Տ. Մկրտիչ քահանա Երանյան


Պատարագի ընթացքում օրհնված հացի բաժանման ժամանակ ի՞նչ խորհուրդ ունի սարկավագի և ընդունողի միջև կատարվող  երկխոսությունը:
Կա՞ քրիստոնեական մոտեցում հացադուլի հանդեպ:
Հոգևորականներին ձեռքով բարևելն անթույլատրե՞լի է:
Քրիստոսի աստվածային և մարդկային բնություններն արդյո՞ք հավասարապես ընդունելի են:
Մտերիմների հետ ճաշկերույթը «Սիրո ճաշ» կարե՞լի է կոչել:
Հայրոսի աղջկան կենդանություն պարգևելուց հետո Քրիստոս ինչո՞ւ է առաջարկում հաց տալ աղջկան, այլ ոչ ջուր:
Պսակադրության ժամանակ նորապսկաների գլխին ինչո՞ւ է թագ դրվում:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Մկրտիչ քահանա Երանյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Իրավաբանների ահազանգը


Ի՞նչ նուրբ սահման կա արդարադատության և պատժիչ մեքենայի միջև: Ինչպե՞ս տարբերակել՝ «ընտրովի» լինելու փաստը, հատկապես, ազատ խոսքի սահամանափուկմների հանդիպելիս: Ինչո՞ւ է վտանգավոր «հիբրիդային պատերազմ» արտահայտության չարաշահումը: Աննա Սարգսյանը զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փորձագետ, իրավաբան Հասմիկ Հարությունյանի հետ:

Տ. Աստվածատուր քահանա Սարգսյան


Մկրտվողին նոր անուն շնորհելը երբվանի՞ց է կիրառվում մեր եկեղեցում:
Կարելի՞ է հեռավար՝ համացանցով մասնակցել խոստովանության կարգին:
Ո՞ր աղբյուրներն են հուշում, թե ինքնասպանի համար հոգևորականը չի կարող կարգ կատարել:
Կանանց գերեզմանի փոսն ինչո՞ւ է ավելի խորը փորվում, քան տղամարդկանցը:
10-ը պատվիրաններն ամփոփոխ քարե տախտակները որտե՞ղ են այժմ գտնվում։ Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Աստվածատուր քահանա Սարգսյանը: Գրեք հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Եկեղեցին քայքայելու փորձը և պատմության դասը


Եկեղեցուն պատկանող գույքի գրավում, հոգևորականների ձերբակալություններ և բռնադատում, Ամենայն հայոց կաթողիկոսին գահից հրաժարեցնելու պահանջ, եկեղեցական ընդդիմության ստեղծում բարեփոխության անվան տակ, եկեղեցիներից մեկի տրամադրում «բարեփոխիչ» եկեղեցականներին: Սրանք պատմական իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել մի քանի տասնամյակ առաջ՝ Խորհրդային իշխանության տարիներին: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, «Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները Խորհրդային Հայաստանում 1920-1930-ականն թթ.» աշխատության հեղինակ Ավագ Հարությունյանի հետ:

Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյան


Որտեղի՞ց սկսել Աստվածաշնչի ընթերցանությունը
Ինչի՞ մասին է Երգ Երգոցը
Հիվանդությունը կարո՞ղ է ունենալ հոգևոր հիմք
Ինչո՞ւ Աստվածաշնչում չկա հիշատակություն Հայկի և Բելի պատմության մասին Կարելի՞ է չապաշխարել, բայց մոտենալ հաղորդությանը
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Եվրոպական հանրային հեռարձակողների փորձից մի դրվագ


Հանրային հեռարձակման կազմակերպումը, քաղաքական պրոպագանդան և բազմակարծությունը մեդիայում մարտահրավեր է հետխորհրդային երկրների համար: Ինչպե՞ս լինել ազատ կառավարության ճնշումից ու քաղաքական մյուս ուժերի կարծիքից: Աննա Սարգսյանը զրուցել է «Մեդիա երկխոսություն» եվրոպան ծրագրի կազմակերպիչ, Գերմանիայի հանրային հեռուստաընկերության երկարամյա տնօրեն Վոլֆգանգ Ռեսմանի հետ:

Տ. Անդրեաս քահանա Կարապետյան


Եկեղեցուց դուրս կարե՞լի է գլխաշոր կրել:
Ո՞վ է ուխտի ժողովուրդը:
Նորածնին կարե՞լի է մկրտել՝ չսպասելով 8 օրական դառնալուն:
Աղոթել կարե՞լի է մեղքերի համար հատուցում համարել:
Հանգուցյալին եկեղեցուց ճանապարհելու ավանդույթը երբվանի՞ց է ձևավորվել: Ինչպե՞ս է իրը սրբություն դառնում:
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Անդրեաս քահանա Կարապետյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Լեռնային Ղարաբաղ. Մշակույթի իրավունքի խախտումները և բռնի տեղահանումները


Լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղ. Մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում» աշխատությունը: Գիրքը նվիրված է 2020-2023 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, ռասայական ատելության, խտրականության և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման հետևանքով իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի բազմակողմ խախտումների ուսումնասիրությանը և դրանց պաշտպանության մեխանիզմների ներկայացմանը։ Աննա Սարգսյանը զրուցել է մենագրության հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանի հետ:

Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան


Ինչո՞ւ են տաղավար տոները հինգը:
Կաթողիկոսին դիմելիս ինչո՞ւ են օգտագործում գրաբարյան ձևը՝ Ամենայն հայոց, այլ ոչ՝ բոլոր հայերի:
Մյուռոնից հանելը ժողովրդակա՞ն, թե՞ հոգևոր արարողություն է:
Մոմավառության սովորությունը երբվանի՞ց է կիրառվում մեր եկեղեցում:
Ինչպե՞ս չընկնել բարկության մեղքի մեջ:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Եկեղեցի-պետություն իրավահարաբերությունները և դրանց խախտումները մեր օրերում


ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Ի՞նչ սահմանափակումներ է նախատեսում օրենքը թե ՛ պետական մարմնի ու անհատ պաշտոնյայի, թե՛ կրոնական կազմակերպության և դրա ներկայացուցչի նկատմամբ: Աննա Սարգսյանը զրուցել է փաստաբան Աննա Սարդարյանի հետ:

Տ. Առաքել քահանա Ամիրյան


Ինչի՞ մասին է Ղևտացիների 19-րդ գլխի 19-րդ համարը
Ավետարանական՝ «Աստծո միացրածը մարդը երբեք թող չբաժանի» պատգամն ինչպե՞ս հասկանալ
Զույգի երկրորդ անգամ միմյանց հետ ամուսնանալու պարագայում եկեղեցական ի՞նչ աարողություն է պետք անել
Սուրբ Խաչի տոնն ի՞նչ առնչություն ունի հանգուցյալների հետ 
Ինչպե՞ս հասկանալ Տիրոջ՝ «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ և ես հանգիստ կտամ ձեզ» խոսքը

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Առաքել քահանա Ամիրյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

2025թ.-ի առաջին կիսամյակը


Ադրբեջանում՝ Արցախը ներառյալ, խորհրդային տարիներին մոտ կես միլիոն հայ էր ապրում։ 90-ականներին բոլոր հայերին դուրս արեցին Ադրբեջանից եւ ունեցվածքը բռնագրավեցին։ Ինչո՞ւ հայկական կողմը հատուցում չի պահանջում։ Ինչո՞ւ են կարեւոր միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերը։ Ի՞նչ թեմաներ են քննարկվել «Երրորդ հազարամյակի» մասնագետ հյուրերը 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում: