Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է


Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Թումանյանի թանգարանը նոր նախագծով կամ հատուկ ցուցադրությամբ է նշում մեծանուն բանաստեղծի ծննդյան տոնը: Այս տարի ևս այցելուներին հետաքրքիր բացահայտում էր սպասվում:

Սերգեյ Սարկիսովին շնորհվել է Հայ եկեղեցու պատվո բարձրագույն շքանշան


Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրեց ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին` հայ ժողովրդին ու Հայ եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունների համար: Հայոց կաթողիկոսն ընդգծեց վիրահայոց հոգևոր կյանքում Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու անգնահատելի դերը, որի վերականգնման հարցում է մեծ է եղել Սարկիսովի ներդրումը: 

Անառակի կիրակի` Մեծ Պահքի երրորդ կիրակին


Մեծ Պահքի երրորդ կիրակին ավետարանական անառակ որդու առակի հիշատակության օրն է: 

Անդրանիկ Զորավարին նվիրված ցուցահանդես Ազգային պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի և տարբեր մշակութային կառույցների գործակցությամբ: 

Նորապսակների օրհնություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Տեառընդառաջի տոնը հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Ավանդույթի համաձայն` ամեն տարի այս օրը Մայր Տաճարի Ավագ խորանից Նորին Սրբությունն իր օրհնությունն է բաշխում եկեղեցու նորապսակ սարկավագներին և նրանց տիկնանց:

Սուրբ Սարգսի տոնական միջոցառումների շղթան Երևանում


Սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնն այս տարի նշեցինք հունվարի 23-ին: Տոնի առթիվ արդեն 11-րդ տարին Արարարտյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին:

Երգեհոնահար Արթուր Բոբիկյանի մենահամերգը Գևորգյան հոգևոր ճեմարանում


Կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը իր նոր դաշնամուրային ստեղծագործություններով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանում: Երաժիշտն այսօր ապրում է Մեծ Բրիտանիայում: Տարիներ առաջ նա եղել է Մայր Աթոռի երեգեհոնահարը և հուզմունքով է ընդունել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հրավերը:

Լևոն Խեչոյանի 60-ամյակը համախմբել էր նրա ընթերցողներին ու հարազատներին


Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում Լևոն Խեչոյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո էր: Ցուցադրվեցին Խեչոյանի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:

Հունվարի 13-ը՝ Հիսուսի Անվանակոչության տոն


Յուրաքանչյուր տարի հունվարի 13-ին՝ Սուրբ Ծննդյան ութերորդ օրը, Հայ եկեղեցին նշում է Հիսուսի անվանակոչության տոնը: Մայր Տաճարում այսօր պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Այսօր ննջեցյալների հիշատակության օր է


Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է: Մայր Տաճարում պատարագիչը տեր Գրիգորիս աբեղա Շոխիկյանն էր: 

Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Նռնօրհնեք


Արդեն երկրորդ տարին է՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ամանորի գիշերը Հայաստանի բոլոր եկեղեցիներում գոհաբանական մաղթանքին հաջորդում է նռնօրհնեքի գեղեցիկ ծիսակատարությունը: Մայր Տաճարում Նռնօրհնեքը կատարեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Կանադահայ երեխաների նվիրատվությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերի իրենց հասակակիցներին


Կանադայի հայոց թեմի նախաձեռնությամբ Վանկուվերում և այլ քաղաքներում բնակվող երեխաները դրամահավաք են կազմակերպել Հայաստանի սահմանամերձ գյուղերի փոքրիկների համար: Հավաքվել է շուրջ 5 միլիոն 250 հազար դրամին համարժեք ԱՄՆ դոլար: Գումարն ուղարկվել է Վայոց Ձորի թեմ, որտեղ էլ թեմակալ առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հոգածությամբ՝ այն բաշխվեց Սերս և Բարձրունի համայնքներում: