Էմբրի Թեք


«Էմբրի Թեքը»-ը հայկական ստարտափ է, որը ստեղծում է կոշիկների համար նախատեսված խելացի ներդիրներ: Իսկ Ebry Tech հավելվածը գրանցում է մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ:

Rockbite Games


Rockbite games հայաստանյան ընկերության Deeptown և Sandship խաղերը 10 միլիոնից ավելի ներբեռնում ունեն Apple և Android համակարգերում: Հիմնադիրները վստահեցնում են, որ իրենց ստեղծած խաղերը մարզում են միտքը, գիտելիք ու ճկունություն պահանջում:

Արտ Սոքս


Գուլպաներ նվիրելը այնքան էլ ընդունված չէ Հայաստանում: Art Socks նախագծի հեղինակները որոշել են լրացնել այդ բացը և գուլպաներ նվիրելը դարձնել ավանդույթ: Գուլպաների վրա պատկերված են հայտնի նկարիչների ստեղծագործություններից պատառիկներ, իսկ հատուկ շրջանակները, որոնցում փաթեթավորվում են գուլպաները, ամբողջացնում են ապրանքի դիզայնը:

Ի Բարի


«Ի Բարի»-ն մեղրի, մուրաբաների, ջեմերի, չրեղենի, ընդեղենի արտադրություն է: Վերջերս «Մրգաստան» նրա նոր բրենդին կարող եք ծանոթանալ նաև լրացված իրականության «Առլուպա» հավելվածով:

Ակնաշեն գյուղ


Ակնաշեն գյուղի 4 ֆերմերները:

Պայուսակներ ալյումինե փականներից. Distinto


Զովացուցիչ ըմպելիքների ալյումինե փականները կարող են վերածվել պայուսակների և այլ աքսեսուարների, եթե դրանք ընկել են Նարինե Գրիգորյանի ձեռքը:

Խեցեգործ Ցոլակ Շահինյան


«Ինձ գրավեցին հրեշտակները՝ թե կավակերտ, թե՛ վիտրաժային, հետո անցա կավե աղամանների, հիմա արդեն նաև աբստրակցիան է ինձ գրավում»: Խեցեգործ Ցոլակ Շահինյանը՝ մեր տեսախցիկի առջև:

Krisp հավելված


Krisp-ը արհեստական ինտելեկտով աշխատող հավելված է, որը գործում է բջջային բոլոր հարթակներում և հնարավորություն է տալիս մաքրել բոլոր տեսակի աղմուկները հեռախոսային խոսակցությունների ընթացքում, օգնում է բարելավել հաղորդակցության որակը և արդյունավետությունը: Շատ շուտով այն թույլ կտա տարբերակել նաև շրջապատի մարդկային ձայները և թողնել միայն ձեր և զրուցակցի ձայնը:

Խորոնք գյուղ


Այգեղթաղ, ջերմոցներ, խաղողաթաղ: Ծանթանանք խորոնկցիների պատրաստությանը ձմեռնամուտին:

KIBERone school


Հայաստանում գործող միջազգային կիբեռ դպրոցը ՏՏ նոր սերունդ է պատրաստում: Դպրոցը 6-14 տարեկան երեխաների համար է: Սովորողները կարող են նախագծել սեփական քաղաք Minecraft-ում, ստեղծել համակարգչային կայքեր, կառուցել և մոդելավորել խաղեր, ստեղծել մուլտֆիլմեր և մոնտաժել տեսանյութեր:

Foldink


Foldink ստարտափ է, որը մասնագիտացել 3D bioprinting տեխնոլոգիաn թույլ է տալիս ստանալ կենդանի հյուսվածքներ լաբորատոր պայմաններում: Foldink ստարտափի հիմնադիրներ Համլետը, Էմանուելը և Վահանը վստահ են, որ շատ շուտով այս տեխնոլոգիայով հնարավոր կլինի ստանալ մարդու օրգաններին փոխարինող հյուսվածքներ:

Թոնրագործություն


Այսօր թոնիրն աստիճանաբար տեղը զիջում է էլեկտրական վառարաններին: Էդգարը, սակայն, համոզված շարունակում է ընտանեկան ավանդույթը: Նրա պատրաստած թոնիրները գործածվում են Հայաստանի տարբեր շրջաններում ու նաեւ Հայաստանից դուրս: