|
Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք, Հայաստան-Վրաստան-ԻրանՄարդկության հարստությունը կրոնական, մշակութային ու քաղաքակրթական բազմազանությունն է, որն օգնում է ժողովուրդներին փոխհարստացնել միմյանց ու զարգանալ: Կայուն զարգացման նախապայմանը խաղաղությունն է: Խաղաղությունն իբրև հիմնարար արժեք ընտանեկան դաստիարակության համակարգում թեմայի շուրջ զրուցում են Նիկողայոս միտրոպոլիտ Փաչուաշվիլին, Ալի Մոհամմադ Շաջաանը և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
Ի շահ հայերենիՀայերենին սպառնացող իրական կամ անիրական արտաքին վտանգները որակվում են իբրև պետության ինքնիշխանության դեմ ոտնձգություն, իսկ ներքին վտանգները պատշաճ ուշադրության չեն արժանանում: Հայերենի անաղարտության, լեզվաքաղաքականության իրականացման և Լեզվի մասին օրենքի պահանջների կատարման մասին զրուցում են «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: |
|
Հարցեր բժշկական բարոյագիտության մասինԲժիշկների նկատմամբ կիրառվող բռնություններ, բժիշկների մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով մահացության դեպքեր, բժիշկ-հիվանդ անառողջ փոխհարաբերություններ: Ի՞նչ գնահատական են ստանում բժշկական էթիկայի նորմերի խախտման դեպքերը: Արդյո՞ք բժշկական էթիկայի նորմերը բավարար հիմք են բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների կարգավորման համար: Թեման քննարկում են բիոէթիկայի մասնագետ Հայարփի Սահակյանը և Սմբատ քահանա Սարգսյանը: |
|
Հալլոին, թե՞ ԲարեկենդանՄասնագետների գնահատմամբ, օտար տոներ տոնելը պայմանավորված է առավել քաղաքակիրթ աշխարհի արժեքներին հաղորդակցվելու խնդրով: Անգլախոս երկրներից ոչ անգլախոս երկրներ թափանցած հալլոինի տոնը հասել է նաև Հայաստան: Այդ օրը միջոցառումներ են լինում մայրաքաղաքի փողոցներում ու ժամանցի հանրային վայրերում: Ինչո՞վ է հին կելտական տոնը գրավում հայ երիտասարդներին և ունե՞նք արդյոք համարժեք տոն մեր մշակույթում: Զրուցում են ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: |
|
|
Նյու Յորքում տեղի ունեցավ Հայ եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովըՄի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: |
|
Եկեղեցական կյանք 04.11.2016 հատուկ թողարկում Նյու ՅորքիցՄի քանի օր է, ինչ Ամենայն հայոց հայրապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ, Նյու Յորքում է, որտեղ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում ժողովներ է անցկացնում. սկզբում՝ Հյուսիսային Ամերիկայի երեք՝ Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական մարմնի անդամների, իսկ վերջին օրերին՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Առաջին անգամ է Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով գումարում Միացյալ Նահանգների Արևելյան թեմում: |
|
Կենսաէթիկա և հովվական առաքելությունԲժշկագիտության և կենսատեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ազդում է կյանքի շատ ոլորտների վրա՝ սննդի անվտանգությունից մինչև մարդու վերարտադրություն: Նորագույն տեխնոլոգիաները հաճախ դրական փոփոխություններ են բերում, բայցև փոխում են բնության օրենքները՝ ստեղծելով նոր հարաբերություններ: Բարոյագիտական հարցեր քննարկող գիտակարգի՝ կենսաէթիկայի ակտուալության մասին զրուցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը և Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
|
Հնարավոր է` պոլսահայությունը նոր պատրիարք ընտրիՊոլսի հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովին որոշում է կայացվել դիմել թուրքական իշխանություններին՝ նոր պատրիարք ընտրելու արտոնության խնդրանքով: |
|
Գրչագիր և տպագիր ժառանգության թվայնացումԱշխարհում պաշտոնապես գրանցված մոտ 40 000 հայկական ձեռագիր կա, իսկ արխիվային փաստաթղթերը, տպագիր մամուլն ու գրականությունը հաշվվում են միլիոններով: Գրչագիր և տպագիր ժառանգության թվայնացման խնդիրների մասին զրուցում են Հանրային գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների և հրատարակության հարցերի գծով թվայնացման աշխատանքների պատասխանատու Գուրգեն Գասպարյանը: |
|
Հարցեր հայագիտության մասինՀայապահպանության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի, գիտամշակութային կապերի զարգացման, հայագետների պատրաստման և հայագիտական հետազոտությունների իրականացման ուղղությամբ աշխատում են մի քանի տասնյակ հայագիտական կենտրոններ ամբողջ աշխարհում: Բայց հիշյալ ոլորտներում խնդիրները ոչ թե պակասում են, այլ ավելանում: Հայագիտությանը սպառնացող վտանգների մասին զրուցում են Բեյրութի Հայկազյան համալսարանի գրադարանապետ Սոնյա Սիսլյանը և Վիենայի Մխիթարյան միաբանության անդամ Տ. Վահան վարդապետ Հովակիմյանը: |
|
Հալեպահայության վիճակն այսօրՀալեպում պատերազմական իրավիճակը սրվել է, փորձագետների կարծիքով առաջիկայում այն ավելի կթեժանա: Սիրիահայ համայնքի տարհանման վերաբերյալ պետական համակարգված ծրագիր չկա, անհատական նախաձեռնությունների շնորհիվ այս օրերին Հալեպից Հայաստան են հասնում առանձին ընտանիքներ: Խնդրին առնչվող պետական ռազմավարության մասին տաղավարում զրուցում են արևելագետ Գոռ Գևորգյանը, հրապարակախոս Սագօ Արեանը: Տեսակապով քննարկմանը մասնակցում է Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: |
|
Պահանջատիրության հետքերով
Ցեղասպանության ենթարկված հազարավոր հայեր ապահովագրել էին իրենց կյանքը Օսմանյան կայսրության տարածքում գործող արտասահմանյան ապահովագական ընկերություններում: Թալեաթ փաշան ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին խնդրել էր թուրքական կառավարությանը տրամադրել այն հայերի ցուցակը, որոնք կյանքի ապահովագրության մուրհակներ ունեն: Մորգենթաուն իր հուշերում գրում է, որ մերժել է Թալեաթին:
Ամերիկահայ փաստաբանՎարդգես Եղիայանը, Հայոց ցեղասպանությունից 90 տարի անց, դիմում է դատարան և ամերիկյան «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունից պահանջում ցեղասպանության զոհերի ապահովագրական գումարները վճարել նրանց ժառանգներին: Փաստաբանին հաջողվում է ետ ստանալ 20 մլն դոլար գումար: «Տարբերակ» հաղորդաշարը հյուրընկալել է միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանին և հրապարակախոս Սագօ Արեանին:
|









