Ձեռնադրություն Արցախի թեմում


Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի մայր տաճարում կատարվեց առաջին քահանայական ձեռնադրությունը: Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայության կոչվեց և Տ. Վաչագան անվանակոչվեց ՊԲ գնդերեց, Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանը:

 

Գիտաժողով Արցախում մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով


Հոկտեմբերի 8-11-ը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Արցախի գիտական կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը: Մեկնարկը տրվեց Գանձասարում:

 

Թարգմանչաց տոնը Արցախի Կաղարծի համայնքում


Հոկտեմբերի 8-ին Սրբոց Թարգմանչաց տոնը Արցախի թեմում նշվեց Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի Սուրբ թարգմանչաց անունը կրող եկեղեցում: Պատարագը մատուցեց Խնածախի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Անդրեաս քահանա Թավադյանը` հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

 

Արցախի թեմում 860 երեխա է հաճախում կիրակնօրյա դպրոց


Հոկտեմբերի 1-ին, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մի շարք երեխաներ իրենց առաջին դասն են անցկացրել Արցախի թեմի նորաբաց կիրակնօրյա դպրոցներում:

 

Արցախի Ն. Հոռաթաղի եկեղեցում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը պատարագ է մատուցել


Սեպտեմբերի 8-ին` Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, Ն. Հոռաթաղի զորամասի տարածքում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել:

 

Տավուշի թեմի առաջնորդի հերթական այցն Արցախ


Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 2-ին՝ Հանրապետության օրը, Արցախում էր: Սրբազանը կոչ է անում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող բոլոր հայրենակիցներին հաղթահարել հոգեբանական նեղսրտությունը և ավելի հաճախ գալ Արցախ:

 

Արցախի Շոշ գյուղի եկեղեցին բարեկարգվում է, օծվել է եկեղեցու խաչը


Արցախի Շոշում թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը: Եկեղեցու բարերարությունը ստանձնել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը: Հարակից տարածքը բարեկարգելուց հետո Շոշի Սուրբ Աստվածածինը կգործի:

 

Պայծառակերպության տոնը Գանձասարում


Գանձասարի եկեղեցում տաղավար տոնի պատարագիչը թեմակալ առաջնորդն էր` Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Պայծառակերպության հիշատակումը Արցախում սիրելի տոներից է: Ստեփանակերտի Մայր տաճարի հիմնարկեքը այս տոնին է կատարվել, 1990-ականների պատերազմից հետո Շուշիի Ղազանչեցոցը վերաօծվել է այս տոնին:

 

«Բառնաբաս» հիմնադրամը աջակցություն է տրամադրում Արցախի սահմանային բնակավայրերին


Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի միջնորդությամբ «Բառնաբաս» միջազգային հիմնադրամը աջակցության ծրագրեր է իրականացնում Արցախի սահմանային բնակավայրերում:

 

«Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգներն Արցախում


Արդեն երկրորդ տարին է, Փոքրիկ երգիչներն Արցախ են այցելում: Այս անգամ համերգային ծրագիրը փառատոնային է դարձել: Ծրագրում ընդգրկվել են Արցախի և Սյունիքի մանկական երգչախմբերը:

 

Հարց ու պատասխան Արցախի թեմի առաջնորդի հետ


Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպեց երիտասարդների հետ:

 

Հոգևորականների նշանակումներ Արցախի պետական կառույցներում․ Տ. Ներսես քահանա


Ստեփանակերտի մայր տաճարի հոգևոր հովիվ Ներսես քահանա Ասրյանը նշանակվել է ՆԳՆ սպասավոր և գերատեսչության ղեկավարի հոգևոր խորհրդական: Մինչ այդ տեր Ներսեսը 7 տարի ծառայել է ՊՆ-ում՝ որպես գնդերեց։