Կաթիլային ոռոգման վարպետը


Գյուղատնտես Ալբերտ Պետրոսյանը կաթիլային եղանակով 20 հա հողը ջրելու համար 10 անգամ ավելի քիչ ջուր է օգտագործում, քան ավանդական եղանակով ջրելու դեպքում: Տարածքը 3-4 օրում ջրվելու փոխարեն ջրվում է 3-4 ժամում: Ալբերտ Պետրոսյանը մեզ հետ կիսում է իր հմտություն ու գիտելիքը:

Տարեցների խնամքի և առողջության ապահովման ասոցիացիա


Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան զբաղվում է Հայաստանում ծերաբանության և ծերաբուժության (գերիատրիա) զարգացմամբ։ Ցերեկային կենտրոնը 65 և ավելի տարիքի անձանց ժամանցի, ֆունկցիոնալ ակտիվության և առողջության պահպանման մասնագիտացված ծրագիր ունի: Գործում է նաև հատուկ խումբ Ալցհեյմերի հիվանդություն (դեմենցիա) ունեցող անձանց համար՝ հնարավորինս երկար պահպանելու նրանց կոգնիտիվ վիճակը և աջակցելու նրանց ընտանիքներին։

Իսկուհի Սարգսյանի ասեղնագործ աշխարհը


«Ես կյանքին իմ գործած ժանյակների միջով եմ նայում. դրանք վարդագույն ակնոցներ չեն, դրանք իմ մատներով ստեղծած աշխատանքներն են»: Բացահայտում ենք Իսկուհի Սարգսյանի ասեղնագործ աշխարհը:

Կրաշենցի Հռիփսիմեն


«Ես սկսել եմ իմ գյուղից՝ Կրաշենից»,- ասում է տիկին Հռիփսիմեն: Տրակտոր ու բեռնատար է վարում, խաղահրապարակ և ավտոբուսի կանգառ է կառուցում, ծառատունկ և աղբահանություն է կազմակերպում: Ծրագիր ունի գյուղի կանանց համար չրանոց ստեղծելու: Վստահ է՝ եթե ամեն մեկն իր գյուղում մի բան անի, երկրում փոփոխություն կլինի:

Տիկնիկագործ Ալլա Սարգսյանը


Ալլա Սարգսյանի տիկնիկները հայկական են՝ դեմքով ու բնավորությամբ: «Երբ ավարտում եմ տիկնիկը, մի հայացք եմ գցում նրա վրա և, եթե ժպտում եմ, ուրեմն ստացվել է,-ասում է տիկնիկագործը,- դա էլ իմ երջանկությունն է՝ ուրախություն պարգևել թեկուզ մեկ մարդու»:

Փայտագործ Կարեն Խաչատուրյանը


Կարենը փայտագործությամբ զբաղվում է 35 տարի, գիտի բոլոր փայտատեսակների գաղտնիքներն ու բնավորությունը:

Անահիտ Գրիգորյան


Գույնը՝ գույնին, կտորը՝ կտորին մի պատմություն են ամբողջացնում ու հավաքում ներդաշնակություն։ «Արկանելի» -ի սկզբունքներից մեկն էլ այդ ներդաշնակը գտնելն է` դեկորատիվ տեքստիլ իրերի, արև-բարձերի, բվիկների ու ծածկոցների միջոցով:

Ռենդերֆորեսթ


«Ռենդերֆորեսթ»-ը (Renderforest) բրենդավորման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել բարձրորակ անիմացիոն հոլովակներ, լոգոներ, մոքափներ, գրաֆիկ վիզուալներ և կայքեր։ Հարթակն ունի ավելի քան 15 միլիոն օգտատեր: Renderforest-ի վիդեոների ստեղծման գործիքը հասանելի է նաև հավելվածի տեսքով iOS և Android օպերացիոն համակարգերում։

 

«Մարկ Սևունի» շոկոլադե կոնֆետներ


Երևանի շոկոլադի գործարանի հաջողության պատմությունը և «Մարկ Սևունի», «Սոնուար» կոնֆետների համի գաղտնիքը:

Mind Center


Mind Center ապագայի մասնագիտությունների կենտրոնը 6-14 տարեկան երեխաների համար կազմաներպում է ռոբոտաշինության, ծրագրավորման, ինժեներության և տեխնոլոգիական մի շարք դասընթացներ և ծրագրեր։ Կենտրոնի նպատակն է՝ • Կրթել երեխաներին STEM ուղղվածությամբ • Փոխանցել ինժեներատեխնիկական գիտելիքներ վաղ դպրոցական տարիքից • ձևավորել նորարարական և ստեղծագործ մտածողություն • երեխաներին հնարավորություն տալ ազատ մտածելու, երևակայելու և իրագործելու

ՄԻՍՄԱ ասեղնագործության անկյուն


«Ամենահայկականը» անվանումով նախագիծը ՄԻՍՄԱ ընկերությունը նախաձեռնել է՝ նպաստելու համար հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը: ՄԻՍՄԱ-ի ստեղծած «Miskaryan heritage» բրենդը մատուցում է գեղեցիկ, հայկական արտադրանք՝ ասեղնագործ բարձեր, սեղանի ուղեգորգ-ձգոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, հուշանվերներ, գոտիներ, խաղալիքներ և այլն:

Արմբիոնիկս


«ԱրմԲիոնիկս» ընկերությունը հիմնադրվել է 2018-ին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների կողմից։ Այսօր արդեն ստարտափին միացել են աշխարհի տարբեր կողմերից ժամանած սփյուռքահայ մասնագետներ։ «Մեր հիմնական առաքելությունն է հետազոտել և զարգացնել տեխնոլոգիաները, ստեղծել վերին վերջույթների նորագույն պրոթեզներ, ինչպես նաեւ ցուցաբերել համապարփակ մոտեցում վերին վերջույթի անդամահատում ունեցող անձանց նկատմամբ, դա ներառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեսոցիալական աջակցություն»,-ասում են հիմադիրները: