|
Արամ ՄուրադյանԱրամը մասնագիտությամբ անիմատոր է: Բացի այդ, կահույք է պատրաստում ձեռքն ընկած ամեն նյութից՝ հին կահույքից, երկաթի հին կտորներից, հեռուստացույցի էկրաններից, հին մահճակալներից: «Նյութը կապ չունի, կարևորը՝ տեսնես, թե ինչ կարող է այն դառնալ, իսկ ես դա տեսնում եմ»: Արամի և եղբոր՝ Հայկի համար հաղթանակի զգացողության պես է, երբ ոչնչից ինչ-որ բան է ստացվում: |
|
Արթուր Գույումջյան, Րաֆֆի ԳույումջյանՍիրիայից Հայստան տեղափոխված Գույումջյանների ընտանիքը ստիպված էր հայաստանյան կյանքը սկսել զրոյից: Այսօր նրանք Հայաստանը համարում են միակ տեղը, որտեղ կարելի է լիարժեք ապրել: Ուրախ են, որ այսօրվա Հայստանի մաս են կազմում և ոչ ոք երբևէ չի կարող նրանց դուրս հանել իրենց տնից: |
|
Տ. Ներսես քահանա Ռուշանյան
«Քահանան թագակիր, օծյալ հոգևորական է, բայց նա պետք է շրջապատված լինի հավատցյալների վստահությամբ, սիրով ու հավատքով»:
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Արտիմեդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանին:
|
|
Մամիկոն Միքայելյան, Աշոտ Միքայելյան
Մամիկոն և Աշոտ Միքայելյանները նկարիչ, քանդակագործներ են, էքսպերիմենտների սիրահարներ: Աշխատում են տարբեր նյութերով՝ պղինձ, արծաթ, քար, փայտ: Նույնիսկ զարդերին են մոտենում ինչպես քանդակի: Երկվորյակ եղբայրները միասին են աշխատում՝ քննարկում են, վիճում, համաձայնվում, արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք երկուսին էլ գոհացնում են:
|
|
Նարե ԲեջանյանԼեռնագնացությամբ զբաղվող Նարե Բեջանյանը Դոնի Ռոստովից վերադարձել է Հայաստան: Խոստովանում է, որ Հայաստանում ապրելը հեշտ չէ, հաճախ անկումային պահեր է ունենում: Երբ ետ գնալու համար ճամպրուկն է հավաքում, օգնության են գալիս լեռները... |
|
Արմեն Խաչատրյան, Արփի Կոջայան
Արմենն ու Արփին Հայաստան են տեղափոխվել Լոնդոնից: Արփին իրականացրել է իր երազանքը՝ պարում է պարի պետական անսամբլում:
Նրանց համար Հայաստանում ապրելու առավելությունները շատ են: «Ուզում ենք վստահեցնել բոլոր զարմացողներին, որ Հայաստանում ևս կարելի է ապրել, աշխատել և երջանիկ լինել»:
|
|
Տատյանա ՖետիսովաՏիկնիկագործ Տատյանա Ֆետիսովան տեքստիլից տիկնիկներ է պատրաստում, որոնք մուլտերի հերոսներ են հիշեցնում: Տատյանան տիկնիկները չի վաճառում, իր խոսքով՝ որդեգրում է: |
|
Արամ ՀունանյանԿավագործ Արամ Հունանյանը հրեշտակներ է պատրաստում, ընթացքում նրանց հետ լուռ զրուցում է: Վարպետը վստահ է, որ հրեշտակներ ծեփելիս պետք է խաղաղ լինել և հուշանվերի հետ այդ խաղաղությունը կհասնի ու կջերմացնի մարդկանց: |
|
Տիգրան ԵգանյանՏիգրան Եգանյանը բանակում ծառայելիս ծանր հիվանդանում է: Վախը և տագնապը ավելի են ծանրացնում նրա վիճակը, բայց մի օր տեսիլք է ունենում: «Երազիս մեջ Տերը ժպտալով ձեռքն ինձ էր մեկնել, և ես ընտրեցի կյանքը»: |
|
Սպարտակ ԳևորգյանՍպարտակ Գևորգյանի պղնձե մանրաքանդակներում հիմնականում պատկերված են կանայք: «Արվեստում կեղծել չի կարելի, մանրաքանդակում հատկապես պետք է զգույշ լինել, իսկ կնոջ կերպար ստեղծելիս՝ առավել ազնիվ». համոզված է մեր հերոսը: |
|
Հեղնար ՊետրոսյանՀեղնար Պետրոսյանը երկրորդ շունչ է տալիս ծաղիկներին՝ չորացած ծաղիկներով զարդեր է պատրաստում: Ծաղկային կոլաժները Հեղնարը փորձում է ստանալ Հայաստանում աճող բույսերով և պատկերել Հայաստանի բնության դրվագներ: |
|
Սուրբ Ծնունդ. Տ. Միքայել քահանա Նուրիջանյան, Տ. Շավարշ քահանա Սիմոնյան
Քրիստոսի ծնունդը նոր կյանքի սկիզբ եղավ մարդկության փրկության համար, ավետիս՝ հույսի, հավատի, լույսի, ճշմարտության, հաշտության և խաղաղության: «Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Միքայել քահանա Նուրիջանյանին և Շավարշ քահանա Սիմոնյանին:
|











