ro5oF0KnHUM

Հայաստանում ծնելիությունը նվազում է ամեն տարի: 2018թ.-ին Լոռվա մարզում մահացությունը գերազանցեց ծնելիությունը։ Դեռևս 1980-ականներին մասնագետները կանխանկարներ էին արել, որ Հայաստանի բնակչությունը 2000-ակներին կդառնա 4 մլն 200 հազար: Նախորդ իշխանությունները հայտարարել էին քսան տարի հետո 4մլն բնակչության հասնելու մտադրության մասին, որը մասնագետների գնահատմամբ անհնար էր։ Ներկա կառավարությունն արդեն հայտարարել է ծնելիության խթանման ծրագրերի ավելացման մասին։ Արդյո՞ք դրանք բավարար են բնակչության աճ ապահովելու համար։ Քննարկում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը:

2019-12-25T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ