Քրիստոնեական եկեղեցու ձևավորման ընթացքը, Տիեզերական ժողովները և վաղ միջնադարի շրջանը


Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում ձևավորվում է 36 եպիսկոպոսություն, որոնցից 12-ը եղել են նախկին քրմական դասի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ տեղի է ունեցել ինտեգրացիա՝ նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջանի հաշտեցում։ Բացի այդ՝ տարբեր ազգային սովորույթներ ստանում են քրիստոնեական իմաստավորում։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնք նախաքրիստոնեական շրջանը մերժեցին, հայ ժողովուրդը վերաիմաստավորեց այն։

Հայոց եկեղեցու պատմական առաքելությունը


Հայ Առաքելական Եկեղեցին պատմության մեջ ունեցել է յուրահատուկ առաքելություն։ Հայոց պետականության շրջանում եղել է կարևոր պատվար։ Պետականության կորստից հետո եկեղեցին անցել է փորձություններով՝ իր վրա վերցնելով լրացուցիչ պարտականություններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն եկեղեցու առաքելության հետ։ Միջնադարում հենց Առաքելական եկեղեցին է իր վրա վերցրել հայ ժողովրդի լուսավորության, ավելի ուշ՝ մոդեռնիզացիայի խնդիրները՝ գրերի գյուտ, տպագրություն, պարբերական մամուլ, իգական դպրոց և այլն։