Տ. Եղիշե քահանա Քսաչիկյան


Որտեղի՞ց են գալիս կաղանդ պապի քրիստոնեական ակունքները
Նռնօրհնեքի հաստատումից հետո ինչո՞ւ է շատացել տարեմուտը եկեղեցիներում դիմավորողների թիվը
Ինչո՞ւ է հունվարի մեկին պատարագ մատուցվում
Սուրբ Ծնունդն ու նոր տարին չե՞ն խանգարում միմյանց
Մատթեոսի Ավետարանի 23-35 համարներում հիշատակվող Զաքարիան ո՞վ է
Կա՞ն անելիքներ, որոնք նախընտրելի չէ կատարել շաբաթ երեկոյան.

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Եղիշե քահանա Քսաչիկյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Ի՞նչ է լեզվաբանական կրթությունը


Ո՞րն է լեզվաբանության ուսումնասիրության առարկան։ Ի՞նչ թյուրըմբռնումներ կան «լեզվաբանություն» մասնագիտության հետ կապված։ Արդյո՞ք հայաստանյան բուհերում տրվում է լեզվաբանական կրթույթուն։ Աննա Սարգսյանը զրուցել բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Անդրանիկ Այվազյանի հետ:

Ս. Էջմիածնի մայր տաճարի վերականգնումը


Ինչպե՞ս վերականգնվեց Մայր տաճարը։ Աննա Սարգսյանը Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանի, Մայր տաճարի վերականգնման գլխավոր նյութագետ Հասմիկ Գևորգյանի և «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության հիմնադիր Գագիկ Գալստյանի զրուցել է այդ ահռելի աշխատանքի մասին։ Ահա՝ այդ զրույցների համահավաքը։

Տ. Ներսես քահանա Աշուղբաբյան


Նոր տեխնոլոգիաները քրիստոնյայի համար սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն կարելի է դիտարկել: Ինչու՞ է Աստված նախախնամում որևէ մեկի կյանքում հիվանդություն: Ծննդյան օրվա նման ինչո՞ւ տոնակատարություն չենք կազմակերպում նաև մեր մկրտության օրը: Ինչո՞ւ են աղոթքները տարբեր լինում: Երբվանի՞ց է կիրառվում Վեմ քարը: Վարդի յուղն ինչո՞ւ է հիմնականում ընկալվում հոգևորականի համար նախատեսված բույր։ Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Տ. Հայկ քահանա Քոչարյան


Եկեղեցիների խորաններն ինչո՞ւ են թարմ ծաղիկներով զարդարվում:
Խորանների վարագույրների պատկերագրությունն ու գույնը ի՞նչ բացատրություն ունեն:
Մեծ Պահքի ընթացքում ինչո՞ւ հաղորդություն չի բաշխվում հավատացյալներին: Առողջ սնվելու մասին Աստվածաշունչն ի՞նչ է ասում մեզ:
Ինչո՞ւ ենք դիմում սրբերի բարեխոսությանը, եթե մեր խնդրանքն Աստծուն է ուղղված: Հուղարկավորության ընթացքում ինչո՞ւ են երաժշտական տարբեր գործիքներ կիրառվում:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հայկ քահանա Քոչարյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Բարձրագույն կրթությունը սկսել զրո կետից


Գիտական աստիճանը պետք է շնորհվի միայն գիտական նորույթի համար, բայց ամբողջ աշխարհում շնորհվող գիտական աստիճանների ճնշող մեծամասնությունը չի շնորհվում գիտական նորույթի համար։ Հակոբ Մադոյանը կարծում է, որ մեր բարձրագույն կրթությանը պակասում է բովանդակության ներքին տրամաբանությունից ելնելը։ Եթե մենք ելնենք բովանդակությունից, կազմակերպչական եղանակը ինքն իրեն կգա։ Բայց հակառակ կողմից մատենալով կսպանենք բովանդակությունը։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը շարունակում է զրուցել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ:

Ինչ է բարձրագույն կրթությունը


Անհրաժեշտ է տարբերակել այն մասնագիտությունները որոնք հիմնարար են և այն մասնագիտությունները, որոնք օժանդակ են։ Հակոբ Մադոյանը համարում է, որ հիմա՝ փոփոխված աշխարհում, 3 կամ 4 տարի բակալավրիատի, 1 կամ 2 տարի մագիստրատուրայի ժամկետներն արդեն հնացած են։ Մասնագիտություններ կան, որոնց բակալավրիատը պետք է լինի 5, 6, 7 տարի։ Մասնագիտություններ կան, որոնց մագիստրատուրան պետք է լինի 2, 3, 4 տարի, որովհետեւ գիտական տեղեկատվությունն այնքան է ընդլայնվել, որ դրան տիրապետելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Բարձրագույն կրթության բովանդակության և կառուցվածքի մասին Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հակոբ Մադոյանի հետ:

Տ. Պսակ քահանա Մկրտչյան


Ինչպե՞ս և ովքե՞ր են հեղինակում հոգևոր երգեր
Պատարագի ժամանակ ինչո՞ւ չենք աղոթում այլադավանների, շեղվածների  դարձի համար
ինչո՞ւ ենք երդվում որևէ մեկի անունով
Ի՞նչ է նշանակում «արյան մկրտություն»
Առավոտյան ժամերգությունը ներկայացնող ի՞նչ գիրք կա
Մկրտության ավազանն ինչո՞ւ է եկեղեցու ձախ կողմում գտնվում

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Պսակ քահանա Մկրտչյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Նվաճել պատմությունը


Ինչո՞վ են տարբերվում պատմությունը և անցյալը: Ե՞րբ է պատմությունը դառնում իրավական և քաղաքական կատեգորիա: Ո՞րն է անցյալը մոռացության մատնելու պատճառը: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ:

Տ. Ներսես քահանա Ասրյան


Տաճարը, եկեղեցին ու մատուռը ի՞նչ տարբերություններ ունեն:
Ինչպե՞ս տարբերակել ցուցադրաբար կատարված աղոթքը:
Ինչո՞ւ ենք հաճախ անտեսանելի ուժի ներկայություն զգում:
Ի՞նչ կապ կա գնոստիկության և քրիստոնեության միջև:
Ինչպե՞ս հասկանալ «Հավատն առանց գործերի մեռած է» պատգամը:
Հանգուցյալի համար հոգեհանգստյան կարգ պատվիրելը անհրաժեշտությո՞ւն է:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Ներսես քահանա Ասրյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Անտնության ժամանակներ


ՄԱԿ տվյալներով աշխարհում 150 միլիոն մարդ անտուն է: Նրանց մեծ մասը հարկադրված է եղել լքել իր տունը հակամարտությունների, բռնությունների ու մարդու իրավունքների այլ խախտումների հետևանքով: Անտնությունը ոչ միայն իրական-կենցաղային կյանք է, այլև հասկացություն: Արդյո՞ք մտայնություններն ազդում են հասարակական հարաբերությունների, պետությունների վարած քաղաքականությունների վրա: Աննա Սարգսյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Rev. Fr. Paren Arakelyan


In the Gospel of Luke, why does Jesus exhort his disciples not to greet anyone before the journey?
Why do people put various useless things in different monasteries and chapels, how to deal with these things?
Does a clergyman have the right to baptize his child?
How to deal with an adopted child?
How to fight alienated holidays?
What is the formula for marriage strength?
The questions of viewers and users were answered by Rev. Fr. Paren Arakelyan. Post your questions on the Q&A Facebook page.