|
|
Հայորդյաց տների սաների ամանորյա համերգը իրենց հասակակիցների համարՄեկ օր` վաղ առավոտից մինչ ուշ երեկո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր հայորդյաց տների սաները տոնական ելույթ են ունենում իրենց հասակակիցների համար: Հանդիսությանը ներկա երեխաները նաև նվերներ են ստանում: Բարեգործական համերգին հիմնականում հրավիրվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: |
|
|
Հայ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնըԶրնգուն և ավետաբեր ղողանջում են Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգերը: Բակում հավաքվածները ցնծությամբ դիմավորում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարին մեկ անգամ դուրս բերվող Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքները: Հունվարի 14-ին Հայ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: |
|
|
Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուն պատրաստվում է տպագրության«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայում Գուրգեն Մահարու 15 հատորյակը` գրողի որդու` Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ: |
|
|
ՀՀ մշակույթի նախարարության 2015 թվականի տարեվերջյան ասուլիսըՄշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ամփոփել է 2015 թվականի միջոցառումներն ու ծրագրերը: |
|
|
Ֆրանսաբնակ մանկագիրը ներկայացրել է իր հիմնադրած «Քոթոթ» հրատարակչությունը«Ականաթ» արվեստի կենտրոնում ֆրանսաբնակ մանկագիր Հասմիկ Շահինյանը փոքրիկ ընթերցողին պատմեց, թե ինչ ճանապարհ է անցնում գիրքը մինչև գրասեղանին հայտնվելը: Հասմիկ Շահինյանը 2012 թվականից Փարիզում գործող «Քոթոթ» հրատարակչության հիմնադիրն է: |
|
|
Վահան Արծրունու «5 համերգ, 5 գեղագիտություն» հոբելյանական համերգաշարը եզրափակվեց«Ես եմ» Կոմիտասի բանաստեղծության հիման վրա գրված երգով սկսվեց Վահան Արծրունու ծննդյան` 50 և բեմական գործունեության 30-ամյակին նվիրված «Հինգ համերգ, հինգ գեղագիտություն» համերգաշարի գալլա համերգը: |
|
|
«Ուրախ ամանոր սահմանում» ծրագիրը շուրջ 200 տուփ նվեր է հավաքագրել սահմանամերձ գյուղերի համարԴեկտեմբերի 19-ին Երևանի 5 սուպերմարկետների հաճախորդներին առիթ էր ընձեռնվել իրենց ամանորյա գնումներին զուգահեռ փոքրիկ նվերներ գնել նաև Իջևանի սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչների համար՝ շնորհավորելով նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր նկարահանող խումբը շրջել է խանութներում, զրուցել նվերներ փոխանցող հաճախորդների ու ծրագրի կամավորների հետ: |
|
|
Lighthous New Jazz project«Երազում էի տիեզերագնաց դառնալ. երաժշտությունը փոխարինեց այդ չիրականացած երազանքիս». Վարդան Գասպարյան: |
|
|
Բեթհովենյան երեկո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանըԴեկտեմբերի 13-ին Մենակատարների պետական անսամբլը կատարեց Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան և Դաշնամուրային 5-րդ կոնցերտը: Դիրիժորը Զավեն Վարդանյանն էր: |
|
|
«Հայաստանը և քրիստոնյա Կովկասը». գիտաժողով Գիտությունների ազգային ակադեմիայումԴեկտեմբերի 15-16-ը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Հայաստանը և քրիստոնյա Կովկասը» հանրապետական գիտաժողով: «Գիտաժողովը քաղաքական և գիտական արդիականություն ունի»,-համոզված է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: |
|
|
Մեդիան, Սենդայը և անվտանգության մշակույթը` միջազգային կոնֆերանս ԵրևանումԴեկտեմբերի 15-16-ը Երևանում անցկացվեց «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման անկյունաքար» միջազգային 3-րդ կոնֆերանսը: Այս անգամ այն կրում էր «Մեդիան, Սենդայը և անվտանգության մշակույթը» խորագիրը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան էին ժամանել ոլորտի առաջատար մասնագետներ: |
|
|
«Զորավոր մանկունք» երգչախումբԵրևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում գործում է Զորավոր մանկունք» երգչախումբը: Ստեղծվել է մեկ տարի առաջ: Փոքրիկ երգիչները մայրաքաղաքի տարբեր համայնքներից են: Խմբավարը բանագետ, երաժշտագետ Գոհար Հարությունյանն է: Երկար տարիներ աշխատել է պետական կոնսերվատորիայում, ղեկավարել տարբեր խմբեր, այդ թվում և` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը: |
