Հապալասի բերքահավաք Արշալույս գյուղում


Նաիրա և Վարդան Ղուկասյանները Արշալույս գյուղում հապալաս են աճեցնում: Հապալասը առայժմ մեծ տարածում չունի Հայաստանում, ներկրվում է արտասահմանից, քանի որ այստեղի հողի թթվայնությունը չի համապատասխանում հատապտղի պահանջներին: Արդեն երկրորդ տարին է՝ Ղուկասյանները Արշալույս գյուղում հապալասի տնկիներ են դրել՝ հողը հարստացնելով հատուկ թթվայնության տորֆով: Այս տարի բերք են հավաքել և վստահ են, որ Արարատյան դաշտավայրի կլիման բարենպաստ է հապալասի համար, պատրաստ են խորհրդատվությամբ օգնել նաև մյուս ֆերմերներին:

Ելակի բերքահավաք


Արա գյուղում ելակի բերքահավաք է: «Հողը չի սպասում» հաղորդաշարը Արա գյուղում է՝ պարզելու ելակի սածիլը տնկելու և խնամելու գաղտնիքները, հողի ճիշտ պարարտացման, ջրելու հաճախականության, հիվանդությունների դեմ պայքարելու և ձմռանը նախապատրաստվելու եղանակները:

Բերքահավաք Դվին գյուղում


Դվինում կեռասի ու թթի բերքահավաք է: Ինչ առանձնահատկություններ ունեն այս ծառատեսակները, որո՞ք են դրանց մշակման, պարարտացման, ամենօրյա խնամքի և առատ բերքի գաղտնիքները:

Արայի գյուղի տնկարանում


Արայի գյուղում հաղարջի, ազնվամորու, ելակի տնկման շրջան է: Ինչպես տնկել, էտել, ոռոգել ու խնամել հատապտուղները՝ առողջ բերք ստանալու համար: Դիտե՛սք, հողը չի սպասում:

Արայի գյուղում մրգատու ծառերի էտ է


Մրգատու ծառերի էտը իր յուրահատկություններն ունի՝ կախված բնակլիմայական պայմաններից: Ինչպես մշակել ու պարարտացնել հողը ծառերի էտից հետո: Մեր նկարահանող խումբը Արայի գյուղում է:

Խաղողի էտը Նոր Եդեսիա գյուղում


Կամո և Կոմիտաս Աղաբեկյանների խաղողի այգում 10-ից ավելի տեսակներ կան, դրանցից յուրաքանչյուրի էտը իր «օրենքներն» ունի:

Նոր Եդեսիա և Ուջան գյուղեր


Նոր Եդեսիայում մրգատու ծառերի էտ է: Խնձորենին, դեղձենին, տանձենին, նշենին էտելու իրենց եղանակներն ունեն: Արամ Սիրունյանը բացատրում է դրանց տարբերությունը: Ապա, «Հողը չի սպասում» հաղորդաշարը մեկնում է Ուջան: Այստեղ էլ խաղողակապ է:

Ալոեի ջերմոցում


Մեր նկարահանող խումբը Գայ գյուղում է, Կարապետ Ավագյանի ալոեի ջերմոցում: Ինչ օգտակար հատկություններ ունի ալոեն, ինչպես աճեցնել և ինչպես օգտագործել՝ բացահայտում ենք և ներկայացնում:

Գայ գյուղի ռեհանի ջերմոցը


«Հողը չի սպասում» հաղորդաշարը այս անգամ Արմավիրի մարզի Գայ գյուղում է՝ ռեհանի ջերմոցում:

Գեղանիստի սև ֆիկուսն ու մանդարինները


Հայաստանում մշակում են արևադարձային բույսեր և մրգեր՝ մանդարին, անանաս, լիմոնի բացառիկ տեսակներ: Մեր նկարահանող խումբը Գեղանիստի Վահրամի ջերմոցում է:

Խորոնք գյուղի ջերմոցները


Ջերմոցային տնտեսությունը Խորոնք գյուղում մեծ տարածում ունի: «Հողը չի սպասում» հաղորդաշարն այցելել է խորոնքցիներին:

2023-ի Ամանորը արցախահայերի նոր հարկի տակ


Մեր նախատոնական տեսախցիկը հյուրընկալվել է արցախցի ընտանիքներում։