Վերաօծումից հետո կիրակնօրյա առաջին Պատարագն է մատուցվել Մայր ՏաճարումՎերաօծումից հետո առաջին կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար եկեղեցու բակում ուխտավորների հերթ է գոյացել։ Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման պատմական իրադարձությունների առիթով, Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ ուխտավորներին մատաղ և օրհնված ջուր է բաժանվել: |
|
Մայր տաճարի վերաօծումից հետո մեկ շաբաթ շարունակ ՝ամեն օր մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ7 օր շարունակ տաճարի զանգերը հնչել են՝ որպես աղոթքի կանչ Հայաստանի խաղաղության, բարգավաճ կյանքի, պատերազմից հետո անհետ կորածների, զոհվածների և գերության մեջ գտնվողների ու նրանց ընտանիքների համար։ Շաբաթ օրը Մայր տաճարում պատարագ է մատուցել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մինչեւ այդ՝ պատարագ էին մատուցել Սփյուռքի թեմերի առաջնորդները: |
|
Վերաօծված Մայր Տաճարում գերիների, անհետ կորածների ու զոհվածների համար պատարագ է մատուցվելՀայաստանի խաղաղության, ժողովրդի բարգավաճ կյանքի, պատերազմից հետո անհետ կորածների, զոհվածների և գերության մեջ գտնվողների ու նրանց ընտանիքների համար Մայր Տաճարում երրորդ օրն անընդմեջ աղոթք է հնչում։ Վերաօծված Մայր Տաճարում պատարագ է մատուցել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ելևմտից տեսուչ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ամենօրյա Պատարագները Մայր Տաճարում կշարունակվեն մինչև հոկտեմբերի 6-ը: |
|
Երեկոյան Մայր Աթոռում Խաչի թափոր է կազմվել և Անդաստանի կարգ կատարվելՀայ Առաքելական եկեղեցու ծիսակարգի համաձայն Խաչվերացի տոնական արարողությունները շարունակվում են երեկոյան։ Ժամերգության ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարանից հանդիսավոր թափորով դուրս է բերվել խաչի սուրբ մասունքը: |
|
Խաչվերաց տոնին Սուրբ Գայանե վանքում մատուցվել է տոնական ՊատարագՏոնական ղողանջների ուղեկցությամբ հոգևորականների թափորը և հավատացյալները Վեհափառ Հայրապետին ուղեկցել են Սուրբ Գայանե վանք՝ հանդիասպետելու տոնական Պատարագը: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է եղել: Խաչվերացը խաչին նվիրված տոներից մեծագույնն է, որով եզրափակում է 5 տաղավար տոների շղթան: |
|
Մայր Աթոռում Ս․ Աստվածածնի Վերափոխման տոնին կատարվել է խաղողի օրհնության կարգՍբ․ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվել է Պատարգ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարգին մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչը Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն է եղել: |
|
ԱՄՆ Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամները կամավորական աշխատանքներ են կատարելԱրաբկիրի Հայորդյաց տան բարեգործական ճաշարանում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամները կամավորական աշխատանքներ են կատարել։ Նրանք անձամբ ճաշ են մատուցել բարեգործական ճաշարանից օգտվողներին: Կամավորները նաեւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպության հետ մասնակցել են կառուցվող տների շինարարությանը, հանդիպել են Վեհափառ Հայրապետին: Առաջիկա օրերին կլինեն նաև սոցիալապես անապահով ընտանինքերի երեխաների համար կազմակերպված ճամաբարում: |
|
Պայծառակերպության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մատուցվել է ՊատարագԱմենայն Հայոց Կաթողիկոսը վարդաջուր ցողելով ու օրհնություն բաշխելով մուտք է գործել Սուրբ Գայանե եղեկեցի: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Հիմքում Թաբոր լեռան վրա տեղի ունեցած իրադարձությունն է, որի մասին հիշատակում են երեք ավետարանիչները: |
|
Ռուբեն Սևակ թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՌուբեն Սևակ թանգարանում բացվել է նկարիչ, ճարտարապետ Լուսինե Դանիելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին: Այս աշխատանքները նկարչուհին ստեղծել է շատ կարճ ժամանակում՝ ամիսներ առաջ լույս տեսած «Արփիափայլ և երփնազան Սբ Էջմիածին» պատկերագրքով ոգեշնչված: Այս տարվա սեպտեմբերին կատարվելու է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծումը: Լույսի Մայր Տաճարը խորագրով ցուցահանդես բացվել է այդ խորհրդով։ |
|
Մայր Աթոռի 7 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ընծայման կարգ է կատարվել: Ձեռնադրող սրբազանը՝ ԱՄՆ hայոց Արևելայն թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, հարցեր է ուղղել խարտավիլակ Հայր Սուրբին և քահանայացուներին։ Սարկավագները վկայել են՝ հաստատուն են ուղղափառ հավատքի մեջ, ապա խոստացել՝ աշակերտը և եկեղեցու սուրբ հայրերի և երանելի հայրապետների հետևորդը լինել: Ձեռնադրվողները անուն առ անուն մերժել ու նզովել են բոլոր հերետիկոսներին և հերձվածողներին: Յոթ ընծայացուներից հինգը՝ ամուսնացյալ , երկուսը կուսակրոն քահանայության ուղին են ընտրել։ |
|
Լույս է տեսել Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գիրքըԿայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գրքի շնորհանդեսն ու գրքի մոտիվներով նկարահանված համանուն փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Գիրքը հեղինակի պապի զոհված եղբայների մասին է, որոնք մասնակցել են Երկրորդ աշխարհամարտին: Մի քանի տասնյակ նամակներից բացի ընտանիքը ուրիշ տեղեկություն չի ունեցել նրանց մասին: 2020 թվականին է միայն հեղինակը բացահայտել, որ պապի ավագ եղբայրը զոհվել է 1945 թվականին Գերմանիայի մատույցներում և թաղված է Կալինիգրադի եղբայրական գերեզմանատանը: |
|
Հունիսի 2-ին տոնախմբվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՍուրբ Հարության տոնից 64 օր անց Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Այս տարի այն հուլիսի երկուսին է։ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց տոնական պատարագ։ |