Հանրապետական մաղթանք Արցախում՝ ի նշանավորումն 1992 թվականին Շուշիի ազատագրմանՄայիսի 7-ին Արցախի եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ մայիսյան եռատոնի կապակցությամբ: Նույն օրը հայ եկեղեցին նշում էր Խաչի երևման տոնը: Պատարագի ավարտին կատարվեց հանրապետական մաղթանք՝ ի նշանավորումն 1992 թ. Շուշիի ազատագրման։ Այդ տարի քաղաքի ազատագրումը համընկավ Խաչի երևման տոնին` մայիսի 8-ին: |
|
Արցախի երեխաները միասնական աղոթքի են հավաքվելՍուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին ընդառաջ Արցախի կիրակնօրյա դպրոցների սաները հավաքվել էին միասին աղոթելու: Երեխաների մաղթանքները՝ տեսանյութում: |
|
Գիտաժողով Արցախում մշակութային ժառանգության պաշտպանության հարցերովՀոկտեմբերի 8-11-ը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Արցախի գիտական կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը: Մեկնարկը տրվեց Գանձասարում: |
|
Հոգեգալստյան տոնը Արցախի ՀակոբավանքումՀոգեգալստյան տոնը վերջին հարյուրամյակում առաջին անգամ նշվեց նաև Ս. Հակոբավանքում։ Հունիսի 5-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցեց պատարագ, որին ներկա էին ԱՀ նախագահը, տեղի բնակիչները`քոլատակցիները, ուխտավորներ։ |
|
Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել ենԳնահատելով դժվարին պայմաններում իրագործվող ծառայությունը՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը օրհնության գրեր է հանձնել Դադիվանքի հոգևորականներին։ Նույն օրը նրանց երախտագիտություն է հայտնել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: |