Կարեն Պետրոսյանի «Սկիզբ, վերջ, սկիզբ»-ը


«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում գործում է «Կարեն Պետրոսյան․ սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրությունը։ Կանադաբնակ արվեստագետ Կարեն Պետրոսյանն արդեն մի քանի տասնամյակ ուսումնասիրում է մարդու ու բնության հարաբերությունները` կենսաբանական, փիլիսոփայական, տիեզերական, մետաֆիզիկական և այլ հարթություններում։ «Արտֆոկուս»-ում ճանաչված նկարիչ, քանդակագործ Կարեն Պետրոսյանն ու ցուցահանդեսի համադրող, «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն, արվեստաբան Արմեն Եսայանցն են: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Բալետի պրեմիերա. Վաչե Շարաֆյանն է «Արտֆոկուս»-ում


Կարո՞ղ է ժամանակակից հայ կոմպոզիտորի բալետը կոմերցիոն լինել: Ի՞նչ հետք թողեցին Վաչե Շարաֆյանի ստեղծագործության վրա Երուսաղեմում անցկացրած տարիները: Ինչու՞ կոմպոզիտորը չունի երաժշտական պրոդյուսեր։ «Արտֆոկուս»-ում Վաչե Շարաֆյանն է: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը:

Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրասյանն «Արտֆոկուս»-ում է


Ունկնդիրն իրապես չի՞ հասկանում ժամանակակից երաժշտությունը, թե՞ երաժիշտները չեն հավատում, որ ունկնդիրը կընկալի այն: Միշել Պետրոսյանի երաժշտության ո՞ր առանձնահատկություններն են հատկապես գրավում արևմտյան ունկնդրին: Ի՞նչ առավելություններ և թերություններ է բերել ժամանակակի կոմպոզիտորական արվեստի դաշտ «մետամոդեռն» կոնցեպտը: Ակադեմիական ժամանակակից երաժշտությունը ո՞ր ուղղությամբ է զարգանում: Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրասյանն «Արտֆոկուս»-ի հյուրն է։ Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Վերականգնողի մասնագիտությունը Հայաստանում


Հայաստանում ինչպե՞ս են ձեռք բերում վերականգնողի մասնագիտություն: Օրերս վերականգնողների համայնքն ի՞նչ է քննարկել ԿԳՄՍ նախարարության հետ: Հայաստանում ո՞վ է որոշում՝ ինչպես վերականգնել մշակութային կոթողը: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել են համադրող, արվեստաբան Արա Հայթայանը և Երևանի մատենադարանի ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Նկարիչների միությունն ընտրում է նախագահ


Անկախացումից ավելիք քան երեք տասնամյակ անց ի՞նչ վիճակում է Նկարիչների միությունը: Պետությունը շահագրգռվա՞ծ է պահպանելու ստեղծագործական միությունները: Ինչպե՞ս է Միությունը ֆինանսական միջոցներ հայթհայթում: «Արտֆոկուս»-ում Նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն է: Զրույցը վարում է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

«Հայաստանի փոքրիկ երգիչները» և Տիգրան Հեքեքյանը


Ինչո՞վ է պայմանավորված «Փոքրիկ երգիչների» հաջողությունը գործունեության երեք տասնամյակների ընթացքում: Ինչո՞վ են տարբերվում 90-ականների փոքրիկ երգիչները այսօրվա երգիչներից: Ինչու՞ Տիգրան Հեքեքյանի համար խմբավարի աշխատանքն ավելի գրավիչ է, քան սիմֆոնիկ դիրիժորինը: «Արտֆոկուս»-ում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար Տիգրան Հեքեքյանն է: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Էրեբունին՝ թանգարան


«Էրեբունի» թանգարանն այս տարի կհարստանա հազարից ավելի ցուցանմուշով: Ի՞նչ գտածոներ են դրանք: «Արտֆոկուս»-ում պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն է: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Կոմիտասի և կոմիտասագիտության ֆենոմենը


Ինչո՞վ է բացատրվում այն ֆենոմենը, որ Կոմիտասին նվիրված ամենածավալուն, ազդեցիկ երաժշտագիտական աշխատանքները գրվել են խորհրդային շրջանում: Ի՞նչ նոր վավերաթղթերով է համալրվում կոմիտասյան արխիվն այսօր: Ո՞ր հաստատությունները կարող են կարգավորող մարմնի դեր ունենալ՝ թույլ չտալու Կոմիտասի արվեստի աղավաղումներ: «Արտֆոկուս»-ում հյուրընկալվել է ԵՊԿ երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, երաժշտագետ Լուսինե Սահակյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Թանգարանային ոլորտում պետական ֆինանսավորումը ցածր է և դա գաղտնիք չէ. Դավիթ Պողոսյան


Բովանդակային ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը, ինչպե՞ս է հարստանում թանգարանի հավաքածուն, ինչի՞ հետ է կապված թանգարանային ոլորտի մասնագետների փոքրաթիվ լինելու հանգամանքը: «Արտֆոկուս»-ում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն է: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

 

Արվեստի հովանավորությունը երկարաժամկետ ներդրում է. Հասմիկ Պապյան


«Դոն Ջովանի» օպերայի բեմադրության, պատերազմական իրավիճակում արվեստի դերի, օպերային ստուդիայի հեռանկարի և այլ թեմաների շուրջ «Արտֆոկուս»-ում խոսել է Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը:
Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։
 

Տավուշի մանկապատանեկան երգչախումբը


Սեպտեմբերի 5-ից 11-ը Երևանում անցկացվեց «Սթարմուս» գիտական հաղորդակցության և արվեստի միջազգային փառատոնը, որի ամենահիշվող, լուսավոր կետերից մեկը Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթն էր: «Արտֆոկուս»-ը հյուրընկալել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին և երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանին: Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։

Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի ֆենոմենը


«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում է հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։ Գագիկ Հարությունյանի արվեստի և սպասվող ցուցահանդեսի մասին «Արտֆոկուս»-ում զրուցել են լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։ Զրույցը վարել է Անահիտ Մարգարյանը: Հաջորդիվ՝ մշակութային լրահոս։