաբան է: Երեք տասնամյակից ավելի է՝ ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանի հետ ընկերներ են: Կյանքն ու ընկերությունն էլ առանց հումորի չեն պատկերացնում… |
![]() |
Սարգիս Ալավերդյան, Սարգիս Թովմասյան, Բորիս ՔոչարյանԱմեն ինչ սկսվեց 44 տարի առաջ` ուսանողական հանրակացարանից. ճարտարապետներ Սարգիս Ալավերդյանը, Սարգիս Թովմասյանն ու Բորիս Քոչարյանը մինչ օրս անբաժան ընկերներ են: Կատակում են, որ իրենց հանդիպումը անհրաժեշտ պատահականություն» էր: Ջերմ ու ոգևորիչ պատմությունները վկայում են անցկացրած հրաշալի տարիների մասին: Ճարտարապետ ընկերները միասին են բազմաթիվ կարևոր հարցեր քննարկելիս, բայց ամենալավը ստացվում է միասին երգելը… |
|
Արթուր Շահնազարյան, Գագիկ ՂազանչյանԿոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը և նկարիչ Գագիկ Ղազանչյանը մանկության ընկերներ են: Դժվարանում են անգամ մտաբերել, թե երբ է սկսվել ընկերությունը… Գագիկ Ղազանչյանը հիշում է, որ ընկերների մեջ Արթուրն ամենադիպուկ նետաձիգն էր, հետո դարձավ դիպուկ» երաժիշտ: Կատակում են, որ դեռ կհասցնեն միմյանց երաժշտություն ու նկարչություն էլ սովորեցնել: Արթուր Շահնազարյանի կարծիքով ընկերությունը երգի պես անհրաժեշտ է: Կյանք չկա առանց երգի ու ընկերության… |
|
Հրաչյա Գասպարյան և Էդուարդ ԶորիկյանԵրգահան Էդուարդ Զորիկյանի և ՀՀ ժող. արտիստ Հրաչյա Գասպարյանի ընկերությունն սկսվել է հայկական առաջին ռոք-օպերայի բեմադրությամբ. Հրաչյա Գասպարյանը բեմադրում էր Էդուարդ Զորիկյանի Մերկ արքան»: Արդեն 17 տարի է՝ նրանք ջերմ ընկերներ են... |
![]() |
Դավիթ Հակոբյան, Արամ ԳրիգորյանԲեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը և Արամ Գրիգորյանը կատակում են, թե ընկերներ են անհիշելի ժամանակներից. հինգերորդ դասարանի տղաներ էին, հաճախում էին գեղարվեստի դպրոց: Շատ արագ մտերմացան ու մինչև այսօր անբաժան ընկերներ են: Դավիթն Արամին է համարում իր արվեստի առաջին ու ամենամեծ քննադատը: Արամն էլ հիացած է ընկերոջ՝ արվեստի նկատմամբ ունեցած մեծ նվիրումով: Երկուսի համար էլ ընկերությունը փայփայանքի արժանի մեծ պարգև է: |
![]() |
Տեր Կյուրեղ քահանա Տալյան, Սարգիս ՄարգարյանՏեր Կյուրեղ քահանա Տալյանի և ինժեներ-երկրաբան Սարգիս Մարգարյանի համար ընկերության ամենաբարձր դրսևորումը զոհաբերելու պատրաստակամությունն է: Սարգիս Մարգարյանը մեծ պատիվ է համարում Տեր Կյուրեղի ընկերը լինելը: Նա մեծ սիրով ընդունեց Պատարագին շապիկ հագնելու՝ Տեր Հոր առաջարկը: Այս ընկերությունը երկուսն էլ նախախնամության պարգև են համարում… |
|
Արտյոմ Վարդանյան և Մհեր ՄելքոնյանԱրտյոմ Վարդանյանն ու Մհեր Մելքոնյանը շուրջ 30 տավա ընկերներ են: Արտյոմը երկար տարիներ Հոլանդիայում ապրելուց հետ վերադարձել է Հայաստան և իրականացրել վաղեմի երազանքը` հիմնել է կենդանաբանական այգի: Մհերի հետ ուսանողական տարիներից սկսված ընկերությունը վերածվել է ընտանեկան բարեկամության` Արտյոմը Մհերի երեխաների կնքահայրն է: |
|
Տարիել Հակոբյան և Ռոբերտ ՄաթոսյանԿինոգետ Ռոբերտ Մաթոսյանի և քանդակագործ Տարիել Հակոբյանի ընկերությունը սկսվել է 1960-ական թթ-ից, երբ երկուսն էլ ուսանող են եղել: Ուսանողական հանրակացարանը յուրահատուկ միջավայր է, որտեղից սկիզբ է առել ու շարունակվել շատերի ընկերությունը... Այսօր Ռոբերտ Մաթոսյանը Կինո» ամսագրի գլխավոր խմբագիրն է, Տարիել Հակոբյանը դասավանդում է գեղարվեստի ակադեմիայում: Երկուսն էլ երիտասարդ սերնդին ուզում են փոխանցել իրենց փորձն ու ջերմությունը... |
|
Նարեկ Հարությունյան և Վահան ԱրծրունիԵրգահան Վահան Արծրունու և Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերությունը պարզ, անշահախնդիր, երբեմն էլ խոչընդոտներով լի ճանապարհ է: Այդ ճանապարհին ծնվել են մի շարք ստեղծագործություններ՝ Վահան Արծրունու Կոմիտասի տասը հայտնություն», Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ... Երկու արվետսագետների համար ընկերության հիմանկան նկատապը ինքնաճանաչումն է...
|
|
Սամվել Սևադա և Բաբկեն ՄխիթարյանԳեղանկարիչ Սամվել Սևադայի և Աբովյանի երաժշտական դպրոցի տնօրեն Բաբկեն Մխիթարյանի ընկերությունը, չնայած նախասիրությունների, և ինչպես իրենք են կատակով ասում`տարիքային տարբերությանը, շարունակվում է երեք տասնամյակից ավելի ...: Շատ օգտակար ու կայուն ավանդույթ ունեն՝ տարին մեկ անգամ գնում են քաղաքից դուրս ու միմյանց պատմում տարվա ընթացքում ով՝ ինչից է նեղացել», բացասական լիցքերը թողնում ու վերադառնում: Երկու ընկեր» հաղորդաշարի տեսախցիկն այս անգամ հետևել է նրանց... |