Ստվերների թատրոն


1980-ականների սկզբին պոլիտեխնիկական ինստիտուտի հարկի տակ մի խումբ երիտասարդներ ստեղծեցին «Այրուձի» հեծյալ արշավախումբը: Նրանք շրջում էին Հայաստանի գյուղերով և հայ ժողովրդական երգ ու պարը, խաղերը ներկայացնում ժողովրդին: Հենց այդ տարիներին արշավախմբի անդամները յուրացրեցին նաև ստվերների թատրոնի գաղտնիքները: Այսօր Ստվերների թատրոնն ունի հարուստ խաղացանկ և ուրույն դիմագիծ: 

Օպերային թատրոնում ապրիլի 4-ին ներկայացվելու է «Նորմա» օպերան


Երկարատև դադարից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 4-ին ներկայացվելու է Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերան: Այն վերականգնել էր թատրոնի գեղարվեսատական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: 

Հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց Գեղամ Գրիգորյանին


Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը ելույթ է ունեցել Լա Սկալայում, Լոնդոնի թագավորական թատրոնում, Մետրոպոլիտենում, երգել Նյու Յորքի, Վաշինգտոնի, Տոկիոյի, Բեռլինի հեղինակավոր բեմերում: Գեղամ Գրիգորյանը նկարահանվել է ֆիլմ-օպերաներում, ունի բազմաթիվ ձայնագրություններ:

Օպերայի և բալետի թատրոնի բեմանկարիչը. Ավետիս Բարսեղյան


ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի ձևավորմամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել: Չնայած տարիների վաստակին՝ նկարիչը ամեն մի նոր ներկայացում նոր փորձություն է համարում, սեփական կարողություններն ու հնարավորությունները բացահայտելու նոր առիթ:  

Զուլում և Մուշեղ Գրիգորյաններ ցուցահանդեսը ՄԱԿ-ում


Մարտի 21-ին աշխարհը նշում է նաև Անտառի միջազգային օրը: Այդ օրը ՄԱԿ-ը մեկ անգամ ևս մարդկությանը նախազգուշացում է այն վտանգների մասին, որում հայտվել է մեր մոլորակը: Բնապահպանական  ուղերձ ուներ նաև մարտի 18-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացված  Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների  ցուցահանդեսը:

Իտալացի դիրիժորն ու գերմանացի դաշնակահարը երևանյան բեմում կատարում են ֆրանսիական երաժշտություն


Իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն և գերմանացի դաշնակահար Վալենտինա Բաբորը մեր երկրում են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգաշարի առիթով: Երաժիշտները թեև գիտեին միմյանց վաղուց, բայց առաջին անգամ էին ելույթ ունենում միասին:  

Նորայր Շահինյանի «Դատարկության հզորությունը» լուսանկարչական ցուցահանդեսը


Բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանը 2012 թվականին Սան Պաուլոյից ուղևորվում է Ուրֆա՝ ընտանիքի պատմության հետքերով: Մարտի 9-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում լուսանկարչի երևանյան ցուցահանդեսի բացումն էր:

Ինչպես են երևանցիներն անցկացնում Մեծ Պահքի շրջանը


Մեր նկարահանող խումբը հետաքրքրվել է երևանցիներից, թե ինչպես են անցկացնում Մեծ Պահքի օրերը, ինչ պատկերացումներ ունեն պահքի մասին:

Նորայր Մեհրաբյանի հոբելյանին բեմում էին «Բարեկամության» և Շվեդիայի արքայական բալետի արտիստները


Փետրվարի 21-ին Օպերայի  և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց անվանի բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի հոբելյանը: Համերգին ելույթ ունեցան «Բարեկամություն» անսամբլի և Շվեդիայի արքայական բալետի արտիստները: 

«Արիկ Բամբիռ» նախագիծը և «Թումո» կենտրոնի սաները


«Բամբիռ» խմբի անդամները համատեղ համերգներից բացի հանդես են գալիս նաև անհատական նախագծերով: Արիկ Գրիգորյանի նախագծում ընդգրկված են նաև երիտասարդ վոկալիստներ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Թմբա-թա» խմբի սաները: 

Գրիգոր Աճեմյան


«Ազգի թշնամու որդի» պիտակով է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Գրիգոր Աճեմյանը ուշ է հասկացել, թե ով է իրականում հայրը՝ Գուրգեն Մահարին: Հոր մահից հետո, երբ արդեն բացահայտել էր Մահարի գրողին, իրեն ամբողջությամբ նվիրում է մահարիագիտությանը: Չնայած առաջացած տարիքին՝ մինչ օրս ժամեր շարունակ գրասեղանի առջև է, գրադարանում կամ հրատարակչությունում. ապրում է Մահարու աշխարհում...

Այս տարին հոբելյանական է հայկական բալետի երախտավոր Վիլեն Գալստյանի համար


Փետրվարի 12-ին Վիլեն Գալստյանը դարձավ 75 տարեկան: Ալ. Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 13-ին կայացած «Գայանե» բալետի ներկայացումը նվիրեց անվանի խորեոգրաֆի հոբելյանին: