Ագարակ


Ագարակի մասին Պետերբուրգում այնքան շատ են խոսում, կարծես մայրաքաղաք լինի»,-ասում են Սանկտ Պետերբուրգի հայերը: Ագարակի կյանքում ամեն ինչ փոխվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումից հետո: Բարերարը ծնունդով Ագարակցի Հրաչյա Պողոսյանն է, գործարար է Սանկտ-Պետերբուրգում, պահեստի մայոր:
Գյուղը պետք է ունենա եկեղեցի, դպրոց և պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթող»,-ասում է բարերարը: Երեքն էլ նա անձնական նախաձեռնությամբ Ագարակում կառուցել է:

 

Տեղերի Սուրբ Աստվածածին վանք


Տեղերի վանքի մասին բազում հրաշքներ են պատմվում: Շատ են հատկապես այստեղ ուխտի եկող անզավակ զույգերը: 12-րդ դարում կառուցված եկեղեցական համալիրը խոնարհված էր և մինչև վերջերս չէր գործում: Այսօր Սուրբ Աստվածածնի դուռը նվիրատուների շնորհիվ դարձյալ բաց է: Պատմում են բարերարներ Միքայել Միքայելյանը, Լյովա Խաչատրյանը, Սամվել Խաչատրյանը, Միքայել Ղազարյանը, Խաչիկ Հովհաննիսյանը, Արմեն Մաղաքյանն ու վանքի վարչական պատասխանատու Արման սարկավագ Ահարոնյանը:

Մասունք և գիտություն


Սրբերի և սրբազան մասունքների հանդեպ հավատացյալ մարդու վերաբերմունքը նույնքան հին է, որքան քրիստոնեությունը: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, սակայն, եղել են իրադարձություններ, որոնք ստիպել են փոխել վերաբերմունքը մասունքի հանդեպ: Գիտությունն իր հերթին փորձել է վճռորոշ դեր ունենալ այդ հարցում` հաճախ առաջարկելով իր ծառայությունը` ստուգել մասունքների իսկությունը… Հավատի և գիտության հարաբերությունները սրբազան մասունքների շուրջ մեկնում և բացատրում են Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, հնագետներ Արտակ Գնունին և Իգիթ Ղարիբյանը:

 

Ուշիի Ս. Սարգիս վանքը


Սբ. Սարգսի մասունքների վրա հիմնված առաջին եկեղեցին Հայաստանում 5-րդ դ. վանական համալիրն է: Այն Արագածոտնի թեմի Ուշի գյուղում է: Վանքը հայտանբերվել է պեղումների արդյունքում՝ հողի 5 մետրանոց շերտի տակից: Ավելի քան 10 տարի է, ոչ միայն հայ ուխտավորները, այլև օտար զբոսաշրջիկներն են այցելում համալիր, սակայն վանքը տեսնել հնարավոր է միայն ամռանը, այն էլ ոչ անձրևոտ օրերին: Մնացած դեպքում ճանապարհն անանցանելի է:  Սուրբ Սարգիսը խոնարհված է և վերականգնելու փորձերն առայժմ ապարդյուն են: Ի՞նչ են առաջարկում հնագետներն ու պատմաբանները…
Մասնակցում են՝ 
Աշոտ Փիլիպոսյան. հնագետ,
Մարգար Շարապխանյան. բարերար,
Ֆրինա Բաբայան. հնագետ,
Արծրունի Սահակյան. պատմաբան,
Տ. Եփրեմ քահանա Զարգարյան. Ուշիի հոգևոր հովիվ,
Նաիրի Գևորգյան. Ուշիի միջնակարգ դպրոցի ուսմասվար

Արտեմ Միկոյան


ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, գեներալ-գնդապետ, աշխատանքի կրկնակի հերոս, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Արտեմ Միկոյանը հայտնի ՄիԳ կործանիչների ավիակոնստրուկտորն է: Միկոյանի կյանքի ու գործունեության կարևոր դրվագների մասին` համառոտ:

Օշական


Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին Արագածոտնի թեմում է: Թեմում վերջին տարիներին նոր թափ է ստացել եկեղեցական կառույցների նորոգումը: Դրանք իրականացվում են բարերաների ջանքերով: Հաղորդումը ներկայացնում է եկեղեցու և բարերարի հանդիպման պատմությունը:
Մասնակցում են՝
Գագիկ Կարապետյան. բարերար,
Ռուբիկ Հայրապետյան. բարերար,
Արսեն Փիլոյան. բարերար,
Տիրուհի Ավագյան. բարերար,
Գարեգին Ամատունի. բարերար

Հովհաննավանք


Վերջին երկու-երեք տարում Արագածոտնի թեմի եկեղեցիներում վերականգնման ու բարեզարդման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Հովհաննավանքը այդ եկեղեցիներից է: Թեմը բաժանված է հովվությունների, յուրաքանչյուրում մի քանի բարերար է գործում: Հաղորդումը ներկայացնում է եկեղեցու և բարերարի հանդիպման» պատմությունը, բացահայտում անցյալի ու ներկայի կապը նրանցից յուրաքանչյուրի կյանքում:
Մասնակցում են՝
Հովհաննես Եսայան --բարերար
Դավիթ Սահակյան-բարերար
Միխայիլ Բաղդասարով-բարերար
Տ. Եփրեմ քահանա Զարգարյան-Օհանավանի, Ուշիի և Կարբիի հոգևոր հովիվ