|
|
Աղետների հետևանքների հոգեբանական հաղթահարումը1988-ի երկրաշարժը Հայաստանի հյուսիսը վերածես աղետի գոտու: Դժբախտաբար, արդեն երեք տասնամյակ մեզ չի հաջողվում ձերբազատվել աղետյալի հոգեբանությունից, թեև փորձեր արվել են գնահատելու և վերլուծելու աղետի թողած ազդեցությունները մեր կյանքում: Ինչպե՞ս հաղթահարել աղետի հետևանքները, ինչպե՞ս է աղետը հեռանում մարդուց: Թեման քննարկում են հոգեբան Մելս Մկրտումյանը և Սմբատ քահանա Սարգսյանը: |
|
|
Հաղթանակած եկեղեցի2015թ.-ի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: |
|
|
Ռոմանտիկ հնագետը. ՊիոտրովսկիՖիլմը պատմում է Պետական էրմիտաժի տնօրեն, հնագետ, արևելագետ Միխայիլ Պիոտրովսկու կենսագրության, գործունեության, Հայաստանի ու հայկականության հետ առնչությունների մասին: Հայաստանում Պիոտրովսկին ոչ միայն մասնագիտական հետաքրքրություններ ունի, այլ նաև ազգականներ ու բարեկամներ: Երևանը որպես երկրորդ հայրական տուն նրան հուզում է նույնքան, որքան Պետերբուրգը: Կենսագրական կարևոր դրվագներից զատ, հերոսը խոսում է արևելագիտության առանձնահատկությունների, մշակութային բազմազանության և հանդուժողականության մասին: |
|
|
Գաբրիել ՉեմբերջյանՖիլմը պատմում է հայ բարերար, մարդկային ռեսուրսների զարգացման Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանի գործունեության, հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին: |
|
|
Էրմիտաժը 250 տարեկան էԱմեն տարի, դեկտեմբերի 7-ին` Սուրբ Եկատերինայի տոնին, նշվում է Էրմիտաժի հիմնադրման օրը: Այս տարի թանգարանի 250-ամյակն է: |
|
|
Բաբախող սիրտըՀաղորդումը պատմում է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման, խորհրդային տարիներին փակման ու վերաբացման, անկախ Հայաստանի շրջանում ճեմարանի ձեռքբերումների, hայոց հայարապետների կողմից հոգևոր հաստատության կյանքում կատարված ներդրումների ու ճեմարանի ներկա գործունեության մասին: |
|
ՍաղմոսավանքՍաղմոսավանքը կառուցվել է Լուսավորչի անապատ կոչված վայրում: Հայկական միակ վանքն է այս անվանումով: 800-ամյա վանքը նորոգվել է 2001թ.-ին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյա տարեդարձի առիթով և վերջին 13 տարիներին պահպանվում ու բարեզարդվում է նրա շուրջ ձևավորված համայնքի շնորհիվ: |
|
Մարտիրոս ՍարյանՅոթանասուն տարվա ստեղծագործական իր կյանքի մասին Մարտիրոս Սարյանը գրել է. Ինձ չի բավարարում այն, ինչ ես անում եմ, ձգտում եմ ստեղծագործական առավել պարզության, որպեսզի մարդիկ նայելով իմ նկարին՝ իրենց զգան այնպես, ասես դուրս են եկել մաքուր օդի և ուրախություն են շնչում: Եթե նկարը չի հուզում և բարի մղումներ չի հարուցում մարդու մեջ, ուրեմն չունի գլխավորը` կյանքի հավերժական շունչը: Ես ձգտում եմ հաղորդել ապրելու երջանկության զգացումը»: |
|
|
Ավագ ուրբաթԽաչելության ավետարանական պատմության յուրաքանչյուր դրվագ իր խորհուրդն ունի: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնաբանում է այդ խորհուրդները, որոնք կարող են յուրատեսակ ուղեցույց լինել քրիստոնյայի համար: |
|
|
Էրմիտաժի մասնագետը Մայր Աթոռում վերանորոգում է Սկևռայի մասնատուփըԷրմիտաժի թանգարանի թանկարժեք քարերի վերականգնման գիտական բաժնի ղեկավար Իգոր Մալկիելը Ս. Էջմիածնում նորոգում է Սկևռայի 13-րդ դարի նշանավոր մասնատուփը: Էրմիտաժի թանգարանը մասունքարանը Հայ եկեղեցուն է նվիրվել 14 տարի առաջ` Սանկտ-Պետերբուրգի սբ. Կատարինե հայկական եկեղեցու օծման առիթով: Մայր Աթոռ այն բերվել է Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության 7-րդ տարեդարձի առթիվ: |
|
Սուրբ Ծննդյան ԱստղըԻ՞նչ կպատահեր, երբ մանուկ Հիսուսի ընտանիքն այսօր թակեր մարդկանց դռներն ու օթևան խնդրեր: Ինչպե՞ս ենք մենք վերապրում Սուրբ Ծնունդը: |
|
Լուսինե Զաքարյան1992թվական. Հայաստանի համար ծանր ձմեռ է, սով, պատերազմ, ճգնաժամ: Դեկտեմբերի 30-ն է: Հայ ազգը ճանապարհում է սիրելի զավակներից մեկին: Ծերունազարդ Վազգեն Վեհափառ Հայրապետը հոգեհանգստին ասում է. Նա մեզ հետ չէ հիմա... բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել: Հանրագիտարանը» ներկայացնում է Լուսինե Զաքարյանին: |



