Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
«Օր 6-րդ» հաղորդաշարի հեղինակը և վարողը հոգևորական է: Նրան հետաքրքիր է ժամանակակից հայ մարդու վերաբերմունքը կյանքի, քրիստոնեական բարոյականության, համամարդկային արժեքների նկատմամբ: Տաղավարի հյուրերը արվեստի, գիտության, քաղաքականության, տնտեսության, կրթության ու մեդիայի ոլորտի մարդիկ են, ովքեր նախանձախնդիր են Հայ եկեղեցու, քրիստոնեական հավատքի նկատմամբ և հասարակական կյանքի կազմակերպման բարդ ու խնդրահարույց հարցերի մասին իրենց մտահոգությունները կիսում են հյուրընկալ հոգևորականի հետ:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 22:00-ին
Կրկնությունը` երկուշաբթի օրը, ժամը 13:30-ին
|
|
հյուրը՝ Մոր Իգնատիուս Եփրեմ ԲՀոկտեմբերի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եռօրյա այցով Հայաստան էր ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Գահակալությունից հետո հովվապետական առաջին այցը Ասորի Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետը դեպի Հայաստան է կատարել: Նորին Սրբությունը հյուրընկալվեց նաև Շողակաթ» հեռուստաընկերությունում` Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում: |
|
|
հյուրը՝ Զարուհի ՄեժլումյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է Հետք» ինտերնետային թերթի լրագրող, Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հեղինակ Զարուհի Մեժլումյանը: Նա վերջին տարիներին զբաղված է Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի քննությամբ և լուսաբանմամբ: Դեռևս սպասում է կյանքի ամենատպավորիչ իրադարձությանը, երբ իր լուսաբանումների օգնությամբ կվերնայավի որևէ քրեական գործ և կարդարացվի առաջին դատապարտյալը: |
|
|
հյուրը՝ Էդմոն ՄարուքյանԱԺ պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը երկրի առաջընթացն ու զարգացումը պայմանավորում է ազատ մրցակցային հարաբերությունների կայացմամբ: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրոյցում պատգամավորն անդրադառնում է արդարադատության համակարգում օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը և այս պահին ԱԺ քննությանը ներկայացված օրինագծերին: |
|
|
Էդգար ՂազարյանԿառավարման առանձնահատկությունների մասին Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ: |
|
|
Սամվել ՇահինյանՄշակութային հուշարձանների պահպանության և նպատակային օգտագործման խնդիրների շուրջ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է մշակութաբան, քարանձավագետ Սամվել Շահինյանի հետ: |
|
|
Դավիթ ՀակոբյանԶանգվածային լրատվամիջոցների ու, մասնավորապես, հեռուստաընկերությունների քաղաքականության մասին Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում է Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանի հետ: |
|
|
Էդիկ Մինասյան. մաս 2-րդԻնչո՞ւ են անտարբերության մատնված ազգային հերոսամարտերի մասնակիցները: Պատմաբանները որքանո՞վ են անաչառ ու անկողմնակալ արձանագրում, մասնավորապես, նոր ժամանակների պատմական իրադարձությունները: Ինչպե՞ս հասկանալ ԽՍՀՄ վարկաբեկված գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշումը Երևանում: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինայսանն է: |
|
|
Սեյրան ՕհանյանԲանակը մեր տունն է, մեր ամրոցը». ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2014 թվականի տարեմուտի ուղերձի խորագիրն է:
|
|
|
Էդիկ ՄինասյանԻնչպե՞ս ենք արժևորում մայիսյան հաղթանականերն ու ազատամարտի հերոսներին: Ինչպե՞ս կազմակերպվեց Շուշիի ազատագրումը, որը վճռորոշ դեր ունեցավ արցախյան ազատամարտում: Ի՞նչ դեր ունեցավ Շուշիի առանձնակի գումարտակը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Տ. Ռուեն աբեղա Զարգարյանի հյուրը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է: |
|
|
Կարեն ՄաթևոսյանԼրացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Ինչպե՞ս է այսօր Հայ դատը ներկայացվում, ի՞նչ հատուցում ենք պահանջում Թուրքիայից: Ի՞նչ վերաբերմունք ունի թուրք արդի հասարակությունը Հայոց ցեղասպանության հարցում:
|
|
|
Տ. Ադամ քահանա ՄակարյանՈ՞րն է Քրիստոսի հարության խորհուրդը, ինչպե՞ս է այն ընկալվում այսօր՝ 21-րդ դարի իրողությունների համատեքստում: Ինչպե՞ս ենք տոնում Ս. Հարությունը:
|
|
|
Մարիամ ՀարությունյանԻ՞նչ է կրոնական դաստիարակությունը: Կա՞ հոգևոր-կրոնական գիտելիքի հանրային պահանջ: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի կրոնական դաստիարակությունը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը աստվածաբան Մարիամ Հարությունյանն է: |