Ուլյանովսկում նորակառույց հայկական եկեղեցի է օծվել


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուլյանովսկ քաղաքում հանդիսապետեց նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված ծիրանագույն տուֆով։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Վոլգա գետի ամենալայն ափի հարևանությամբ: Նորաօծ եկեղեցին կոչեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։

Մոսկվայի հայոց առաջնորդարանում պատվո հյուրընկալություն է կազմակերպվել գիտնականների համար


Ամեն տարի փետրվարի 8-ին Ռուսաստանում նշում են Գիտության օրը: Մասնագիտական տոնի առիթով մեծանուն հայ ակադեմիկոսների հյուրըկալեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

 

Թարգմանչաց տոնը Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրում


Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր օրհնության խոսքում ընդգծեց, որ Թարգմանչաց տոնը հայ մշակույթի ու դպրության օրն է, որը ամեն հայի հիշեցնում է ինքնության, արժանապատվության, նվիրումի ու հայրենասիրության մասին: