Փակվել է Երուսաղեմի Ս. Հարության տաճարը՝ ի նշան բողոքի


Փետրվարի 25-ին Երուսաղեմի երեք իրավատեր համայնքների հոգևոր առաջնորդները փակել են Ս. Հարության տաճարը՝ ի նշան բողոքի ընդդեմ Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման: Ըստ այդ որոշման, քրիստոնյա համայնքները քաղաքապետարանին հարկ պետք է վճարեն իրենց կալվածքների համար: 

Երբ հովանավորվում է գիտությունը


Գիտությանը հատկացվող պետական ֆինանսավորման առումով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է վերջին տեղը։ Կառավարության 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով գիտության ֆինանսավորումն էլի կնվազի։ Այս պայմաններում, գիտությամբ զբաղվող մարդիկ ֆինանսական հարցերը փորձում են հոգալ տարբեր դրամաշնորհային ծրագրերի օգնությամբ։ Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի հովանու ներքո գործող Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության ազգային հիմնադրամը 18 տարի շարունակ դրամաշնորհներ է տրամադրում հայաստանցի գիտնականներին։ Ի՞նչ է փոխում հիմնադրամի աշխատանքը հայաստանյան գիտական միջավայրում։ 

ՀՕՖ-ը հերթական դրամաշնորհները հանձնեց հայաստանցի գիտնականներին


ԱՄՆ հայոց Արևելյան թեմի Հայ oգնության ֆոնդը դրամաշնորհներ հանձնեց հայաստանցի գիտնականներին: Ներկայացված 250 հայտերից ԱՆՍԵՖ հիմնադրամը կֆինանսավորի 27 գիտական նախագիծ:

Առաջին հանրապետության օրենքներն ու տնտեսությունը


Հայաստանի առաջին հանրապետությունը պառլամենտական ժողովրդավարական պետություն էր, որը հիմնադրումից հետո մեծ ջանքերի գնով ստեղծեց պետական իշխանության մարմիններ, փորձեց երկիրը դուրս բերել քաոսի և անիշխանության վիճակից, լուծել սովի ու գաղթականության խնդիրները, ստեղծել ֆինանսական ու տնտեսական կառույցներ, կրթամշակութային օջախներ: Առաջին հանրապետության ղեկավարները մեծ ճիգ էին գործադրում Հայաստան բերելու համար արտասահմանում աշխատող հայ գործարարներին ու մտավորականներին, որոնք, վարչապետ Սիմոն Վրացյանի կարծիքով, ցանկանում էին դրսից վայելել անկախ Հայաստանը: Հանրապետության գոյության երկուսուկես տարվա ընթացքում ի՞նչ ստեղծեց ժամանակի կառավարությունը, որը, կոմիսար Հասկելի բնութագրմամբ, վարժապետների անհեռատես կառավարություն էր:

Սոցիալական որբության հաղթահարման ուղին


Հայաստանի մանկատներում և խնամքի այլ հաստատություններում գտնվող երեխաների մոտ 80 տոկոսն այնտեղ հայտնվում է սոցիալական ծանր պայմանների պատճառով: Մասնագիտական լեզվով դա կոչվում է սոցիալական որբություն: Երկրում աղքատությունը չի նվազում, բայց երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունները բեռնաթափվում են: Ո՞ւր են գնում երեխաները, ի՞նչ պայմաններ ու սոցիալական ենթակառուցվածքներ են ստեղծվել բեռնաթափման գործընթացի իրականցման համար: Քննարկում են ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի խնամատարության մասնագետ Ելենա Հարությունյանը և «Ընտանիք և համայնք» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը:

Անկախ հարևանների միակ պատերազմը


Հայաստանի առաջին հանրապետության հռչակման հենց սկզբից Հայաստանը լուրջ խնդիրներ ուներ անդրկովկասյան հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ: Հանրապետության հռչակումից ամիսներ անց, 1918թ. դեկտեմբերին քաղաքական, տնտեսական մի շարք տարաձայնություններն ու սահմանային վեճերն ի վերջո հանգեցրին Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական բախման: Թիֆլիսում և այլուր հայերը զանգվածաբար ձերբակալվում էին, ենթարկվում բռնությունների: Դիվանագիտական առաքելության աշխատակիցները աքսորվել էին Թիֆլիսից: Երկշաբաթյա պատերազմը երևան հանեց հայ-վրացական հարաբերությունների խորքային հակասությունները: 20-րդ դարասկզբի վրաց-հայկական հակամարտության պատճառների մասին զրուցում են պատմաբաններ Համո Սուքիասյանը և Հովիկ Գրիգորյանը: 

«Ընտանիք և համայնք» հասարակական բարեգործական կազմակերպության սոցիալական աշխատանքի մոդելը


Արդեն 16 տարի է, որ Արմավիր թեմում, Մեծամորի եկեղեցու բուն տարածքում գործում է «Ընտանիք և համայնք» հասարակական-բարեգործական կազմակերպությունը:

Եկեղեցու ինտեգրատիվ դերը. սոցիալական աշխատանքի մոդել


Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան աղքատ է։ Ոլորտում հետազոտություն անող հասարակական կազմակերպություններն արձանագրում են, որ մանկական աղքատությունը ավելի արագ է աճում, քան ընդհանուր աղքատությունը, իսկ կյանքի առաջին տարիների աղքատությունը խոչընդոտում է երեխայի ներուժի զարգացմանը: Երեխաների սոցիալական հոգածության և նրանց ներուժի զարգացման համար մեր երկրում հասարակական սեկտորի ջանքերով ստեղծվել են սոցիալ-կրթական կենտրոններ, որոնց գործունեության մասին զրուցում են «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Սպասված ու պարտադրված պետություն


Այդ տարվա ձմռանը սովից ու հիվանդություններից Հայաստանում մահացան տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ ամիսներ անց բացվեցին տասնյակ գործարաններ, ստեղծվեցին մի շարք կենսական ենթակառուցվածքներ, մշակութային հաստատություններ, համալսարան ու պետական թանգարան։ Նույնիսկ ազգային դրամ տպվեց։ Երկրի ներսում ոչ հայազգի բնակչությունը անընդհատ նոր սադրանքներ էր հրահրում պետակության դեմ: Հայկական բանակը կարողանում է կասեցնել այդ սադրանքները։ 
Այս տարի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակն է: Ինչպես հռչակվեց առաջին հանրապետությունը: Զրուցում են հետազոտող լրագրող Թաթուլ Հակոբյանը և պատմաբան Համո Սուքիասյանը։

Նախակրթարանների առողջացման ճանապարհով


Նախակրթարաններում ապօրինի դրամահավաքների, երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերի բացահայտման և նախակրթարաններում արատավոր բարքերի վերացման նպատակով ստեղծված քննող հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքները և մատնանշում առաջիկա տարիների համար կատարելիք քայլերը: Հոգեբան Արմինե Վահանյանը վերլուծում է նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանության վրա այդ բարքերի ունեցած ազդեցությունը:

Սբ. Ծննդյան պատարագի հայրապետական թափորի ամպհովանակիրները գնդերեցներն էին


2018թ. Սուրբ Ծննդյան պատարագի հայրապետական թափորի ամպհովանակիրները ԶՈՒ հոգևոր սպասավորներն էին: Մայր Տաճարում Ջրօրհնեքի խաչի կնաքահայրը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր:

Հայ-իրանական տնտեսական ապագա


Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման բանալին, ըստ իրանական կողմի, ՀՀ ղեկավարության ձեռքում է: Չնայած 1992թ.-ից Իրանի հետ կնքած ավելի քան յոթանասուն համաձայնագրերին ու հուշագրերին, համագործակցության ծավալը 25 տարվա ընթացքում մեծ չի եղել: Հայկական փորձագիտական շրջանակները դա կապում են Ռուսաստան-Հայաստանի հարաբերությունների հետ: Բայց վերջերս նոր ոգևորություն է սկսվել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացման առիթով: Երկու երկրների քաղաքական գործիչները այս համագործակցության համար լուսավոր ապագա են կանխատեսում, միլիոնավոր դոլարների ներդրումներ ակնկալում: Փորձագետների կարծիքով, ծրագիրը նաև քաղաքական բաղադրիչ ունի, Հայաստանը այսպիսով կհաղթահարի մյուս հարևանների պարտադրած շրջափակումը: Ինչպես կաշխատի նոր նախագիծը: «Տարբերակ» հաղորդաշարի հյուրը ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադն է: