Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի այցը Մայր Աթոռ


Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 23-ին տիկին Ֆերնանդեսին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

 

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը հյուրընկալվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին: Տիկին Վարդինե Օհանյանին ուղեկցում էին երկու երկրների դեսպանները` Մայա Դաղերը և Վահագն Աթաբեկյանը:

Ճարտարապետների միությունում նշվեց Ջիմ Թորոսյանի 95-ամյա հոբելյանը


ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը կդառնար 95 տարեկան:

 

Բուժման նպատակով Ավստրիա ուղևորվող զինվորականները հյուրընկալվեցին Հայոց հայրապետին


Արցախյան պատերազմում վիրավորված վեց զինվորականներ կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ բժշկական օգնություն ստանալու և պրոթեզավորվելու համար: Մեկնումից առաջ զինվորականները Մայր Աթոռում հյուրընկալվեցին Ամենայն հայոց հայրապետին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շուտով կթողարկի պաշտոնական նոր կայքը


Ժամանակակից տեխնիկական լուծումներով համալրված նոր կայքը հասանելի կլինի Հայ առաքելական եկեղեցու գործունեությամբ հետաքրքրվողների համար:

Ինչպես ապրումակցել սգակիր մարդուն. քահանաները սովորում և սովորեցնում են


Հաղարծնի վանքում կազմակերպված հնգօրյա սեմինարի ընթացքում հոգետրավմայի ամոքման վերաբերյալ նոր գիտելիք և փորձառություն են ձեռք բերել շուրջ մեկ տասնյակ քահանա և երեցկին: Պատերազմի սկզբից առ այսօր հոգևորականները բախվում են վշտի լուրջ հետևանքների հետ: Սփոփանքի ու կազդուրման կարիք ունեն գրեթե բոլորը:

Լևոն Լաճիկյանի եկեղեցապատում ցուցադրությունը


33 գծապատկեր՝ վաղ քրիստոնեական եկեղեցիներից մինչև 21-րդ դարում կառուցված Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը: Ազգային գրադարանում ցուցադրվել է արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի նոր շարքը:

 

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը դարձավ 200 տարեկան


«Նարեկացի» արվեստի միության դահլիճում համավարակի պատճառով շուրջ մեկ տարի Հայաստանում գտնվող ճեմարանականներն էին: Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը տոնում էր հիմնադրման 200-ամյակը: Միջոցառմանը օնլայն միացել էին նաև ճեմարանի՝ իրանցի, իրաքցի և միանմայցի աշակերտները, ինչպես նաև այն շրջանավարտները, որոնք տասնամյան ավարտելուց հետո շարունակում են ապրել ու կրթվել Հնդկաստանում:

Քահանաների վերապատրաստում հոգետրավմայի ամոքման թեմայով


Մայր Աթոռն ու Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը քահանաների ու երեցկանանց համար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում Հաղարծնում։ Թեման՝ հոգետրավմայի ամոքումը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին ընդունել է Ամենայն հայոց հայրապետը


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի ուղեկցությամբ: Պատգամավորը ողջ Ավագ շաբաթ ապրել է Հայաստանում և Սուրբ Հարության տոնը նշել հայ ժողովրդի հետ: Հայրապետական պատարագին նա Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր:

 

Ս. Հարության ճրագալույցը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում


«Եթե մենք չվերափոխվենք Հարության ավետիսով, մեր կյանքի մեջ ավելի մեծ սպառնալիքներ են գալու». Վարազդատ քահանա Նաջարյան:

 

Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում առավոտյան ժամերգությունից հետո հավատացյալները մասնակցեցին Հիսուս Քրիստոսի Խաչելությունը հիշատակող արարողությանը: