|
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբՀայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ստեղծվել է 2005թ-ին Արա Գևորգյանի և դիրիժոր Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ: Այն առաքելություն է ստանձնել պահպանելու և զարգացնելու Հայաստանում ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստը: Կինոերաժշտությունից մինչև դասական գործերի փոխադրումներ՝ նվագախումբը նորովի է ներկայացնում ազգային գործիքները: |
|
ՀավատԻ՞նչ է հավատը, ինչպե՞ս կարող է դրսևորվել ամենօրյա վարքում, ի՞նչ է բովանդակում պատարգին արտասանվող Հավատո հանգանակը։ Մեկնում է Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: |
|
Ցեղասպանության թանգարանը հրատարակել է նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյոռնի օրագրիրըԱյդ գրառումները սկզբնաղբյուրային արժեք ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար: Նորվեգուհու հարուստ արխիվը՝ օրագրերը, լուսանկարները, բժշկական գործիքները, անձնական իրերը թանգարան-ինստիտուտին է նվիրել նրա թոռը՝ որբանոցից որդեգրած հայ որդու՝ Ռաֆայելի զավակը, Յուսսի Բյոռնը։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է շնորհել գործարար Արթուր ԳրանցինՆրա բարերարությամբ Մինսկում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին, որը կրում է հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել է Հայրապետական սրբատառ կոնդակը, որում Նորին Սրբությունը իր գնահատանք է հայտնում բարերարին եկեղեցանկպաստ ու հայրենանվեր գործի համար։ |
|
ՀԵՀԵՄ-ը պատրաստվում է հոբելյանական 25 ամյակի առիթով կազմակերպվող ուխտագնացությանը«Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» համահայկական ուխտագնացության ընթացքում՝ հուլիսի 2-7-ը, մոտ երեք հարյուր երիտասարդ Հայաստանից և սփյուռքից կհավաքվեն հայրենիքում։ Հայտադիմումներն արդեն լրացված են, կազմակերպչական բազմաթիվ հարցեր՝ լուծվում են։ ՀԵՀԵՄ -ը այս տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ապրող հազարավոր երիտասարդների համար համագործակցության կամուրջ է դարձել։ |
|
ՕղբինՎայոց Ձորի լքված 60 գուղերից մեկը Օղբինն է։ Հայտնի չէ, թե ինչ է նշանակում կամ ինչպես է բացատրվում բնակավայրի անունը։ Գյուղը սահմանակից է Ադրբեջանին, Խնձորուտ գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևելք է գտնվում։ Լքված գյուղի կանգուն վկան 1666 թ-ին կառուցված ժայռերին ձուլված Օղբինի եկեղեցին է։
|
|
Մարտիրոսաց վանքՎայոց ձորի Մարտիրոս գյուղի 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում։ Քառակուսի հատակագծով համալիրը բաղկացած է նախագավիթից, ժամատնից և եկեղեցուց։ Այն ամբողջությամբ ժայռի մեջ է, դրսից միայն մի փոքր մուտք ունի, որը ժամանակին շատ ավելի աննկատ է եղել։ |
|
Հայաստանի պարի պետական անսամբլՀայաստանի պարի պետական 65 ամյա անսամբլը գործում է երիտասարդական ավյունով, փորձասենյակում նոր բեմադրությունների վրա են աշխատում, շտկում՝ նախկինում արվածները: Մայր կոլեկտիվը ֆինանսական խնդիրներ ունի, դրանք լուծելու դեպքում կունենան նոր զգեստներ և գործիքավորման նոր հնարավորություններ: |
|
Սահմանամերձ Խնձորուտի պատմությունն ու առօրյանԽնձորուտը հիմանդրել են 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից գաղթած հայերը: Գյուղի ներկայիս տարածքում խնձորուտցիները հաստատվել են ավելի ուշ՝ 1969 թվականից սկսած: Խնձորուտի պատմությունը «Հին գյուղ» կոչվող տարածքում է, որը գյուղից վերև է: |
|
Ցեղասպանություն հանցագործությունը ուսանողները կքննեն միջազգային դատարանի ձևաչափովՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի միջազգային իրավունքի միությունը ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթ են կազմակերպել։ Նպատակը ուսանողների շրջանում ցեղասպանություն հանցագործության իրավագիտակցության բարձրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը և հայոց ցեղասպանության հնդեպ մասնագիտական հետաքրքրությունների բարձրացմանը նպաստելն է։ Մրցույթն կազմակերպվելու է Արդարադատության միջազգային դատարանի մոդելի ձևաչափով։ Դատական գործում առկա անուններն ու պետությունները հորինված են լինելու, սակայն դեպքերի հիմքում պատմական փաստեր են քննվելու։ |
|
Ցեղասպանությունից փրկվածի դուստրը թուրքերի հետ շփումների հարցում մեծ վերապահում ունիՄանուշակ Ջուհարյանը Մուսալեռան հերոսամարտը տեսած եւ ֆրանսիական նավերով փրկվածներից մեկն է։ Հերոսամարտի մասնակիցներին, կանանց ու երեխաներին ֆրանսիական ռազմանավը տեղափոխում է Եգիպտոս։ Մի քանի տարի 6 գյուղերի բնակիչները վերադառնում են իրենց տներ, ապա կրկին Թուրքիան սկսում է բռնաճնշումներն, ինչից հետո մուսալեռցիների հիմնական մասը տեղափոխվում է Լիբանանի Այնճար բնակավայր։ Հենց այդտեղից է Ջուհարյանի ընտանիքը տեղափոխվել Էջմիածին։ |
|
Ցեղասպանությունից փրկված Աշոտ Օհանյանի սահմռկեցուցիչ ու անհավանական ոդիսականըԱշոտ Օհանյանին ընտանիքի հետ 1914 թվին տեղահանել են Բուրսայից։ Գաղթի ճանապարհին նրա մորն ու կրտսեր քրոջը սպանում են, ապա փախչում է ու հայտնվում որբանոցում։ Ամերիկացի տեսուչը ածուխ տեղափոխող նավով նրան փախցնում է Հունաստան։ Այստեղից մի քանի տարի հետո նրանց տեղափոխում են Եգիպտոս՝ արհեստ սովորելու, որտեղ պարտադրաբար ծառայության է անցնում անգլիական բանակում: Նա ծանր վիրավորվում է՝ կորցնում ձեռքն ու աչքը։ 1947 թվականին ընտանիքի հետ վերադառնում է խորհրդային Հայաստան, որտեղ անհեթեթ մեղադրանքով 1949 թվականին դատապարտվում է աքսորի՝ կնոջն ու մանկահասակ երեխաներին թողնելով մենակ։ |












