|
|
Ուելսի Մայր Տաճարում հայկական հուշարձան է տեղադրվելԴեկտեմբերի 19-ին Ուելսի Սբ. Դեվիս Մայր Տաճարում տեղադրված հայկական հուշարձանի բացումն էր: Սուրբ Մարիամին, մանուկ Հիսուսին և Ս. Էջմիածինը պատկերող հուշարձանը նվիրաբերվել է Ուելսի հայ համայնքի կողմից իբրև երախտագիտություն` Ուելսի եկեղեցու կողմից ապրիլի 24-ը Ցեղասպանության օր ճանաչելու առիթով: |
|
|
Սուրբ Ծննդյան երգերի երեկո ԼոնդոնումԴեկտեմբերի 21-ին Լոնդոնի հայկական սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան երգերի երեկո էր: Հրավիրել էր Բրիտանիայի Հայ եկեղեցու երիտասարդաց միության Լոնդոնի մասնաճյուղը: Երեկոյին ներկա էր նաև Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: |